Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   20:20 Մերկելը Եվրոպային կոչ է արել միավորվել Թրամփի պատճառով 01/19/2025   20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին 01/19/2025   19:46 Հունվարի 20-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի 01/19/2025   19:36 Ստամբուլում տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն` ի հիշատակ սպանության զոհ դարձած Հրանտ Դինքի (տեսանյութ) 01/19/2025   19:24 Հայաստանի իշխանություններն ակնհայտորեն բացարձակ անտարբեր են Արցախի ղեկավարների ճակատագրի վերաբերյալ․ ՀԱԿ 01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/19/2025   18:50 Ծաղկաձոր քաղաքում և Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում 01/19/2025   18:36 Ռեժիսոր Տիգրան Քեոսայանը դեռ կոմայի մեջ է 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/19/2025   17:59 Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի. ԱԳՆ 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում 01/19/2025   17:17 Թրամփը կոչ է արել փրկել Tik Tok-ը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը

ԲՀԿ-ն ընտրություններին կմասնակցի սիրո և հանդուրժողականության գաղափարախոսությամբ. Նաիրա Զոհրաբյան 08/01/2018   10:51  |  Հարցազրույց

Ազգային ժողովում ավարտվել են ընտրական օրենսդրության բարեփոխումների նպատակով ստեղծված աշխատանքային խմբի քննարկումները: Խորհրդարանում ներկայացված 4 քաղաքական ուժերն ամփոփեցին իրենց առաջարկները և ուղարկեցին կառավարություն: Թե որքանո՞վ են քննարկումներն արդարացրել «Ծառուկյան դաշինքի» սպասելիքները, ինչպե՞ս և ի՞նչ ձևաչափով է ԲՀԿ-ն պատրաստվում մասնակցել արտահերթ խորհրդարանական ու Երևանի ավագանու ընտրություններին, այս և օրակարգային այլ հարցերի շուրջ «Արմենպրես»-ը զրուցել է ԲՀԿ քաղաքական խորհրդի գլխավոր քարտուղար Նաիրա Զոհրաբյանի հետ:

- Աշխատանքային խմբի նիստերից մեկում հայտարարել էիք, որ ձեր առաջնահերթ նպատակը մեկ միասնական ընտրական օրենսգրքի բարեփոխումների նախագիծ ունենալն է, թեկուզև ձեր առաջարկների հաշվին: Որքանո՞վ արդարացան ձեր սպասելիքներն:

- Թե ինչքանով արդարացան սպասելիքները, կարծում եմ, այս մասին կարելի կլինի խոսել մի քանի օր հետո: Մենք փորձեցինք խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերով առաջարկների մեկ միասնական խումբ նախապատրաստել և ուղարկել կառավարությանը, ինչքան էլ որոշակի տարաձայնություններ ունեինք տարբեր հարցերի և, հատկապես, ընտրակարգի վերաբերյալ: Ասեմ, որ մենք ընտրակարգի վերաբերյալ վերջնական կոնսենսուսի չհանգեցինք, ուստի երկու տարբեր մոդելներ կուղարկվեն` այն, ինչ առաջարկում էր ՀՅԴ-ն` բաց համամասնական ընտրակարգ, որը պաշտպանեց ՀՀԿ-ն, որովհետև Հանրապետականի մյուս առաջարկը` երկու ցուցակներով ընտրակարգի անցնելը, (որն, ըստ էության, նույն ռեյտինգայինն էր) որևէ քաղաքական ուժի կողմից չընդունվեց: Նաև մեր և «Ելք»-ի առաջարկները, որոնք որոշակի առումով նույնական էին` փակ համամասնական ցուցակներով ընտրակարգի անցնելը, բացառությամբ այն բանի, որ «Ծառուկյան» դաշինքը առաջարկում էր, որ լինի քվոտավորում նաև մարզերից պատգամավորության թեկնածուների համար, ինչպես մենք ունենք քվոտավորում կանանց ու ազգային փոքրամասնությունների համար: Բոլոր հարցերում, կարծես, մենք եկանք կոնսենսուսի և հիմա կսպասենք կառավարության պատասխանին: Մենք ուղղակի ժամանակ չունենք, և մինչ արտահերթ խորհրդարանական ընտրությունները, ակնկալում եմ, որ կունենանք մեկ միասնական այնպիսի նախագիծ, որը, երբ գա խորհրդարան, որևէ խնդիր չի առաջացնի: Ինչո՞ւ: Որովհետև, եթե խորհրդարանը կողմ չքվեարկեց այդ նախագծին, մենք ստիպված կլինենք արտահերթ ընտրությունների գնալ այն խայտառակ ընտրական օրենսգրքով, որն ուղղակի ապականեց 2017թ. ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունները:

- Ի՞նչ ռիսկեր է պարունակում բաց ցուցակներով ընտրակարգը:

-Մեծ ռիսկեր է պարունակում: Այն, ինչ առաջարկում է դաշնակցությունը կայացած ժողովրդավարական ընտրակարգ, և ընտրական ինստիտուտներ, ընտրական մեխանիզմներ, ընտրական ավանդույթներ ունեցող երկրի համար, իհարկե, կլիներ շատ ընդունելի: Դա այն է, երբ ոչ թե կուսակցության քաղաքական վերնախավն է որոշում համամասնական ցուցակի հերթականությունը, այլ ցուցակը տրվում է ընտրողին, ընտրողը իր նախապատվությամբ ընտրություն է կատարում համամասնական ցուցակում, ինչի արդյունքում շատ հնարավոր է, որ համամասնական ցուցակի ասենք՝ առաջին համարը չի անցնում խորհրդարան, իսկ օրինակ` 400-րդ կամ 500-րդ համարն անցնում է: Սա, իհարկե, ժողովրդավարական գործիք է, բայց մենք պետք է հասկանանք, որ Հայաստանի դեպքում շատ ռիսկային է, որովհետև որևէ մեկը չի կարող ՀՀ բոլոր ընտրական տեղամասերում ունենալ վստահված անձեր, որպեսզի հենց ներկուսակցական խնդիրներ չառաջանան, որպեսզի մի գյուղում, որտեղ, ասենք, շատ մեծ է տեղի հեղինակությունների ազդեցությունը, հաշվարկի ժամանակ չվերցնեն, օրինակ, Նաիրա Զոհրաբյանի քվեաթերթիկը, դնեն նույն կուսակցության համամասնական ցուցակով առաջադրված մեկ այլ գործչի փաթեթի վրա: Այստեղ շատ մեծ է ռիսկայնությունը, ուստի ԲՀԿ-ն առաջարկում է՝ եթե դաշնակցության մեր հարգարժան գործընկերները կարող են հաշվարկի այնպիսի մեխանիզմ առաջարկել, որտեղ մարդկային գործոնը բացառվի, մենք պատրաստ կլինենք քննարկել այն, երբ նախագիծը վերջնական տեսքով գա խորհրդարան: Իսկ այս պահին անմիջապես ազդելու է լոկալ համայնքում ազդեցություն ունեցող, շատ դեպքերում քաղաքականության հետ որևէ առնչություն չունեցող թեկնածուի գործոնը, ուստի մենք ձեռնպահ ենք մնում նման ռիսկային մոդելին մեր համաձայնությունը տալուց:

- Ազգային ժողովում կին պատգամավորների թվի մասին եք շատ հաճախ բարձրաձայնում, սակայն նշում եք, որ ձեզ համար կարևոր է ոչ թե քանակը, այլ՝ որակը: Որքանո՞վ են քաղաքական ուժերը պատրաստ այդ որակն ապահովելուն:

-Կողմ եմ կանանց ներկայացվածության մեծացմանը խորհրդարանում, որովհետև բոլոր հարցումները ցույց են տալիս, որ այն խորհրդարաններում, որտեղ կանանց թիվը մեծ է, ընդունված օրենքները շատ ավելի մարդակենտրոն են, շատ ավելի սոցիալական խնդիրներ են լուծում: Եյլի համալսարանը մի հետազոտություն էր անցկացրել` այն խորհրդարաններում, որտեղ կանանց տոկոսը 5-ով ավելանում է, այդտեղ 5%-ով նվազում է այլ երկրների հետ ռազմական կոնֆլիկտների մեջ մտնելու հավանականությունը: Մեկ այլ վիճակագրություն էլ բերեմ` վերջին 20 տարիներին կնքված 182 խաղաղության պայմանագրերի ուսումնասիրություն էր կատարվել, որոնք կնքվել են տարբեր երկրների միջև: Այն պայմանագրերը, որոնց կնքման ժամանակ բանակցային սեղանի շուրջ նստած են եղել կանայք, 15 տարով ավելի պահպանելու հնարավորությունը 35 տոկոսով ավելացել է: Ուստի ես կողմ եմ կանանց ներկայացվածության տոկոսի ավելացմանը, բայց ես շատ զգուշավոր եմ այս հարցում, որովհետև մենք այստեղ պետք է հասկանանք, որ քանակական ավելացումը ոչինչ չի տալու: Ես մեծագույն հարգանք ունեմ խորհրդարանում ներկայացված բոլոր կանանց հանդեպ, նրանցից ամեն մեկը շատ կարևոր գործ է անում, բայց մենք պետք է հասկանանք` պատրա՞ստ են կուսակցություններն այսօր իրենց համամասնական ցուցակներում ներառել կանանց ոչ թե նրա համար, որ այդ կանայք հավատարիմ են: Այդ կանայք հավատարմորեն կարող են կատարել ցանկացած հանձնարարություն՝ նույնիսկ եթե այդ հանձնարարությունն աբսուրդ է: Պատրա՞ստ են ներգրավել իսկապես օրենսդրական գործունեությամբ զբաղվող կանանց: Թիմային շահի հավատարմությունը ամենակարևոր գործիքներից մեկը պետք է լինի թիմային աշխատանքը ճիշտ կազմակերպելու համար, բայց դրան զուգահեռ պետք է լինի նաև քաղաքական գործիչ կին, որն ունակ է զբաղվել օրենսդրական գործունեությամբ: Այստեղ խնդիրն արդեն պետք է տեղափոխել քաղաքական կուսակցությունների դաշտ. կուսակցությունները պատրա՞ստ են ճիշտ սելեկցիա կատարել: Հանրային սեկտորում տեսնում եմ հրաշալի երիտասարդ աղջիկների, ովքեր կարող էին փայլուն օրենսդիրներ լինել, բայց, ցավոք, ներկուսակցական դեմոկրատիան որևէ կուսակցությունում այսօր այն աստիճանի զարգացած չէ, որ ճիշտ ընտրություն կատարվի, առաջին պլան է մղվում հավատարմությունը թիմին և ինչ-որ տեղ ստորադասվում պրոֆեսիոնալիզմը: Սրանք չպետք է իրար հակադրվեն, պիտի համադրվեն, պիտի լինի թիմի շահերին հավատարիմ, անդավաճան ու անպայմանորեն պրոֆեսիոնալ մարդ: Եթե մենք կարողանանք այս համադրության ճիշտ բանաձևը գտնել և այդպիսի կանանց բերել խորհրդարան, ես կողմ կլինեմ անգամ կանանց ներկայացվածության 40-60 տոկոսային համամասնությանը:

- Տղամարդիկ այս պարագայում չե՞ն տուժում:

- Դեմ եմ այդ պոզիտիվ դիսկրիմինացիայի սկզբունքին: Ես հասկանում եմ, որ դա պարտադրված գործիք է: Ինձ համար կարևոր չէ` կին, թե տղամարդ: Ինձ համար կարևոր է` մարդը պրոֆեսիոնալ է, թե` ոչ: Իհարկե, հասկանում եմ, որ տղամարդ քաղաքական գործիչները շատ ավելի ագրեսիվ ու անհանդուրժող են կին քաղաքական գործիչների հանդեպ, հատկապես` կայացած: Բայց ինձ համար կարևորը պրոֆեսիոնալիզմն է, ամեն մեկը մեր երկրում պետք է զբաղվի իր գործով, սա է հստակ չափորոշիչը ճիշտ, գրագետ կառավարում իրականացնելու համար:

- Ընտրական օրենսգրքի բարեփոխումների ժամանակ շատ խոսվեց այն մասին, որ քարոզարշավի ընթացքում պետք է արգելվի բարեգործություն իրականացնել այն հիմնադրամներին, որոնք որևէ կուսակցության կամ դաշինքի հետ կարող են ասոցացվել: Զուգահեռներ տանելու դեպքեր եղան նաև «Ծառուկյան» դաշինքի և «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հետ: Սա ձեր դեմ ուղղված քայլ համարո՞ւմ եք:

-Երբ նման դիլետանտ հայտարարություններ են արվում նաև տարբեր քաղաքական վերլուծաբանների կողմից, քիչ է մնում՝ ծրարի մեջ դնեմ ընտրական օրենսգիրքը և ուղարկեմ իրենց: Այդ ամենը մեր գործող ընտրական օրենսգրքով կարգավորված է: Եթե որևէ քաղաքական ուժ բարեգործություն անի քարոզարշավի ընթացքում, ապա անպայմանորեն ենթարկվելու է պատասխանատվության: Ինչ վերաբերում է «Ծառուկյան» հիմնադրամին` ես սա համարում եմ տարբեր քաղաքական վերլուծաբանների հերթական մերկապարանոց հայտարարություն: Գագիկ Ծառուկյանը քանիցս ասել է, որ բարեգործությամբ երկիր հնարավոր չէ պահել: Մենք շատ կուզենայինք, որ մեր պետությունն այնքան հզոր լիներ, որ կարողանար լուծել սոցիալական բոլոր խավերի խնդիրները, և մեր երկրում բարեգործության կարիք չլիներ: Կարո՞ղ է ինչ-որ մեկը բերել մի օրինակ, երբ Գագիկ Ծառուկյանը նախընտրական շրջանում կամ նախընտրական շրջանին շատ մոտ ժամանակահատվածում բարեգործություն է արել: 2017թ. ապրիլի խորհրդարանական ընտրություններից առաջ «Ծառուկյան» հիմնադրամին էին դիմել Գյումրիի տնակներում ապրող քաղաքացիները, Ծառուկյանն այդ ժամանակ կարող էր լուծել տվյալ խնդիրը, բայց մենք խնդիրը լուծեցինք ապրիլի 8-ին: Այդ ընտանիքները իրենց բնակարանների բանալիները ստացան, երբ արդեն ավարտվել էին խորհրդարանական ընտրությունները: Մոտ 600.000 դոլարի ծախս արվեց: Ցանկացած հայտարարություն անելուց առաջ երկու կարևոր բան պետք է անել` նախ ծանոթանալ փաստերին, հետո` մտածել, որովհետև, երբ լեզուն առաջ է ընկնում մտքերից կամ փաստերից, մենք միշտ ունենում ենք խեղաթյուրված իրականություն:

- Այդ քննարկումների ընթացքում նշեցիք, որ անհանգստանալ պետք չէ, քանի որ ԲՀԿ-ն հանդես է գալու ոչ թե «Ծառուկյան» դաշինքի, այլ հենց կուսակցության անունով: Ընտրություններին կուսակցության ձևաչափով մասնակցելու որոշում կա՞ արդեն:

- Նման որոշում չկա, ես ընդամենը ցանկացա ասել, որ եթե «Ծառուկյան» դաշինքը կողմ է քվեարկել բարեգործության մասին օրենքին, նշանակում է, որ խաղի այն կանոնը, որը բոլորի համար է, նաև մեզ համար է: Մենք ասում ենք` օրենքից վեր մարդիկ չկան, ցանկացած օրենք մեզ համար ընդունելի է, օրենքից ցանկացած շեղում «Ծառուկյան» դաշինքը և մեր որևէ ներկայացուցիչ թույլ չի տալու: Այնպես որ, իզուր էր աղմուկը, երբ փորձեցին մեկ բաժակ ջրում փոթորիկ բարձրացնել: Ինչ վերաբերում է մասնակցության ձևաչափին՝ նախ խորհրդարանական ընտրությունների ժամկետները դեռ հստակեցված չեն, երբ կհստակեցվեն ժամկետները, մենք կքննարկենք, թե ինչպես ենք մասնակցելու:

- Արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման նախընտրելի ժամկետ ունե՞ք:  Հատկապես, եթե հաշվի առնենք քաղաքական վերլուծաբանների այն տեսակետը, թե Նիկոլ Փաշինյանի վարկանիշը ժամանակի ընթացքում կարող է մարել հեղափոխության էյֆորիայի անցնելու հետ:

-Սա կեղծ օրակարգ եմ համարում, որովհետև չեմ կարծում, թե Նիկոլ Փաշինյանը մտածում է՝ քաղաքական էյֆորիան օգտագործել քաղաքական դիվիդենդներ շահելու համար: Ես շատ ավելի բարձր կարծիքի եմ իր մասին, որովհետև մենք բոլորս էլ հասկանում ենք, որ ցանկացած էյֆորիա, որքան էլ այն լինի մեծ, մի օր անցնելու է: Խորհրդարանական ընտրությունների պետք է գնալ այն ժամանակ, երբ ընտրական օրենսգիրքը լինի պատրաստ, երբ քաղաքական ուժերը լինեն պատրաստ` գնալու արտահերթ խորհրդարանական  ընտրության: Կարծեմ` կառավարության ծրագրում ֆիքսված է մեկ տարի ժամկետը, և ես դա համարում եմ իրապես ռացիոնալ ժամկետ: «Բարգավաճ Հայաստանը», որպես ՀՀ ամենամեծ տարածքային կառույցներ ունեցող կուսակցություն, իր կառույցներով հստակ, մարտունակ աշխատում է, մենք հենց վաղն էլ, հենց երեկ էլ պատրաստ էինք գնալ արտահերթ խորհրդարանական ընտրության, բայց բոլորս հասկանում ենք, որ չի կարելի արհեստականորեն արագացնել որևէ գործընթաց, ինչպես չի կարելի արհեստականորեն  ձգձգել այն: Չմոռանանք նաև, որ ընտրական օրենսգիրքը դեռ պետք է ուղարկվի Վենետիկի հանձնաժողով` փորձաքննության: Մենք պետք է միասին ունենանք այնպիսի ընտրական օրենսգիրք, որը որևէ սողանցքի տեղ չթողնի, և որով կարողանանք անցկացնել այնպիսի ընտրություն, որի արդյունքներն այլևս երբեք որևէ մեկի համար հարցականի տակ չլինեն:

- Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին ի՞նչպես եք պատրաստվում:

- Հստակ որոշում ունենք, որ անպայման մասնակցելու ենք Երևանի ավագանու ընտրությանը: Որպես «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի գլխավոր քարտուղար՝ ես արդեն բոլոր հանձնարարականները տվել եմ Երևանի մեր տարածքային կառույցներին: Հիմա մեր երևանյան կառույցները պատրաստվում են ավագանու ընտրություններին: Առաջիկա օրերին կհրապարակվի համամասնական ցուցակը, ովքեր կլինեն առաջին եռյակում, ով կգլխավորի «Բարգավաճ Հայաստանի» համամասնական ցուցակը: Արդեն տևական ժամանակ մեր փորձագետներն ու տարածքային կառույցները մոնիտորինգ են անում համայնքներում, ես ինքս լինում եմ Երևանի որևէ համայնքում, որևէ խնդրահարույց կետում:

Երևանը բազմաթիվ խնդիրներ ունի: Ասել, թե այդ բոլորը լուծվելու են մեկ օրում, մեկ ժամում, հնարավոր չէ: «Բարգավաճ Հայաստանը» նախատեսում է օգոստոս ամսին կազմակերպել Երևանի խնդիրների վերաբերյալ ոլորտային քննարկումներ: Հրավիրելու ենք ոլորտի տարբեր մասնագետների: Ներգրավելու ենք նաև դրսից մասնագետների, ովքեր կարող են իրենց ճիշտ խորհուրդներով ցույց տալ այն ճանապարհները, որոնցով հնարավոր կլինի լուծել բոլոր այս խնդիրները: Այնպես որ, աշխատելու ենք, աշխատում ենք, մնացածն արդեն երևանցին իր խոսքը կասի: Երևանը պետք է դառնա ապրելու քաղաք, այստեղ պետք է բոլոր խնդիրները լուծված լինեն, պետք է լինի հարմարավետ, մաքուր, կանաչապատ քաղաք: Մենք չենք գնալու մնացած քաղաքական ուժերի հետ պատերազմի, մեր բոլորի նպատակը մեկն է` ունենալ ապրելու համար հարմարավետ մայրաքաղաք: Մենք համախոհներ ենք, բայց մենք մրցակիցներ ենք լինելու ընտրական փուլում: Կարծում եմ` մենք արժանապատիվ և օպտիմալ ծրագիր կներկայացնենք մեր քաղաքացիներին, իսկ հետո արդեն երևանցին կորոշի` որ քաղաքական թիմին և քաղաքական թիմում ներառված որ քաղաքական գործիչներին տա իր վստահության քվեն:

- Ինչպե՞ս եք վերաբերում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից Երևանի քաղաքապետի պաշտոնում Հայկ Մարությանի թեկնածությունն առաջադրելուն:

- Մենք որևէ թեկնածուի չենք պիտակավորելու, եթե որևէ մեկը կամ որևէ քաղաքական ուժ չփորձի իր գործը թողած զբաղվել կեղտոտ քարոզչությամբ: Հարգանքով եմ վերաբերում ՔՊ կատարած ընտրությանը: Ցանկացած թեկնածու մեզ համար արժանապատիվ մրցակից է, մենք պատրաստ ենք բոլորի հետ բաց, հրապարակային բանավեճերի: Պատահական չէ, որ ընտրական օրենսգրքում մենք ամրագրեցինք նաև, որ Հանրային հեռուստաընկերությունը պետք է պարտադիր հրավիրի բանավեճերի, և մենք պատրաստ ենք ցանկացած ձևաչափի քննարկման, ցանկացած ձևաչափի բանավեճի: Մենք կներկայացնենք մեր մոտեցումները, իրենք թող ներկայացնեն իրենց մոտեցումները: Ի վերջո, մենք չպետք է երևանցուն մատուցենք կեղտոտ քարոզարշավ, որպեսզի ինքը ընհանրապես հիասթափվի երկրում տեղի ունեցած փոփոխություններից: Ես առաջարկում եմ, որ, երբ պարզ կլինի ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերի համամասնական ցուցակի առաջին եռյակը, բոլորը մի կոչ հղեն երևանցուն, որ իրենք գալիս են իրենց ծրագիրը նրանց ներկայացնելու, և մենք ոչ թե հակառակորդներ ենք, այլ` մրցակիցներ, ընտրությունն էլ թող լինի երևանցունը:

- ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկու ամսով կալանավորված է: Խորհրդարանական ուժերից ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն իրենց տեսակետը հայտնեցին այս հարցի շուրջ: Բարգավաճ Հայաստանը որևէ հայտարարություն չի անում: Ինչպիսի՞ն է այս հարցի վերաբերյալ կուսակցության տեսակետը:

-Մենք նման հարց չենք քննարկել: Խնդիրը գտնվում է իրավական տիրույթում, և որևէ հարց այս պահին ԲՀԿ-ն չի քննարկել:

 

Հարցազրույցը վարեց Նորայր Շողիկյանը

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

18:14 19/04/2018  |  ԼՐԱՀՈՍՆաիրա Զոհրաբյանը ոստիկանությանը կոչ է անում ուժ չկիրառել իրենց օրինական իրավունքն իրացնող ցուցարարների հանդեպ
11:44 27/03/2018  |  ՔաղաքականՆաիրա Զոհրաբյանն ընտրվել է ԲՀԿ քաղաքական խորհրդի գլխավոր քարտուղար
13:29 31/05/2017  |  ՔաղաքականՆաիրա Զոհրաբյանի հետ բոլոր տարաձայնությունները հարթվա՞ծ են
14:17 15/09/2016  |  ԼՐԱՀՈՍԱղավնաձոր գյուղում սարսափելի լարված իրավիճակ է. ահազանգում է պատգամավորը
09:32 07/09/2016  |  ՄամուլԱվտոպատահար՝ Նաիրա Զոհրաբյանի մասնակցությամբ. «Հայոց Աշխարհ»
09:29 22/03/2016  |  ՄամուլԲՀԿ տարածքային կառույցներում դժգոհությունները չեն հանդարտվում. «Ժամանակ»
09:03 09/03/2016  |  ՄամուլՆաիրա Զոհրաբյանը փորձում է իշխել այնպես, ինչպես Ծառուկյանը. «Հրապարակ»
09:30 19/02/2016  |  ՄամուլՆաիրա Զոհրաբյանը հենց ԵԽԽՎ նիստերի դահլիճում Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Մարգար Եսայանին մի քանի քաղցր խոսք էր ասել. «Հայկական Ժամանակ»
09:10 22/01/2016  |  ՄամուլԼուրեր էին շրջանառվում, թե Նաիրա Զոհրաբյանին պաշտոն են տալու. «Իրատես de facto»
21:12 22/12/2015  |  ԼՐԱՀՈՍՆաիրա Զոհրաբյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ում հանդիպել է հացադուլ հայտարարած ցմահ ազատազրկվածներին

Արխիվ

[]