ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Առողջապահության նախարարը դրսևորում է մանկամիտ պահվածք, իր գործառույթների ոչ բավարար գիտակցություն. ԱԺ պատգամավոր 07/27/2018 19:34 | ԼՐԱՀՈՍ
Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում դեռ շարունակվում է բուժաշխատողների բողոքի ակցիան՝ պահանջելով վերադարձնել բժշկական կենտրոնի ղեկավար Արա Մինասյանին։
«Արա Մինասյանը մենք ենք» բացականչություններով բուժաշխատողները պահանջում են, որ Արա Մինասյանը չհեռանա բուժհիմնարկից։ Բողոքի ակցիային մասնակցում են նաև ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Սամվել Ֆարմանյանն ու Միհրան Հակոբյանը։
«Թեև առողջապահության նախարարի աշխատասենյակում այսօր նստած է Արսեն Թորոսյանը՝ զբաղեցնելով նախարարի պաշտոնը, բայց ես հորդորում եմ այդքան էլ լուրջ չվերաբերվել նրան, որովհետև նա իր մանկամիտ պահվածքով, որոշումներով, շտապողականությամբ, իր գործառույթների ոչ բավարար գիտակցությամբ լիուլի վաստակել է, որ առողջապահական համակարգի աշխատողները լուրջ չվերաբերվեն առտղջապահության նախարարին», - հայտարարեց Ֆարմանյանը։
Նրա խոսքով, առողջապահության նախարարի կողմից «բացահայտ ուղղորդված և կամայական որոշումը» ձեռնոց է նետված որ միայն Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնին, այլ առողջապահության ամբողջ համակարգին։
«Մենք կոչ ենք անում մյուս բուժաշխատողներին ևս իրենց ձայնը բարձրացնել նախարարի անպտուղ քաղաքականության դեմ, որովհետև առողջապահության նախարարը ի դեմս բժիշկների, պետք է տեսնի ոչ թե հանցագործներ, այլ գործընկերներ, որոնք բուժում է մարդկանց։ եթե այդուհանդերձ, ինչ-ինչ պատճառներով առողջապահության նախարարը կարծում է, որ ինքը նեոբոլշևիկ է, ապա իրեն հորդորում եմ կարդալ Գրիգորի Կամինսկիի կենսագրությունը՝ հասկանալու, թե ինչպիսի անփառունակ ավարտ են ունենում առողջապահության ոլորտում նոեբոլշևիկյան սկզբունքներ որդեգրած նարկոմները», -հայտարարեց Ֆարմանյանը։
Իսկ պատգամավոր Միհրան Հակոբյանը հայտարարեց, նախկին ստալինյան բռնապետության շրջանը չէ և նախարարը պարտավոր է բացատրություններ տալ,հիմնավորել իր որոշումը։
«38 թիվը չէ, թող գա, մարդկանց հետ շփվի ու բացատրի: Հեռահար կառավարման այս համակարգը անընդունելի է, հատկապես, սա միակ պետական հիվանդանոցն է, կոլեկտիվն իրավունք ունի իմանալու պատճառն ու լսելու հիմնավորումները», - նշեց նա:
Պատգամավորը նշեցին, որ մինչև ժամը 20։30-ը կսպասեն առողջապահության նախարարին։
Հիշեցնենք, որ առանց իրավապահ մարմինների իրավական գնահատականի, Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարել էր, թե հայտնաբերված խախտումների ծավալը հաշվի առնելով` Արա Մինասյանը ազատվել է Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի տնօրենի պաշտոնից։
Բողոքի ակցիա կազմակերպած բուժաշխատողները պահանջում են առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ներկայությունը և բացատրություններ անձամբ նրանից։
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ