ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Կգնամ, կնստեմ, կպայքարեմ մինչև վերջ։ Ո՞ւր պետք է փախչեմ». Ռոբերտ Քոչարյան 07/26/2018 22:32 | Քրեական խրոնիկոն
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը այսօր Հատուկ քննչական ծառայությունում ցուցմունք չի տվել։ Նա այդ մասին հայտարարել է Ռ.Քոչարյանը՝ «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության եթերում։
«Ես հատուկ եկել եմ ցուցմունք տալու համար որպես վկա կարգավիճակում, սակայն երբ ինձ հայտարարեցին, որ իմ կարգավիճակը մեղադրյալի կարգավիճակ է, ես հրաժարվեցի ցուցմունք տալ», - ասել է Ռ.Քոչարյանը։
Նրա խոսքով, ինքն ապշել է մեղադրանքին ծանոթանալով։ Այդուհանդերձ պաշտոնաթող նախագահը հայտարարել է, որ կպայքարի մինչև վերջ։ «Կգնամ, կնստեմ, կպայքարեմ մինչև վերջ։ Ո՞ւր պետք է փախչեմ», - ասել է նախկին նախագահը։
Այսօր ավելի վաղ ՀՔԾ-ն հայտնել է, որ 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող Նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը։
Նույն օրը միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իրեն առաջադրված մեղադրանքը «իրավական սյուռռեալիզմ» է համարում:
«Ես, իբրև գործող նախագահ, սահմանադրական կարգի կրողն էի և այդ կարգի երաշխավորողն էի և ես ինքս ինձ տապալե՞լ եմ ինչ-որ տարօրինակ ձևով և այդ տապալմանը մասնակցել է բանակի վերնախա՞վը», -ասաց Ռոբերտ Քոչարյանը:
Նա ընդգծեց՝ Լևոն Տեր-Պետրոսյանը 2008-ի նախագահական ընտրություններից դեռ երկու շաբաթ առաջ էր հայտարարում, որ ընտրվել է:
«Ես լավ հիշում եմ այդ օրերը: Իսկ ընտրություններից հետո հրապարակում ուղղակի հայտարարել է, որ ինքն ընտրյալ նախագահ է և պետք է քայլեր ձեռնարկել պետական համակարգը կազմալուծելու ուղղությամբ: Այս ամբողջը ձայնագրված է, եթեր էր գնում բոլոր ալիքներով, բոլոր լրատվամիջոցներում հրապարակվել է այս ամենը: Սահմանադրական կարգի նկատմամբ ոտնձգություն արվել է հենց ընդդիմության կողմից, Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից: Իրենք են չընտրված 21,5 տոկոսով հայտարարել, որ իրենք արդեն ընտրվել են և պետք է կազմալուծեն պետական համակարգը: Եվ, ըստ էության, թե մենք ի՞նչ սահմանադրական կարգ ենք տապալել ուղղակի չգիտեմ: Հիվանդ երևակայություն պետք է մարդ ունենա, որ ընդհանրապես ենթադրի, որ սա հնարավոր մի բան է», - ասաց ՀՀ երկրորդ նախագահը:
Նրա խոսքով իրեն նման մեղադրանք առաջադրելուց առաջ արդեն իսկ պետք է բանտերում լինեին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներն ու Սահմանադրական դատարանի վերաբերյալ ինչ-որ ակտեր լինեին:
«Սա ուղղակի իրավական սյուռռեալիզմ է: Կուշտունիցան երևի կերազեր մեր այս որոշման մակարդակի երևակայություն ունենար իր ֆիլմերն անելուց: Սա վտանգավոր է հենց երկրի համար: Սա մի ռումբ է մեր պետականության տակ», - ասաց Ռոբերտ Քոչարյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ