ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
10 մլն դրամ գրավի կիրառմամբ ԵՄ դրամաշնորհների հափշտակության գործով Մարինե Պապյանն ազատության մեջ է 07/31/2018 17:32 | Քրեական խրոնիկոն
ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության կողմից տարբեր ծրագրերի իրականացման համար հատկացված դրամաշնորհներից հափշտակության գործով մեղադրյալ, շուրջ 14 ամիս կալանքի տակ գտնվող Մարինե Պապյանն այլևս կալանքի տակ չէ:
«Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում Մարինե Պապյանի պաշտպան Հունան Բաբայանը նշեց, որ դատարանը մասնակի բավարարել է իր միջնորդությունը և Մարինե Պապյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը փոխարինել է այլընտրանքային խափանման միջոց գրավով` գրավի չափը սահմանելով 10.000.000 ՀՀ դրամ:
Դատարանի որոշման հրապարակման օրը սահմանված գրավը վճարվել է, և Պապյանն ազատ է արձակվել:
Միևնույն ժամանակ նշենք, որ Հունան Բաբայանը միջնորդել էր իր պաշտպանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխարինել անազատության հետ չկապված խափանման միջոցով կամ գրավի կիրառումը ճանաչել թույլատրելի:
Միևնույն ժամանակ պաշտպանը նշել է, որ Մարինե Պապյանի կալանավորման հիմքերը խիստ ենթադրական են, չպատճառաբանված, չանհատականացված, հիմնավորված չեն ինչպես քրեական գործի նյութերով, այնպես էլ՝ մեղադրյալի անձը բնութագրող տվյալներով:
Հունան Բաբայան ընդգծեց, որ իր պաշտպանյալը չի թաքնվել վարույթն իրականացնող մարմնից, ծանուցված լինելով՝ ներկայացել է քննչական վարչություն և ցուցմունք է տվել: Բացի այդ, նրա կողմից գործի քննությանը խոչընդոտելու հիմքը նույնպես չի հաստատվել, քանի որ քրեական գործը հարուցվել է դեռևս 2015 թվականի հոկտեմբերին և իր պաշտպանյալին կալանավորելու պահի դրությամբ քննվել է ավելի քան մեկուկես տարի:
Պաշտպանը դատարանին խնդրել էր, որ եթե դատարանը կգտնի կալանավորման հիմքերն առկա են, ապա գրավի կիրառումը ճանաչել թույլատրելի և գրավի չափ սահմանի 4.000.000 ՀՀ դրամ կամ ողջամիտ այլ գումար:
Նշենք նաև, որ հիշյալ քրեական գործ անցնում են 14 ամբաստանյալ և նրանցից միայն Մարինե Պապյանի նկատմամբ է խափանման միջոց կալանավորում ընտրված եղել՝ մյուսների նկատմամբ ընտրվել է չհեռանալու մասին ստորագրությունը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ չարաշահումները ներառում են 18 դրամաշնորհային ծրագիր, իսկ հափշտակված գումարն ավելի քան 907 մլն դրամ է։
Գործով մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության դրամաշնորհային ծրագրերի համակարգող Մարինե Պապյանին ՝ 18 դրվագով, Տիգրան Սուքիասյանին (15 դրվագով), Գարիկ Չիլինգարյանին (6 դրվագով), Ռուբինա Տեր-Մարտիրոսյանին՝ (4 դրվագով), Արմեն Բարեղամյանին (2 դրվագով), Գևորգ Ղազարյանին (2 դրվագով), Դինա Մանուկյանին (մեկ դրվագով), Ալեքսանդր Պողոսյանին (մեկ դրվագով), Սերգեյ Բալասանյանին (մեկ դրվագով), Կարեն Ստեփանյանին (մեկ դրվագով), Կարեն Ստեփանյանին (մեկ դրվագով), Արմեն Միքայելյանին (մեկ դրվագով), Արման Մկրտչյանին (4 դրվագով), Անահիտ Ավագյանին (4 դրվագով) և Նելլի Սեդրակյանին (2 դրվագով) մասերով:
Ավելի վաղ ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության կողմից հատկացված դրամաշնորհի գումարներից առանձնապես խոշոր չափերի հափշտակություն է կատարվել, ինչի առիթով հարուցվել է քրեական գործ: Հափշտակություններն սկսվել են 2009-2010 թվականներին:
Եվս 5 մեղադրյալի մասով նախաքննությունը շարունակվում է։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ