Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ 11/22/2024   17:00 ՌԴ-ից ավելի քան 30 անօրիական միգրանտ հայտնվել է արտաքսման վտանգի տակ. նրանց թվում ադրբեջանցիներ են 11/22/2024   16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ 11/22/2024   16:35 ՆԱՏՕ-Ուկրաինա խորհուրդն արտակարգ նիստ կանցկացնի «Օրեշնիկ» հրթիռով ՌԴ-ի հարձակումից հետո. AFP 11/22/2024   16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր 11/22/2024   16:26 Լուկաշենկոն ասել է՝ որ դեպքում ինտերնետը կանջատի իր երկրում 11/22/2024   16:26 Հյուսիսային պողոտայի տարածքի նախկին բնակիչներից խարդախությամբ անշարժ գույքերի հափշտակության վարույթով վերականգնվել է ավելի քան 666մլն. դրամի վնաս. 2 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել 11/22/2024   16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության 11/22/2024   15:55 Ինչ կրոնական դավանանքներ կան Հայաստանում, որը՝ քանի հետևորդ ունի. ուշագրավ վիճակագրություն 11/22/2024   15:44 Ալիևի ռեժիմը քննադատող ադրբեջանցի քաղաքագետին արգելել են երկրից դուրս գալ 11/22/2024   15:24 Կա խնդիր, որ այս ամենն ընկալվեց նորմալ՝ թագավորն է, թագավորը որոշեց այդպես անել՝ այդպես էլ եղավ․ Հոկտանյանը՝ հրաժարականների շքերթի մասին 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/22/2024   15:17 Թմրանյութի հայտնաբերման դեպքեր Արմավիրի մարզում 11/22/2024   15:06 Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել հանրային հեռուստաընկերությանը (տեսանյութ) 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/22/2024   14:46 Հայաստանում 200 դպրոց չունի տնօրեն, դպրոցները հայտնվել են փակուղում. Հովսեփյան 11/22/2024   14:39 Գլխավոր դատախազը Հայաստանում Չինաստանի գործերի հավատարմատարի հետ քննարկել է փոխգործակցությունը զարգացնելու հեռանկարները 11/22/2024   14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ​​ինտելեկտով մշակված հոլոգրամը 11/22/2024   14:28 Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած 11/22/2024   14:24 Քաղաքապետարանի PR բլեֆը. ինչ ազդեցություն ունի թանկ և «լավ» շարժակազմը տրանսպորտի ինքնարժեքի վրա 11/22/2024   14:19 Վարչապետի խորհրդականից կգնա՞ ԱԺ պատգամավոր, ով կփոխարինի խորհրդարանում Նարեկ Զեյնալյանին 11/22/2024   14:11 Շիրակի մարզի երիտասարդների հետ քննարկվել են ոստիկանությունում կանանց ներգրավվածության խթանման ուղիներն ու մարտահրավերները 11/22/2024   14:02 ԱՄՆ դեսպանատան պահակը լրտեսել է Ռուսաստանի օգտին 11/22/2024   13:42 Չինաստանը վեցոտանի ռոբոտ կստեղծի Լուսնի հեռախուզման համար 11/22/2024   13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան 11/22/2024   13:33 Կկատարվի քահանայական ձեռնադրություն 11/22/2024   13:28 Արմենուհի Հարությունյանն ազատվել է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից 11/22/2024   13:21 Հարկային թափանցիկությունն ու որոշակիությունը՝ ՀՀ ՊԵԿ առաջնահերթություն. Կոմիտեն ներդրել է մի շարք միջազգային ստանդարտներ 11/22/2024   13:11 ՊՆ-ն հրապարակել է մեդալակիր զինծառայողների նկարը 11/22/2024   13:06 6-10 աստիճանով ցրտելու է 11/22/2024   12:34 Հունաստանում ՀՀ դեսպանը հանդես է եկել «Հայաստանի անվտանգային միջավայրն այսօր» թեմայով դասախոսությամբ 11/22/2024   12:29 ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունն ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին 11/22/2024   12:25 Գերմանիայի արտգործնախարարն Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը տագնապալի է որակել 11/22/2024   12:23 Ուկրաինայում մտավախություն ունեն՝ ՌԴ-ն հարվածելու է Գերագույն Ռադայի շենքին. նիստը հետաձգել են 11/22/2024   12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան 11/22/2024   12:06 Ուժեղ քամու պատճառով 22-ամյա աղջիկ է մահացել. ողբերգական դեպք Պոդոլսկում 11/22/2024   12:06 Շների վրա կրակած տղամարդը ներկայացել է Արթիկի բաժին 11/22/2024   11:59 Հայաստանում նախատեսում են 2025 թվականի փետրվարի 4-ից մինչև ապրիլի 18-ը պահեստազորի վարժական հավաքներ անցկացնել 11/22/2024   11:49 Իսպանիայի հետ գործակցության ընդլայնման մեծ ներուժ կա. Գևորգ Մանթաշյանն ընդունել է դեսպանին 11/22/2024   11:31 Կիևում պայթյունների շարք է տեղի ունեցել 11/22/2024   11:30 Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը Ադրբեջանին և Թուրքիային դատապարտող բանաձևեր է ընդունել 11/22/2024   11:21 Նախագահը ստորագրել է «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքը 11/22/2024   10:55 «Սրբազան պայքար» շարժման համար մասնակիցներ հավաքագրելու գործով ևս երկու անձ արդարացվեց 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/22/2024   10:34 Վերականգնվում է Երևանի ամենահին՝ Կարմիր կամուրջը 11/22/2024   10:30 Խիստ մտահոգված և անհանգստացած ենք Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Լիբանանում, ահագնացող անվտանգային իրավիճակով. վարչապետ 11/22/2024   10:16 Իրավիճակը հանրապետության ավտոճանապարհներին 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ» 11/22/2024   08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/20/2024   19:43 Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է պաշտոնանկ արվի Ալեն Սիմոնյանը, իսկ Լենա Նազարյանն ընտրվի նաև Ազգային ժողովի նախագահ․ Ղազարյան 11/20/2024   20:14 Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ. Քպական պատգամավոր 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/20/2024   18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը 11/20/2024   19:01 Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ Մարալիկում բախվել են դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ն ու «Nissan»-ը. 3 վիրավորներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/20/2024   20:00 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարներն այն դուրս են բերել մեծ դժվարությամբ 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ)

Մտահոգիչ է, որ այժմ Հայաստանը դարձել է մի դերասանի թատրոն, համարյա չեն գործում հակակշիռները. Վազգեն Մանուկյան 07/30/2018   10:25  |  Քաղաքական

Վազգեն Մանուկյանն անհիմն է համարում Ռոբերտ Քոչարյանին և Յուրի Խաչատուրովին ներկայացված մեղադրանքը. ԱԺՄ նախագահի հայտարարությունը

Ազգային ժողովրդավարական միություն (ԱԺՄ) կուսակցության նախագահ Վազգեն Մանուկյանը հայտարարություն է տարածել Մարտի 1-ի գործի քննության ու ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման առնչությամբ: Գործչի խոսքով՝ մտահոգիչ է այն, որ այժմ Հայաստանը դարձել է մի դերասանի թատրոն, համարյա չեն գործում հակակշիռները՝ ընդդիմադիր կուսակցություններ, հասարակական կազմակերպություններ, մամուլ:

Ներկայացնում է հայտարարությունն ամբողջությամբ.

«Մեր կուսակցությունը և անձամբ ես Ռոբերտ Քոչարյանի նախագահության տասը տարիների ընթացքում եղել ենք կոշտ ընդդիմություն, շատ հարցերում ենք մեղադրել իշխանություններին, շատ որոշումների  դեմ ենք եղել:

Բայց այն մեղադրանքին, որ այժմ ներկայացվել է Ռոբերտ Քոչարյանին և Յուրի Խաչատուրովին, կտրականապես համաձայն չեմ, համարում եմ անհիմն, իսկ կալանավորելու որոշումը՝ վտանգավոր, որ հարվածում է մեր պետության անվտանգությանը: Անհիմն մեղադրանք այն մարդկանց նկատմամբ, որոնք անգնահատելի դեր են ունեցել մեր ժողովրդի՝ վերջին հարյուրամյակների ամենամեծ ռազմական հաղթանակի մեջ:

Այնուամենայնիվ քաղաքական տեսանկյունից ի՞նչ է տեղի ունեցել 2008 թ. մարտի 1-ին:

Սկսած 1996 թվականից՝ նախագահական ընտրությունները միշտ անցել են բազմաթիվ կեղծիքներով: Նույնն էին նաև 2008 թ. ընտրությունները: Այդ ընտրությունների արդյունքներով, ըստ պաշտոնական տվյալների, թեկնածուներից երեքն էին ստացել գերակշռող ձայներ. Սերժ Սարգսյան՝ 52,8%, Լևոն Տեր-Պետրոսյան՝ 21,5% և Արթուր Բաղդասարյան՝ 17,7%։

Այդ առումով սա տարբերվում էր 1996-ի իրավիճակից, երբ պայքարը գնում էր երկու հոգու միջև՝ ընդդիմության թեկնածուի (41%) և իշխանության թեկնածուի (51,3%)։ Ընդ որում, 1996 թ. մենք հսկայական, հատորներով ապացուցային բազա ներկայացրինք Սահմանադրական դատարան։ Այսուհանդերձ մենք չէինք հայտարարում, որ ընդդիմության թեկնածուն հաղթել է, այլ պահանջում էինք ամեն մի ընտրատարածքից պատահականության սկզբունքով 3-ական արկղ բացել, և եթե ընտրակեղծիքներ հայտնաբերվեն, գնանք երկրորդ փուլի։

Նույնպիսի իրավիճակ ստեղծվեց 2003 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ, երբ հիմնական թեկնածուները Ռոբերտ Քոչարյանը և Ստեփան Դեմիրճյանն էին: Արդյունքների հրապարակումից հետո ժողովուրդը վրդովված շրջափակեց ԿԸՀ-ի շենքը, և ժողովրդի ճնշման տակ վերահաշվարկից հետո հայտարարվեց երկրորդ փուլ։

2008 թվականի ընտրությունների ժամանակ ընդդիմության ապացուցային բազան շատ թույլ էր, և Սահմանադրական դատարան գրեթե լուրջ բան չներկայացվեց, չնայած պարզ էր, որ կեղծիքներ տեղի էին ունեցել։ Բայց քանի որ երեք հոգու մեջ բավական շատ ձայներ էին բաժանվել, լավագույն քաղաքական պնդումը, որ ընդդիմությունը կարող էր անել, երկրորդ փուլի գնալն էր։ Փոխարենը Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ ինքն է հաղթել, 60 տոկոս է հավաքել և պետք է դառնա նախագահ, ապա փորձեց բոլոր միջոցներով իրականացնել իր ոչ սահմանադրական պահանջը։ Եվ քանի որ ժողովրդի մի մեծ հատվածում բավական զգալի դժգոհություն կար իշխանությունների  նկատմամբ՝ կապված ոչ միայն ընտրությունների հետ, օգտվեցին այդ դժգոհությունից և բորբոքեցին այն, սկսվեցին պերմանենտ հանրահավաքներ: Իշխանությունները փորձեցին ցրել այդ հանրահավաքները:

Այդ ստանդարտ իրավիճակը, որ և՛ մեր երկրում էր նախկինում եղել, և՛ այլ երկրներում, անսպասելի վերափոխվեց ոչ ստանդարտ իրավիճակի և վերահսկողությունից դուրս եկավ։ Զոհեր եղան երկու կողմից՝ և՛ ուժային կառույցների, և՛ ցուցարարների։ Այստեղ կա՛մ երկու կողմ կա, և պետք է երկուսի գնահատականն էլ տալ, կա՛մ կա երրորդ կողմ, որը փորձում էր սրել իրավիճակը:

Ամեն դեպքում պետք է պարզել, թե ով է սկսել կրակել, ում հրամանով է դա եղել, և ես կարծում եմ՝ շատ անսպասելի փաստեր կարող են ի հայտ գալ։ Հնարավո՞ր է դա բացահայտել, թե ոչ, չեմ կարող ասել, բայց այդ խորհրդավոր դեպքերը պետք է քննել մինչև վերջ։ Մեզ  համար կարևորը միայն Ռոբերտ Քոչարյանին կամ Լևոն Տեր-Պետրոսյանին գնահատական տալը չէ, այլ հասկանալ, թե ինչպես ստանդարտ իրավիճակը, որ միշտ Հայաստանում կրկնվում էր, հանկարծ վերաճեց սպանությունների, մեքենաներ վառելու, խանութներ ջարդելու և այլն։

Սիրելի՛ ժողովուրդ, ես հասկանում եմ այն վրդովմունքը, որ ունեք նախկին բոլոր   իշխանությունների նկատմամբ, այն մարդկանց նկատմամբ, որոնք կեղեքել են  մեզ ու հանրապետությունը, հասկանում եմ այն գոհունակությունը, որ զգում եք, երբ նրանցից ոմանք պատժվում են: Բայց ամեն ինչ պետք է անել օրինական ճանապարհով՝ չհետապնդելով քաղաքական նպատակներ և վրեժխնդրություն:

Դժգոհելով անցյալից, երբեմն հիմնավորված, երբեմն անհիմն, պետք է գիտակցենք, որ Հայաստանի Հանրապետության հիմնադրումից՝ 1918 թվականից ի վեր, սկզբում Դաշնակցության ղեկավարությամբ, հետո կոմունիստների, Հայոց համազգային շարժման, Հանրապետական կուսակցության ղեկավարությամբ տարիների ընթացքում մեր ժողովրդի ջանքերով բոլոր սխալների հետ ունեցել ենք մեծ ու փոքր հաղթանակներ, ստեղծվել է հզոր պետական մեքենա, և չպետք է այն քանդել, պետք է այն կատարելագործել և գնալ առաջ:

Մտահոգիչ է, որ այժմ Հայաստանը դարձել է մի դերասանի թատրոն, համարյա չեն գործում հակակշիռները՝ ընդդիմադիր կուսակցություններ, հասարակական կազմակերպություններ, մամուլ և այլն: Կարծես բոլորը վախեցած են ու սպասում են: Այս ճանապարհը կտանի մեզ դեպի 37 թիվ, պատերազմ և մեկուսացում միջազգային ասպարեզում»:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

10:21 30/07/2018  |  ՔաղաքականՔոչարյանի դեմ հարուցված քրգործը խորապես վնասելու է Հայաստանի ներքաղաքական զարգացումներին. ՀՀԿ հայտարարությունը
17:42 28/07/2018  |  ԼՐԱՀՈՍՍԴՀԿ-ն ողջունում է Հայաստանի կառավարության կողմից օրինականության վերականգնմանը միտված գործընթացը
16:55 28/07/2018  |  ԼՐԱՀՈՍՉկա հոդված, որ զինված ուժերը կարող են օգտագործվել միայն ռազմական դրության ժամանակ. փաստաբան Արամ Օրբելյան
16:26 28/07/2018  |  ԼՐԱՀՈՍՌոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը հակասահմանադրական խորը իրավիճակ է ստեղծել. ՍԴ նախկին անդամ. aysor.am
14:53 28/07/2018  |  ԼՐԱՀՈՍՌոբերտ Քոչարյանը դեռ մեծ ասելիք ունի քաղաքականության մեջ. Վիկտոր Սողոմոնյան
13:21 28/07/2018  |  ԼՐԱՀՈՍՇատ դժվար կլինի Քոչարյանին արդարացնել. Ռուբեն Սահակյան
12:58 28/07/2018  |  ԼՐԱՀՈՍՌոբերտ Քոչարյանին կալանավորելու որոշումը կբողոքարկվի
12:40 28/07/2018  |  Քրեական խրոնիկոնՔոչարյանի մասով քրեական գործը կարճվելու է. Ռուբեն Սահակյան
12:31 28/07/2018  |  ԼՐԱՀՈՍԱՄՆ Պետդեպի ներկայացուցիչը՝ Քոչարյանի մեղադրանքի մասին
12:21 28/07/2018  |  Քրեական խրոնիկոնՌոբերտ Քոչարյանի գործը սարքված է. Վիկտոր Սողոմոնյան

Արխիվ

[]