ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
2018թ. առաջին կիսամյակում աննախադեպ արդյունքներ են գրանցվել ապօրինի անտառահատումների դեմ պայքարում 08/01/2018 17:16 | Քրեական խրոնիկոն
Հանրապետության ամենամեծ անտառային ֆոնդերն ունեցող երեք մարզերում՝ Լոռիում, Տավուշում և Սյունիքում, ՀՀ ոստիկանության մարզային վարչությունների ենթակա բաժինների աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, առանձին դեպքերում նաև ՀՀ բնապահպանության նախարարության, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի անտառտնտեսությունների մասնաճյուղերի աշխատակիցների, բնապահպանների կողմից հայտնաբերվել է ապօրինի ծառահատման թվով 241 դեպք, որոնցից 99-ով հարուցվել է քրեական գործ: այս մասին հայտնում է Դատախազության լրատվական ծառայությունը:
Անհրաժեշտ է նշել, որ 2017թ. 1-ին կիսամյակում վերոնշյալ պետական մարմինների գործունեության արդյուն¬քում հայտնաբերվել է ապօրինի ծառահատման թվով 108 դեպք, որոնցից ընդամենը 14-ով է քրեական գործ հարուցվել: Այսինքն ապօրինի ծառահատման հայտնաբերված դեպքերը 2018թ. առաջին կիսամյակի կտրվածքով ավելացել են 124 տոկոսով, իսկ հարուցված քրեական գործերը՝ 7 անգամ: Ավելին. 2018թ. առաջին կիսամյակում միայն նշված երեք մարզերում հարուցվել է գրեթե այնքան քրեական գործ, որքան ամբողջ 2017թ. ընթացքում (110):
2018թ. առաջին կիսամյակում երեք մարզերի կտրվածքով նախապատրաստված նյութերով արձանագրված ապօրինի ծառահատման դեպքերով պետությանը պատճառված վնասի չափը կազմել է 9մլն դրամ, որից կամովին վերականգնվել է 3 մլն 154 հազար դրամ:
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում նախապատ¬րաստված նյութերով արձանագրված ապօրինի ծառահատման դեպքերով պետությանը պատճառված վնասի չափը կազմել է 5 մլն 160 հազար դրամ, որից վերականգնվել է 1.9 մլն դրամը:
Իսկ նույն հատկանիշներով հարուցված 99 քրեական գործերով պետությանը պատճառված վնասի ընդհանուր չափը հաշվարկվել է 378.5 մլն դրամ:
Վերջինիս վրա էական ազդեցություն են ունեցել Լոռու մարզում դեռևս 2017թ. հայտնաբերված՝ ապօրինի անտառահատման դեպքով հարուցված մեկ քրեական գործով կատարված բացահայտումները: Մասնավորապես Լոռու մարզի դատախազությունում 2017թ. օգոս¬տոսի 8-ին պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և անտառային ֆոնդի տարածքում գտնվող ծառերի ապօրինի հատում կատարելու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և 296-րդ հոդվածի 3-րդ մասով հարուցվել է քրեական գործ: Նախաքննության ընթացքում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Դսեղի անտառտնտեսություն» մասնաճյուղի Դսեղի անտառպետությունում նշանակված ստուգման արդյունքում պարզվել էր, որ անտառպետությունում ապօրինի հատվել են 1445 կանգուն ծառեր, որոնք ունեն մինչև երկու տարվա վաղեմություն, իսկ հատումների արդյունքում բուսա¬կան աշխարհին պատճառված վնասի կազմել է առանձնապես խոշոր՝ 145.469.700 ՀՀ դրամ:
Նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակ-ցության հիման վրա անտառապետին մեղադրանք է առա¬ջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասով և 315-րդ հոդվածի 2-րդ մասով, 2 անտառապահներին՝ 315-րդ հոդվածի 2-րդ մասով: Քրեական գործը 2018թ. մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: Միաժամանակ միջոցներ են ձեռնարկվել պատճառված վնասը վերականգնելու նպատակով մեղադրյալների գույքի վրա արգելանք կիրառելու ուղղությամբ:
Այն դեպքերում, երբ առկա է եղել ապօրինի ծառահատումները նաև անտառների պահպանության գործառույթներով օժտված պաշտոնատար անձանց հանցակցությամբ կատարված լինելու վերաբերյալ, քրեական գործերը հարուցվել են ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի (ապօրինի ծառահատումը), 311-րդ հոդվածի(կաշառք ստանալը), 312-րդ հոդվածի (կաշառք տալը), 308-րդ հոդվածի (պաշտոնեական դիրքի չարաշահումը) տարբեր մասերի համակցությամբ: Առանձին դեպքերում քրեական գործեր են հարուցվել նաև ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասի (պաշտոնեական անփութությունը, որը անզգուշությամբ հանգեցրել է ծանր հետևանքների), 325-րդ հոդվածի 1-ին մասի (փայտանյութի ձեռք բերման վերաբերյալ բովանդակությամբ կեղծ փաստաթուղթ ներկայացնելու) հատկանիշներով:
Երեք մարզերում հարուցված 99 քրեական գործերից 7-ով վարույթը կարճվել է, 23-ով՝ կասեցվել՝ հիմնականում ապօրինի ծառահատում իրականացրած անձանց հայտնի չլինելու հիմքով:
Հաշվետու ժամանակահատվածում 13 քրեական գործ՝ 15 անձի վերաբերյալ, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարաններ: Այս քրեական գործերով պետությանը պատճառված վնասը կազմել է ավելի քան 7 մլն դրամ, որից նախնական քննության և դատաքննության ընթացքում վերականգնվել է գրեթե 2.5 մլն դրամը:
Համեմատության համար նշենք, որ 2017թ. առաջին կիսամյակում դատարան է ուղարկվել ապօրինի ծառահատման հատկանիշներով քննված 3 անգամ ավելի քիչ՝ թվով 4 քրեական գործ՝ 4 անձի վերաբերյալ: Դրանցով պետությանը պատճառված վնասն ընդհանուր կազմել է 1.8 մլն դրամ, որից հատուցվել է ընդամենը 250 հազար դրամի վնասը:
Վերոնշյալ արդյունքներն արձանագրվել են 2017թ. հուլիսի 19-ին ՀՀ դատախազությունում կայցած խորհրդակցությամբ սկսված և իրավասու այլ մարմինների, մասնավորապես ՀՀ Ոստիկանության, ՀՀ գյուղատնտեսության և ՀՀ բնապահպանության նախարարությունների հետ սերտ համագործակցությամբ ապօրինի անտառահատումների կանխման, հանցավոր արարքներ կատարած անձանց ամբողջ շրջանակի ու կիրառվող հանցավոր մեխանիզմների հայտնաբերման, բնությանը հասցված վնասի իրական ծավալների հաշվարկման և վերականգնման, ոլորտը կարգավորող իրավական ակտերի հստակեցման ուղղությամբ ակտիվ պայքարի շրջանակներում:
Մասնավորապես խնդիր էր դրվել այս ապօրինի ծառահատման փաստերով հարուցված յուրաքանչյուր քրեական գործի հարուցման և անտառի պահպանության համար պատասխանատու անձանց մեղավորության հիմնավորման պարագայում ստուգումներ իրականացնել վերջիններիս սպասարկման ամբողջ տարածքում, մեղադրանքի առաջադրմանը զուգահեռ նախաձեռնություն ցուցաբերել պետությանը պատճառված վնասի վերականգնման նպատակով քաղաքացիական հայցերի, վարչական տուգանքների ապահովման ուղղությամբ: ՀՀ Ճանապարհային ոստիկանության կողմից ուժեղացվեց հսկողությունը ինչպես մայրուղիներում, այնպես էլ ճանապարհների և անտառներից ելքերի վրա: Որպես միասնական քաղաքականություն՝ որոշվեց ապօրինի ծառահատմամբ շրջակա միջավայրին պատճառված վնաս գնահատել ոչ միայն հատված ծառի ինքնարժեքը, այլ նաև շրջակա միջավայրի վերականգնման համար անհրաժեշտ գումարի չափը:
Անտառօգտագործման համապատասխան պայմանագրերի ձևերում մտցվեցին փայտանյութի ձեռքբերման և իրացման հետ կապված մի քանի պարտադիր դրույթներ, իրականացվել է համապատասխան հրամաններում կամ պայմանագրերում անտառի պահպանության համար պատասխանատու յուրաքանչյուր պաշտոնյայի իրավունքները և պարտականություններն ավելի կոնկրետացնելու գործընթաց:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ