ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մարտնչող ամբիցիոզ քաղաքական անգրագիտության արդյունքում Հայաստանի վրա հարձակման դեպքում ՀԱՊԿ-ը որեւէ պարտավորություն չի կրի 07/29/2018 23:56 | Մեկնաբանություն
Հայկական ներկայիս իշխանություններն իրենց մարտնչող ամբիցիոզ անգրագիտության և քաղաքական կուրության արդյունքում ստեղծեցին մի իրավիճակ, երբ արդեն ոչ թե Արցախի, այլ բուն Հայաստանի վրա հարձակման դեպքում ՀԱՊԿ-ը, իմա՝ Մոսկվան, ոչ մի պարտավորություն չի կրելու։ Նման կարծիք է հայտնել «Բագին» Փաստաբանական գրասենյակի ղեկավար Արգիշտի Գրիգորյան։
Նրա ֆեյսբուքյան գրառման մեջ, մասնավորապես, ասվում է.
«Հավանաբար Մոսկվան շատ երկար է սպասել այն պատմական պահին, երբ կստեղվի հնարավորություն ոչ միայն չկատարելու Հայաստանի առաջ ստանձնած պարտավորությունները, դեռ մի հատ էլ դրա համար ողջ մեղքը ու պատասխանատվությունը բարդելու բուն Երևանյան իշխանությունների վրա: Հայկական ներկայիս իշխանությունները իրենց մարտնչող ամբիցիոզ անգրագիտության և քաղաքական կուրության արդյունքում ստեղծեցին մի իրավիճակ, երբ արդեն ոչ թե Արցախի, այլ բուն Հայաստանի վրա հարձակման դեպքում ՀԱՊԿ-ը, իմա՝ Մոսկվան, ոչ մի պարտավորություն չեն կրելու, հայտարարելով, որ Հայաստանի իշխանությունների գործողությունների շնորհիվ է ՀԱՊԿ-ը ենթարկվել կատարյալ կոլապսի, և միմիայն այդ պատճառով է որ «պատմական անհրաժեշտության պահին» լիարժեքորեն չկարողացավ կատարել իր պայմանագրային պարտավորությունները: Լրիվ այլ օպերայից ա, թե այլ պարագայում ինքը կկատարեր թե չէր կատարի, բայց լրիվ այլ իրավիճակ ա, երբ դու քո անգրագիտությամբ իրեն տալիս ես հնարավորություն չկատարելու իր դաշնակցային գործառույթները ու դեռ մի հատ էլ չոր դուս գալու ջրից: Երբ Երևանը դիմեց «ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին փոխարինելու պահանջով», Մոսկվան շատ կոշտ արձագանքեց, որ այս պարագայում Հայաստանը ինքը պետք է հետ կանչի իր քաղաքացուն այդ պաշտոնից, իսկ հաշվի առնելով որ Հայաստանի իշխանությունների քմահաճույքով ներկայումս ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը փաստացի որպես մեղադրյալ չեզոքացված է Երևանում, Մոսկվան մոտական ժամանակներս տարատեսակ իրավիճակների զարգացման դեպքում այդ կարույցի ցանկացած անգործություն պատճառաբանելու է հենց դրանով: Ու չեմ կարծում, որ ստեղված իրավիճակը վրիպելու է Բաքվի ու Անկարայի աչքերից, իրենք սրան հավանաբար երկար են սպասել... »։
Ավելի վաղ «Փաստինֆո»-ն տեղեկացրել է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել Մարտի 1-ի քրեական գործով ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: ՀՔԾ-ն միջնորդել էր նաեւ նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է միջնորդությունը ու միաժամանակ թույլատրելի համար այլընտրանքային խափանման միջոցի՝ գրավի, կիրառումը։
Միայն դրանից հետո Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարեց, որ ՀԱՊԿ գործընկեր պետություններին առաջարկել է սկսել Գլխավոր քարտուղարի փոխարինման գործընթաց, ինչը ոչ պրոֆեսիոնալ էր որակել ռուսական կողմը։
Ավելի վաղ Մոսկվայում բարձրաստիճան դիվանագիտական աղբյուրը ТАСС-ին ասել էր, որ Երևանը պետք է գրավոր ծանուցում ուղարկի ՀԱՊԿ, և միայն դրանից հետո գործի կդրվի ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի լիազորությունների դադարեցման ընթացակարգը։
Լուսանկարը՝ Արգիշտի Կիվիրյանի ֆեյսբուքյան էջից։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ