ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Քննչական կոմիտեն քայլեր է ձեռնարկում ընտրական հանցագործությունների քննության արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ 07/27/2018 19:49 | Ընտրական իրավունք
ՀՀ քննչական կոմիտեն նախաձեռնել է ընտրական հանցագործությունների գործերով քննությամբ զբաղվող քննիչների մասնագիտացման դասընթացներ, որի մեկնարկը տրվեց այսօր։ Բացման արարողությանը մասնակցում էին ՀՀ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանը,Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը, Վարչապետին առընթեր ընտրական օրենսգրքի բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը։ Այս մասին տեղեկանում ենք Քննչական կոմիտեի պաշտոնական կայքից:
Ողջունելով հյուրերին և մասնակիցներին՝ ՀՀ ՔԿ նախագահը փաստեց, որ ընտրական հանցագործությունների դեմ պայքարի արդյունավետությունը մեր երկրի իրավական քաղաքականության առաջնահերթություններից մեկն է, ուստիև՝ ՀՀ քննչական կոմիտեն առաջին անգամ նախաձեռնել է կազմակերպել ընտրական հանցագործությունների քննությամբ զբաղվող քննիչների մասնագիտացման և վերապատրաստման դասընթացներ:
«Թեև գործող քրեական օրենսգրքով ընտրական հանցագործությունները տեղադրված են մարդու սահմանադրական իրավունքների դեմ ուղղված հանցագործությունների գլխում, սակայն, կարծում եմ, դրանք ըստ էության սահմանադրական կարգի դեմ ուղղված և հանրային վտանգավորության բարձր աստիճան ունեցող արարքներ են։ Ընտրական գործընթացն այն համակարգն է, որի միջոցով ձևավորվում է պետական և տեղական ինքնակառավարման համակարգը, պետական ինստիտուտները: Ընտրության միջոցով ժողովուրդն իրականացնում է իր իշխանությունը, ու եթե ընտրական գործընթացներում թույլ տրվեն խախտումներ, ապա դրանով կարող են խեղաթյուրվել և վտանգվել պետության սահմանադրական կարգի հիմքերը»,- ասաց Հայկ Գրիգորյանը։
ՔԿ նախագահը կարևորեց ընտրական գործընթացների ժամանակ հնարավոր հանցագործությունների կանխարգելումը, որի արդյունավետության առաջնային նախապայմաններից է դրանց պատշաճ քննությունը,համարժեք քրեաիրավական գնահատական տալն ու պատժողական քաղաքականությունը։
«Պետք է հստակ արձանագրենք, որ պետության ժողովրդավարության աստիճանը որոշվում է ոչ միայն մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների հռչակմամբ և օրենսդրական ամրագրմամբ, այլև՝ առավելապես դրանց իրական պաշտպանությամբ։ Մարդու և քաղաքացու սահմանադրական իրավունքների ու ազատությունների երաշխիքների համակարգում կարևոր տեղ է զբաղեցնում դրանց քրեաիրավական պաշտպանությունը, որը մարդու և քաղաքացու իրավունքների ու ազատությունների հանցավոր խախտումների դեմ պայքարի, հանրորեն վտանգավոր ոտնձգություններից նրանց օրինական շահերի պաշտպանության առավել խիստ և գործուն միջոցն է: Սակայն այդ պաշտպանության արդյունավետությունը կախված է ոչ միայն քրեական օրենսգրքով համապատասխան նորմերի ամրագրումից, այլև՝ գործնականում դրանց ճշգրիտ կիրառումից»,- նշեց ՔԿ նախագահը։
Առաջին փուլում կվերապատրաստվեն Երևան քաղաքի քննչական վարչության, վարչական շրջանի քննչական բաժնների 23 քննիչ՝ նկատի ունենալով, որ առաջիկայում նախատեսված են Երևանի ավագանու ընտրությունները։
«ՀՀ քննչական կոմիտեն առաջնային է համարում ընտրական հանցագործությունների դեմ արդյունավետ պայքարը: Այդ նպատակով նախատեսում ենք ունենալ այդ հանցագործությունների քննությամբ մասնագիտացված քննիչներ, և նկատի ունենալով ընտրական օրենսդրության դինամիկ և շարունակական կատարելագործումն ու զարգացումը, դրանով պայմանավորված քրեական օրենսգրքում հաճախակի իրականացնող փոփոխությունները՝ կարևորում ենք նաև քննիչների շարունակական վերապատրաստման գործընթացը, ոլորտի հիմնախնդիրներին տեղեկացվածության աստիճանը բարձրացնելու մեր հանձնառությունը: Վստահ եմ, որ վերապատրաստման այս դասընթացների արդյունքում քննիչները ձեռք կբերեն ընտրական իրավունքի վերաբերյալ անհրաժեշտ գիտելիքներ, որոնք կնպաստեն այս արարքների ճիշտ քրեաիրավական որակմանը, կբարձրացնեն ընտրական հանցագործությունների քննության արդյունավետությունը»,- ասաց ՔԿ նախագահը և ընդգծեց, որ այդօրինակ հանցագործությունների դեպքերի քննությունը գտնվելու է իր անմիջական հսկողության ներքո։
ՀՀ ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը և Վարչապետին առընթեր ընտրական օրենսգրքի բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը բարձր գնահատեցին Քննչական կոմիտեի նախաձեռնությունը՝ այն համարելով աննախադեպ։ Ա.Սմբատյանի դիտարկմամբ՝ քննության արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ ՔԿ-ի կողմից ձեռնարկվող քայլերը կարևոր ազդեցություն կունենան ընտրական գործընթացի նկատմամբ վստահության բարձրացման գործում, քանի որ մեր հասարակությունը հետևում է ոչ միայն նախընտրական, այլ նաև՝ հետընտրական զարգացումներին։
«Աննախադեպ իրավիճակ է, երբ տեսնում ենք, որ քննչական կոմիտեն, քննչական մարմինը գործուն միջոցներ է ձեռնարկում ընտրական հանցագործությունների դեմ պայքարի արդյունավետության համար։ Խիստ կարևոր է ցույց տալ, որ իշխանությունները ձևավորվում են ընտրությունների միջոցով, որ քաղաքացին է իր ընտրությամբ ձևավորում իշխանությունը»,- ասաց Դ.Իոաննիսյանը։
ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ Արթուր Ղամբարյանը տեղեկացրեց, որ դասընթացը կիրականացվի 3 ուղղությամբ՝ քաղաքագիտական, սահմանադրաիրավական և քրեաիրավական՝ կարևորելով քննիչների համակողմանի վերապատրաստումը։ Ընդ որում՝ սա փորձնական ծրագիր է, որից հետո այն կլրամշակվի և համապետական նշանակություն ունեցող խորհրդարանական ընտրություններին ընդառաջ վերապատրաստման դասընթացներ կիրականացվեն նաև մարզային քննչական վարչությունների քննիչների համար:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից