ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հեշտացված օրվա կարգացուցակով ծառայողները կարող են ընդգրկվել պահակային ծառայության մեջ, բայց դա չշփոթել դիրքերում ծառայության հետ 07/24/2018 14:50 | ԼՐԱՀՈՍ
Զինված ուժերի ռազմաբժշկական վարչության և անձնակազմի հետ տարվող աշխատանքի վարչությունների կարևոր առաքելությունն է լինելու այն փոփոխությունների դիտարկումը, որոնցով նախկինում տարկետում ստացող զորակոչիկներն այժմ հայտնվում են ծառայության մեջ: Լրագրողների հետ ճեպազրույցում նման տեսակետ արտահայտեց ՀՀ պաշտպանության նախարարին կից Հասարակական խորհրդի համակարգող Գեղամ Հարությունյանը: Նրա խոսքով՝ սա պայմանավորված է նաև ապրիլին, կառավարությամբ որոշմամբ, մի քանի հիվանդությունների փորձաքննության չափանիշների մեջ կատարված փոփոխություններով, համաձայն որոնց, եթե նախկինում տրվում էր տարկետում, ապա ներկայում այդ հիվանդություններով տղաները զորակոչվում են բանակ:
«Իհարկե, դա ենթադրում է ծառայության ընթացքում համապատասխան պայմանների ստեղծում, դրա համար այս զինակոչի նորություններից մեկն էլ այն է, որ սահմանվել է ծառայություն՝ հեշտացված օրվա կարգացուցակով: Նրանք պարապմունքների ավելի ցածր ծանրաբեռնվածություն են ունենալու, հանգստի երկար ժամանակ, իհարկե, կարող են ընդգրկվել պահակային ծառայության մեջ, բայց դա չշփոթել դիրքերում ծառայության հետ: Բացի այդ՝ վեց ամիսը մեկ ծառայության ընթացքում փորձաքննություն է իրականացվելու՝ պարզելու նրանց առողջական վիճակում տեղի ունեցած տեղաշարժերը»,-ասաց Գեղամ Հարությունյանը:
ՊՆ պաշտոնյայի դիտարկմամբ՝ գնահատվելու, թե այդ հիվանդությունները կրող զինծառայողները որքանով են հարմարվել ծառայությանը, ինչպիսին է նրանց բարոյահոգեբանական վիճակը: «Եթե բացահայտվեն խնդիրներ, որոնք անհամատեղելի կլինեն այս փոփոխությունների հետ, կարծում եմ՝ պետք է մտածել ինչ-որ փոփոխություններ կատարելու մասին: Բանակը դինամիկ փոփոխությունների մեջ է, այն մշտապես արձագանքում է ժամանակի պահանջներին ու ծառացող խնդիրներին»,-վստահեցրեց Հասարակական խորհրդի համակարգողը:
Գեղամ Հարությունյանը դժվարացավ նշել, թե հեշտացված օրվա կարգացուցակով քանի նորակոչիկ է զորակոչվել բանակ՝ հույս հայտնելով, որ այդ տվյալները պարզ կդառնան ամառային զորակոչի ավարտից հետո:
Նա նկատեց, որ այս փոփոխությունները հարուցել են մի խումբ ծնողների ու զինակոչիկների բողոքը, և Հասարակական խորհրդի ներքո գործող Քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողովը ամառային զորակոչի օրերին ստացել է դիմումներ հենց այս առնչությամբ:
«Բողոքների մի զգալը մասը հենց այդ փոփոխություններին են վերաբերում. մի մասը բողոքում է, քանի որ չի ընդունում կատարված փոփոխությունները, մյուս մասը՝ իներցիայով։ Հատկապես մարդիկ, ովքեր նախկինում ունեցել են մի քանի տարկետում ու հիմա փոխվել է կարգը, բողոքում են»,-հավելեց պաշտոնյան։
Փոփոխություններ են կատարվել թերքաշության և գերքաշության չափորոշիչներում, մասնավորապես, թերքաշության դեպքում նվազագույն շեմը 45 կգ-ից իջեցվել է 43-ի, գերքաշության դեպքում՝ սահմանային է համարվում 176 սմ հասակ, 130 կգ քաշը, 1 կգ ավելիի դեպքում անձը չի զորակոչվում: Փոփոխություն է կատարվել նաև մեկ լիտր արյան մեջ բիլիռուբինի անցողիկ չափաբաժնի առումով՝ 25 միկրոմոլից այն բարձրացվել է 40-ի: Համաձայն փոփոխությունների՝ բանակ են զորակոչվում նաև գիշերամիզություն ունեցողները։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
- 01/17/2025 18:21 Մարմնավաճառը գողացել է իր հաճախորդ ոստիկանի ավտոմեքենան