ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հաշվեհարդար «Օրակարգ»-ում. Նոր ղեկավարությունն ազատվում է նաև մեկնաբաններից. «Հրապարակ» 07/24/2018 10:36 | Մամուլ
«Հրապարակ» թերթը գրում է, որ Հանրային հեռուստաընկերության «Օրակարգ» լրատվականում փոփոխությունները շարունակվում են: Ծրագրի նոր ղեկավարությունը որոշ լրագրողների և մոնտաժողների հաստիքները կրճատելուց հետո անցել է մեկնաբաններին:
Թերթի տեղեկություններով՝ Քրիստինե Մելքոնյանը «լուրերից» կտեղափոխվի «Օրակարգից դուրս» ծրագիր և կփոխարինի աշխատանքից ազատված Ագնեսա Խամոյանին: Աբրահամ Գասպարյանը կվարի միայն կիրակնօրյա «Օրակարգը», Շահանե Մեժլումյանի մասով դեռ կոնկրետ որոշում չկա: Լրատվականի անձնակազմը ցնցված է։
«Ինչպե՞ս կարելի է մի հարվածով ամենօրյա եթերից զրկել 3 փորձառու մեկնաբանի: Թե ինչ խնդիր են լուծում, չենք հասկանում, մեկնաբանն այն մարդը չէ, որին յուրայինով փոխարինելուց շահի եթերը: Սա ո՛չ սերնդափոխություն է, ո՛չ թարմացում: Սա հաշվեհարդար է»,- եզրակացրեց լրատվականի մեր աղբյուրը: Ըստ նրա՝ նոր մեկնաբանները կընտրվեն «քաստինգով»: Հանրայինի լրատվական և քաղաքական հաղորդումների նոր պատասխանատուն՝ Վահագն Թևոսյանը, այս առիթով ասաց․ «Մենք դեռ քննարկումների փուլում ենք, ու քանի որ բոլորը եթերային մարդիկ են, երաշխավորում եմ՝ ոչինչ թաքուն չի մնա, եթերում կտեսնեք: Ամեն դեպքում 2 բան եմ ուզում շեշտել:
Նախ ուզում եմ հստակ արձանագրվի, որ ցանկացած կրճատում կամ փոխատեղում ունեցել է իր հիմնավոր պատճառները, և դրանք բացատրվել են բոլորին ու օբյեկտիվ են, անձնային հարաբերություններով չպայմանավորված: Ասեմ ավելին․ բոլորին շատ հարգում եմ ու կարծում եմ՝ շատ մարդկային ենք խոսել միմյանց հետ: Եվ երկրորդ բանը, որ կուզեի արձանագրվեր՝ եթե հանրությունն ակնկալում է փոփոխություններ եթերում, պիտի հանդուրժի նաև փոփոխություններ եթերը կազմակերպող մարդկանց կազմում կամ պարտականություններում: Այլ կերպ անհնար է»,- գրում է թերթը:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ»-ի՝ 24.07.18թ. համարում:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ