ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հատուկ ական կա դրված այս գործի տակ.Փաստաբանները՝ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք առաջադրելու մասին 07/27/2018 08:28 | ԼՐԱՀՈՍ
Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու մասին Հատուկ քննչական ծառայության միջնորդության քննարկումը հետաձգել է եւ այն կվերսկսվի այսօր՝ ժամը 11-ին:
Պաշտոնաթող նախագահի պաշտպան Ռուբեն Սահակյանը հայտարարել է, որ Ռ.Քոչարյանը կներկայանա դատական նիստին պատշաճ ծանուցման դեպքում։
«Մի քանի ժամվա համար չէր խուսափի։ Նա չի ստացել ծանուցագիր։ Վաղը 11-ին կլինի դատարանում։ Ես հիմա չեմ կարող գնալ նրա տուն։ Ռոբերտ Քոչարյանի այն մարդը չէ, որ խուսափի։ Եթե խուսափելու լիներ, չէր վերադառնա», - ասել է Ռ.Սահակյանը։
Մինչ դատարանը կքննարկի եւ իր դիրքորոշումը կհայտնի սահմանադրական անձեռնմխելիության պայմաններում երկրորդ նախագահին առաջադրված մեղադրանքի ու խափանման միջոց ընտրելու հարցի վերաբերյալ՝ հայտնի իրավաբանները տարակուսանք են հայտնում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Մասնավորապես նրանք զարմացած են, թե ինչպես է շրջանցվել Սահմանադրական անձեռնմխելիությունը և ինչպես է մեղադրանք առաջադրվել 2008 թվականի ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԿԸՀ եւ ՍԴ որոշման պայմաններում։ Այս մասին մի շարք հայտնի փաստաբաններ գրառումներ են կատարել ֆեյսբուքում։
Փաստաբան Երեմ Սարգսյանը գրում է. «ՀՀ նախկին և գործող Սահմանադրություններով /հոդվածներ 56.1-րդ և 140-րդ/ հստակ սահմանված է, որ. «Հանրապետության Նախագահն անձեռնմխելի է:
Հանրապետության Նախագահն իր լիազորությունների ժամկետում և դրանից հետո չի կարող հետապնդվել և պատասխանատվության ենթարկվել իր կարգավիճակից բխող գործողությունների համար:
Իր կարգավիճակի հետ չկապված գործողությունների համար Հանրապետության Նախագահը կարող է պատասխանատվության ենթարկվել իր լիազորությունների ավարտից հետո »: Իրավական առումով շատ հետաքրքիր է, թե ինչ կերպ է շրջանցվել սահմանադրական այս նորմը»:
Փաստաբան Երվանդ Վարոսյանը հիշեցնում է, որ 2008 թվականի նախագահական ընտրությունների արդյունքների վերբերյալ կան ՍԴ, ԿԸՀ որոշումները եւ օրինական ուժի մեջ մտած մի շարք դատավճիռներ։ «Հիշեցում. առկա է ՀՀ ԿԸՀ որոշում, Սահմանադրական դատարանի որոշում, 100-ից ավել օրինական ուժի մեջ մտած դատավճիռներ, որոնցով հաստատված է համարվել, թե 2008 թվականի փետրվարի 19-ի ընտրություններին հաղթել է Սերժ Սարգսյանը։ Դատավճիռներով հաստատված է համարվել նաև, թե պարտությունից դժգոհ որոշ ընդդիմադիրներ ջղայնացել են, ոստիկանների ծեծել, զանգվածային անկարգություններ կազմակերպել ու իրականացրել և այլն, և այլն։
Կարող է անհետաքրքիր հնչի հիմա, բայց ինձ առավելապես հուզում է այդ որոշումների ու դատավճիռների կայացման պատմության բացահայտումը, այդ որոշումների ու դատավճիռների ճակատագիրը, դրանց հեղինակների դիրքորոշումը... թե չէ. я начальник ты дурак, ты начальник я дурак հին ռուսական ասացվածքը հեծնած երկար պտտվելու ենք ու վերադառնանք նույն կետին»։
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը զուգահեռ է անցկացրել Լինչի դատաստանի հետ։
«Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների անունները չեն նշվում ու ասեմ ձեզ, որ արդար դատաքննության տեսակետից դա արդեն վատ է։
ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածով մեղադրանք առաջադրելը, այսինքն մի հոդվածով, որը ընդունվել է 2009 թվականին,դեպքերից մեկ տարուց ավելի անց, դա քրեական իրավունքի գիտության հանդեպ ծաղր է։ Չեմ զարմանա, եթե այս ամենը սխալ խորհրդատվության հետևանք է կամ էլ հատուկ ական, դրված այս գործի տակ։ Քոչարյանի դատավարությունը լինելու է պատմական նշանակության, առաջին անգամ դատվելու է մեր պետության ղեկավարը (Քաջազնունու դեպքը չհաշված) և սա պետք է դաս լինի Հայաստանի բոլոր հետագա իշխանությունների համար, ուստի իրավաբանական առումով այն պետք է լինի անխոցելի։ Հակառակ դեպքում դատավարությունը կնմանվի Լինչի դատաստանի և ժամանակ անց կդրվի կասկածի տակ ապագա սերունդների կողմից»,- նշվում է նրա ֆեյսբուքյան գրառման մեջ։
Հիշեցնենք, որ ՀՔԾ-ն հուլիսի 26-ին հայտնել է 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող Նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը։
Նույն օրը միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
- 01/17/2025 18:21 Մարմնավաճառը գողացել է իր հաճախորդ ոստիկանի ավտոմեքենան