ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արդարադատության նախարարության արձագանքը՝ ՔԿՀ-ներում դիտորդների խմբի անդամների մի շարք հայտարարությունների վերաբերյալ 07/31/2018 13:17 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդների խմբի անդամները մամուլի ասուլիսի ժամանակ մի շարք հարցեր էին բարձրացրել, որոնց վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարարությունը հարկ է համարում պարզաբանել.
1. «Որևէ ՔԿՀ հարմարեցված չէ հաշմանդամություն ունեցող անձանց համար, իսկ սանհանգույցները իսկական պատուհաս են»- շեշտել է ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող Հասարակական դիտորդների խմբի իրավաբան Ռոբերտ Ռևազյանը:
Այս հարցի կապակցությամբ բազմիցս հայտնել ենք, որ ՀՀ արդարադատության նախարարությունը ձեռնամուխ է եղել անազատության մեջ պահվող և տեղաշարժման սահմանափակումներ ունեցող անձանց կարիքներին համապատասխան մատչելի պայմանների ստեղծման գործընթացին, մասնավորապես, ՀՀ արդարադատության նախարարության և ՀՀ առողջապահության նախարարության «Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի համատեղ ջանքերով հաշմանդամություն ունեցող դատապարտյալներին և կալանավորված անձանց տրամադրվել են բժշկական նշանակության անհրաժեշտ սարքավորումները: ՀՀ ԱՆ 11 հիմնարկներ ապահովվել են առողջության առաջնային պահպանման անհրաժեշտ բժշկական սարքավորումներով: Քրեակատարողական հիմնարկներում հնարավորության դեպքում առանձնացվում են հաշվանդամություն ունեցող անձանց համար հարմարեցված վայրեր:
Ինչ վերաբերում է սանհանգույցների խնդրին, ապա հայտնում ենք, որ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի և այլ քրեակատարողական հիմնարկների խցերում մշտապես կատարվել են մասնակի վերանորոգման աշխատանքներ, իսկ խոնավության պատճառ հանդիսացող արտաքին և ներքին կոյուղու համակարգի կապիտալ շինարարության աշխատանքները սկսվել են 29.05.2018 թվականից, և նախատեսվում են ավարտին հասցնել սույն թվականի սեպտեմբեր ամսին:
Բացի այդ, 25.06.2018 թվականին ավարտվել են ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ներքին կոյուղու ցանցի, արտաքին և ներքին ջրամատակարարման ցանցի, սանհանգույցների, բաղնիքների, խոհանոցի, ներքին և արտաքին էլեկտրահամակարգի կապիտալ շինարարական աշխատանքների և էլեկտրական ենթակայանի վերանորոգման նախագծա-նախահաշվային փաստաթղթերի կազմման աշխատանքները, որտեղ ընդգրկվել է նաև հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար սանհանգույցների հարմարեցումը:
2.«Գործնական տարբերություններ մենք դեռ չենք տեսել, բացի հայտարարություններից»- ասում է ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող Հասարակական դիտորդների խմբի իրավաբան Ռոբերտ Ռևազյանը՝ անդրադառնալով թավշյա հեղափոխությունից հետո ՔԿՀ-ներում տարվող աշխատանքներին:
ՀՀ ԱՆ ՔԿՀ-ների տարվող աշխատանքների բարելավման ուղղությամբ միշտ կատարվել են և ներկայումս էլ կատարվում են բազմաթիվ փոփոխություններ: Մասնավորապես, վերջին ամիսներին մեծածավալ աշխատանքներ են կատարվել քրեական պատիժների համակարգի աշխատանքի վերաիմաստավորման, քրեակատարողական ոլորտի քաղաքականության նոր ուղղությունների մշակման, Քրեակատարողական համակարգի գործունեությունը կարգավորուղ օրենսդրության արդիականացման և գործնական պատշաճ կիրառման ուղղությամբ: Մասնավորապես կատարվել են հետևյալ աշխատանքները՝
1.1 ՀՀ կառավարության կողմից 2018 թվականին ընդունվել է «Քրեակատարողական բժշկության կենտրոն» պետական ոչ առեվտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 204-Ն որոշումը, որի համաձայն առողջապահական ծառայությունն առանձնացվում է և ստեղծվում է քրեակատարողական ծառայությունից անկախ մասնագիտական կառույց:
1.2 քրեակատարողական հիմնարկներ ապահովվել են առողջության առաջնային պահպանման անհրաժեշտ բժշկական սարքավորումներով: Իրականացվում են բժշկական անձնակազմի վերապատրաստման դասընթացներ:
1.3 Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից մշակվել և 2018 թվականի հուլիսի 12-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը, որով առանձնապես ծանր հանցագործության համար որոշակի ժամկետով ազատազրկման կամ ցմահ ազատազրկման դատապարտված անձանց տրամադրվելու է տարվա ընթացքում առնվազն վեց կարճատեւ եւ երկու երկարատեւ տեսակցության իրավունք:
1.4 Պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտի արդյունավետության բարձրացման նպատակով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից մշակվել և 2018 թվականի մայիսի 23-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և «Պրոբացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը:
Վերոհիշյալ օրենսդրական փաթեթով նախատեսված պահանջների կատարումն ապահովելու նպատակով ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության վարությում արդեն իսկ ուսումնասիրվում է 21 դատապարտյալի գործ, որոնց պայամանական վաղաժամկետ ազատման իրավունքը ծագելու է 2018 թվականի սեպտեմբերի 1 –ից հետո:
1.5 2018 թվականի ապրիլի 9-ից ուժի մեջ մտած «Ներման մասին» ՀՕ- 149-Ն ՀՀ օրենքի հիման վրա, մշակվել են ենթաօրենսդրական ակտեր և ապահովվել է ներման ինստիտուտի նոր համակարգի գործնական կիրառությունը: Օրենքն ընդունվելուց հետո ՀՀ արդարադատության նախարարության կողմից ստացվել է 147 խնդրագիր, որից 82-ը արդեն ուղարկվել են ՀՀ կառավարություն»
1.6 ՀՀ ԱՆ կողմից մշակվել և 2018 թվականի հուլիսի 17-ին ՀՀ կառավարության աշխատակազմ է ներկայացվել «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը, որով սահմանվել են փակ և կիսափակ քրեակատարողական հիմնարկներում արտագնա դատական նիստ անցկացնելու հստակ հիմքեր և արդար դատաքննության իրավունքի ապահովմանն ուղղված երաշխիքներ:
1.7 Կատարվել են բազմաթիվ կադրային փոփոխություններ: Իրականացվում են կադրերի վերապատրաստման աշխատանքներ:
3. «Թավշյա հեղափոխությունից հետո արդարադատության նախարարությունը պահում է նույն դիրքորոշումը և նույն կերպ խոչընդոտում խմբի գործունեությունը»:
Նախ պարզ չէ, թե ինչպես կարող է ՀՀ արդարադատության նախարարությունը խոչընդոտել իրեն աջակցելու համար նախատեսված, իր իսկ կողմից ձևավորված հասարարակական դիտորդական խմբի գործունեությանը:
Իսկ եթե խոսքը գնում է քրեակատարողական հիմնարկներ անարգել մուտք գործելուն, ապա հայտնում ենք, որ Դիտորդների խմբի կողմից անարգել մուտքի և ելքի իրավունքը նույնացվում է անարգել տեսակցություններ ունենալու իրավունքի հետ:
Հարցի վերաբերյալ բազմիցս պարզաբանվել է, որ ՀՀ քրեակատարողական օրենսգիրքը Հասարակական դիտորդների խմբին ընձեռում է միայն պատիժ կատարող հիմնարկ անարգել մուտքի և ելքի իրավունք, և այդ իրավունքը ամբողջովին չի նույնացվում տեսակցություններ տրամադրելու իրավունքի հետ:
Բացի այդ, Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ պարբերության համաձայն. Քննության շահերից ելնելով` ձերբակալված կամ կալանավորված անձանց տեսակցությունը օրինական ներկայացուցչի, մերձավոր ազգականների, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների և այլ անձանց հետ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, կարող է արգելվել քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ` այդ մասին գրավոր իրազեկելով ձերբակալվածներին պահելու վայրի կամ կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմին:
Վերոնշյալ հոդվածից բխում է, որ քրեական վարույթ իրականացնող մարմինը իրավունք ունի արգելել կալանավորված կամ ձերբակալված անձի հետ Հասարակական դիտորդների խմբի անդամի տեսակցությունը՝ ելնելով քննության շահերից:
Ուստի, քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ ձերբակալված կամ կալանավորված անձանց տեսակցության վրա արգելանքը տարածվում է նաև Հասարակական դիտորդների խմբի նկատմամբ, և իրավաչափ չէ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներ անարգել մուտքի և ելքի իրավունքից ենթադրել ձերբակալված և կալանավորված անձանց հետ տեսակցություն ունենալու իրավունք:
Միաժամանակ, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետ համատեղ մշակվել է ՀՀ քրեակատարողական օրենսգրքում լրացումներ կատարելու և «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը, որոնցով կարգավորվում են նաև կալանավորված անձանց տեսակցելու հետ կապված հարաբերություններ: Օրենսդրական փաթեթը տեղադրված է /e-draft.am/ կայքում սակայն դիտորդական խմբի կողմից որևէ առաջարկություն չի ստացվել:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից