ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտին 08/01/2018 18:46 | ԼՐԱՀՈՍ
Նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն. Գ. Ջոնաթան Լաքոտի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին Զարգացման ֆրանսիական գործակալության Հարավային Կովկասի հարցերով գրասենյակի տնօրեն Գաել Ասայագը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության համագործակցության հարցերի կցորդ Ֆրեդերիկ Ռեյն Բոլդը։
Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, ջերմորեն ողջունելով ներկաներին՝ նախարար Սուրեն Պապիկյանը նշել է, որ դարերի պատմություն ունեցող հայ-ֆրանսիական հարաբերությունները հաջողությամբ իրացվում են նաև տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մակարդակներում, որի վկայությունն է հանդիսանում Զարգացման ֆրանսիական գործակալության ակտիվ ներգրավվածությունը Հայաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների հզորացման գործում։ Նախարարը պատվիրակության անդամներին տեղեկացրել է տարածքային կառավարման եռաստիճան համակարգից երկաստիճանի անցնելուն ուղղված վարչատարածքային բարեփոխումների ընթացքի մասին և հայտնել, որ Հայաստանի կառավարության համար խիստ կարևոր է տեղական ինքնակառավարման մարմինների՝ որպես ինստիտուտների կայացումը։ «Տեղական ինքնակառավարման համակարգի կայացումը, երկրի համաչափ զարգացումը և դրանում հասարակության լայն շերտերի ներգրավվածությունը մենք դիտարկում ենք որպես մասնակցային ժողովրդավարության հիմնասյուն»,- ասել է նախարարը։
Դեսպան Ջոնաթան Լաքոտը շնորհակալություն է հայտնել նախարարին ընդունելության համար և նկատել, որ ապակենտրոնացված համագործակցությունն իր ուրույն տեղն է զբաղեցնում հայ-ֆրանսիական միջպետական հագեցած հարաբերություններում՝ միաժամանակ հույս հայտնելով, որ Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը նոր լիցք կհաղորդի երկու պետությունների ապակենտրոնացված համագործակցության ներուժին։ Դեսպանը նաև դրական է համարել Հայաստանում համապետական փոփոխություններին զուգահեռ տեղական մակարդակում դրսևորվող տեղաշարժերը՝ այն որակելով որպես ժողովրդավարության անժխտելի ցուցիչ։
Զարգացման ֆրանսիական գործակալության Հարավային Կովկասի հարցերով գրասենյակի տնօրեն Գաել Ասայագը նախարարին է ներկայացրել գործակալության կողմից որդեգրած գործունեության առանցքային ուղղությունները և հավաստիացրել, որ կազմակերպությունը պատրաստակամ է օժանդակություն ցուցաբերել Հայաստանի կառավարությանը՝ գյուղական միջավայրում մարդկանց կյանքի բարելավման, վարչատարածքային բարեփոխումների կյանքի կոչման, ինչպես նաև տեղական ենթակառուցվածքների հզորացման գործում։
Նախարարը ևս մեկ անգամ կարևորել է տարածքային և տեղական մակարդակներում տնտեսական ենթակառուցվածքների արդիականացման ու զարգացման գործում Ֆրանսիայի կառավարության և Զարգացման ֆրանսիական գործակալության ներդրած ջանքերը և համոզմունք հայտնել, որ Երևանում կայանալիք գագաթնաժողովը մարզային և համայնքային համագործակցության հնարավորությունների նոր պատուհաններ կբացի։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից