ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ադրբեջանում գերության մեջ գտնվող Կարեն Ղազարյանի հարցով ՄԻՊ-ը դիմել է միջազգային կառույցներին 07/28/2018 17:19 | ԼՐԱՀՈՍ
Ադրբեջանում գերության մեջ գտնվող Կարեն Ղազարյանի հարցով Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը դիմել է միջազգային կառույցներին:
Պաշտպանի գրասենյակի տարածած հաղորդագրությունում ասված է.
2018 թվականի հուլիսի 15-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե Ղազախի շրջանի ուղղությամբ հետ է մղել Հայաստանի զինված ուժերի, ադրբեջանական մամուլի ձևակեպմամբ, դիվերսիոն խումբ, որի անդամներից մեկը գերի Է վերցվել։
Այս հայտարարությունից անմիջապես հետո Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Ադրբեջանի կողմից նշվող անձն իրականում Տավուշի Բերդավան գյուղի բնակիչ 1984 թվականին ծնված Կարեն Ղազարյանն է, ով ունի հոգեկան առողջության խնդիրներ, չի ծառայում և երբեք չի ծառայել Հայաստանի զինված ուժերում։
Դեպքի հաջորդ օրը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին են դիմել Կարեն Ղազարյանի ծնողները և նրա մի շարք այլ մերձավոր ազգականներ: Այդ դիմումների հիման վրա ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի իրավասու ներկայացուցիչը, Պաշտպանի անմիջական հանձնարարությամբ, 2018 թվականի հուլիսի 17-ին այցելել է Տավուշի մարզի Բերդավան գյուղ և հանդիպել Կարեն Ղազարյանի ծնողներին: Տեղի է ունեցել առանձնազրույց, որի ընթացքում ծնողները պնդել են, որ Կ.Ղազարյանը երբևէ չի հանդիսացել զինվորական անձ և տրամադրել են համապատասխան փաստաթղթեր, այդ թվում՝ կապված նրա հոգեկան առողջության խնդիրների և հոգեբուժարանում բուժումներ ստանալու հետ:
Ըստ ծնողների՝ իրենց տունը գտնվում է ամենամոտը հայ-ադրբեջանական սահմանին. այդ օրը տեղացել է ուժեղ անձրև և ամպրոպ, ընդհատվել է էլեկտրաէներգիան, ինչն էլ նպաստել որդու մոլորվելուն՝ գիշերը ժամը 02:30-ի սահմաններում: Ծնողները նշել են նաև, որ իրենք անհամբեր սպասում են որդուն վերադարձնելուն:
Կարեն Ղազարյանի հոգեկան առողջության խնդիրների մասին Մարդու իրավունքների պաշտպանին համապատասխան փաստաթղթեր են ներկայացրել նաև նրա մերձավոր ազգականները: Բերդավան համայնքի ղեկավարը Պաշտպանի ներկայացուցչին նույնպես պնդել է, որ Կարեն Ղազարյանն ունի հոգեկան առողջության խնդիրներ և երբևէ չի եղել զինվորական:
Վերջին օրերին Կարեն Ղազարյանի ծնողները մի քանի անգամ դիմել են Մարդու իրավունքների պաշտպանին՝ ներկայացնելով անհանգստություն այն մասին, որ մինչ օրս չունեն տեղեկություններ իրենց որդու գտնվելու մասին: Ծնողները ներկայացրել են նաև անհանգստություն Կ.Ղազարյանի կյանքի և առողջության ու նրա ֆիզիկական անվտանգության համար: Խնդրել են Պաշտպանի աջակցությունը իրենց որդու մասին տեղեկություններ ստանալու հարցում:
Հաշվի առնելով, որ առկա են Կարեն Ղազարյանի ծնողների կողմից Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված դիմումներ, ինչպես նաև այն, որ Կ.Ղազարյանը ՀՀ Տավուշի մարզի Բերդավան գյուղի բնակիչ է և հանդիսանում է ՀՀ քաղաքացի, Պաշտպանի աշխատակազմում նախաձեռնվել է ուսումնասիրության ընթացակարգ:
Մարդու իրավունքների պաշտպանն ի գիտություն է ընդունել ՀՀ պաշտպանության նախարարության հրապարակած տեղեկությունն այն մասին, որ Կարեն Ղազարյանի առողջական խնդիրների և նրա վերադարձի կազմակերպման համար անմիջապես զգուշացվել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Երևանյան գրասենյակը:
Մյուս կողմից, Պաշտպանն արձանագրել Է հրապարակային տեղեկություններն այն մասին, որ Կարեն Ղազարյանի գերության մեջ գտնվելու ընթացքում ադրբեջանական իշխանությունները հետևողականորեն խոչընդոտում են ԿԽՄԿ-ի ներկայացուցիչների այցերը նրան:
Մարդու իրավունքների պաշտպանը խիստ մտահոգիչ է համարում այս տեղեկությունը` հատկապես հաշվի առնելով, որ շարունակվում են Կարեն Ղազարյանի ծնողների ու նրա այլ ազգականների շարունակական անհանգստությունները Կ.Ղազարյանի ֆիզիկական անվտանգության ու Ադրբեջանում նրան բռնությունների ենթարկելու հնարավորության մասին: Այս վիճակն անընդունելի է նաև այն տեսանկյունից, որ չնայած ԿԽՄԿ-ի միջազգային մարդասիրական մանդատին, վերջինս Կարեն Ղազարյանին տեսակցելու և, որպես հետևանք, նրա ընտանիքը Կ.Ղազարյանի մասին որևէ տեղեկություն ստանալու հնարավորություն չունեն: Այս վիճակն արդեն շարունակվում է 14 օր այն դեպքում, երբ միջազգային պահանջները սահմանում են հնարավորինս արագ, սակայն առավելագույնը յոթնօրյա ժամկետում անձի մասին տեղեկություն ստանալու նրա ընտանիքի իրավունքը: Ընդ որում, Կարեն Ղազարյանի ընտանիքը պետք է այս ժամականակահատվածում տեղեկություն ունենար նաև նրա գտնվելու վայրի մասին:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հրավիրում է մարդու իրավունքների ոլորտի միջազգային կազմակերպությունների ու միջազգային իրավապաշտպան կառույցների ուշադրությունն այս հարցին և խնդրում աջակցություն Հայաստանի քաղաքացի, Հայաստանի սահամանմերձ գյուղի բնակիչ՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող Կարեն Ղազարյանի ֆիզիկական անվտանգության ու նրա գտնվելու մասին տեղեկություններ ձեռք բերելու, նրա վերադարձին աջակցելու հարցում:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից