ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ամուլսարի հանքավայրի աշխատողներին սպառնում է գործազրկություն 07/24/2018 10:54 | ԼՐԱՀՈՍ
Գնդեվազ, Գորայք, Սարավան և Ջերմուկ բնակավայրերի այն բնակիչները, ովքեր աշխատում են «Լիդիան Արմենիա» ընկերությունում, մտահոգություն են հայտնում, քանի որ մեկ ամսից ավելի հարկադրված պարապուրդի են մատնված:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ համայնքների բնակիչները ներգրավված են ընկերության ինչպես հետազոտական և շինարարական աշխատանքներում, այնպես էլ սոցիալական ծրագրերի իրականացման գործընթացներում:
Աշխատանքների դադարեցումը պայմանավորված է այն հանգամանքով, որ Ամուլսարի հանք տանող ճանապարհները մի շարք քաղաքացիներ մեկ ամսից ավելի փակել են: Նրանք պահանջում են չշահագործել հանքը՝ բնապահպանական խնդիրներից խուսափելու համար: Քանի որ հանքում իրականացվող աշխատանքների բնականոն ընթացքը խաթարվել է, «Լիդիան Արմենիա» ընկերությունը դադարեցրել է ֆինանսավորումը, այդ թվում նաև վարձակալած տարածքների համար համայնքներին կատարվող վճարումները, իսկ ընկերության ստեղծած աշխատատեղերում ընդունված բնակիչներին անհայտ ժամանակով արձակուրդ է հատկացվել:
«Արդեն տասը տարի որպես լաբորանտ աշխատում եմ Գորայքի լաբորատորիայում: Գյուղում չի եղել այլ աշխատատեղ: Եթե աշխատանքները չվերսկսվեն, դա կազդի ոչ միայն մեր, այլ նաև՝ գյուղի մյուս ընտանիքների սոցիալական վիճակի վրա, որովհետև այսօր ինձ նման մոտ 1500 մարդ մնացել են առանց աշխատանքի: Մտածում եմ այլ աշխատանք գտնելու մասին, բայց տարբերակ չկա»,- անհանգստանում է Գորայքի բնակիչ, լաբորանտ Մարինե Հովհաննիսյանը:
2018 թվականի ապրիլ ամսվա դրությամբ «Լիդիան Արմենիա» ընկերության և Ամուլսարի ծրագրի կապալառուների մոտ աշխատել է 1460 մարդ, որոնցից 464-ը՝ Ամուլսարի հարակից համայնքներից (Ջերմուկ/Կեչուտ - 294, Գնդեվազ - 93, Գորայք - 48, Սարավան - 29):
Սարավան բնակավայրի վարչական ղեկավար Ռազմիկ Մանուկյանը նշում է, որ բոլորի մոտ բնապահպանական առումով մտահոգություններ միշտ եղել են, բայց ընկերության աշխատակիցների կողմից բազմիցս կազմակերպված ժողովների և քննարկումների ժամանակ մասնագետների կողմից ներկայացվել է Ամուլսարում նախատեսվող աշխատանքների ընթացքը:
«Երբ սկսում էին աշխատանքները, այդ ժամանակ ոչ մի վտանգ չկար: Մենք նույնպես ցանկանում ենք, որ կառավարության կողմից աշխատանքային խումբ ստեղծվի և որքան հնարավոր է շուտ հիմնավոր և ճշգրիտ պատասխան տան: Մենք էլ ենք մտահոգվում էկոլոգիայի և մեր ու մեր երեխաների առողջության համար: Բայց սխալ է հիմա առանց փաստերի, քմահաճույքից ելնելով փակել և չթողնել աշխատել»,- ասում է Սարավանի ղեկավարը:
Թեև Ջերմուկ քաղաքում ավելի շատ են այցելուներ լինում, և կարելի էր կարծել, թե այստեղ աշխատատեղերի սակավության խնդիրը այդքան էլ արտահայտված չէ, սակայն հանգստավայրի բնակիչները ևս աշխատանքը կորցնելու մտավախություն ունեն:
«Արմենպրես»-ի հետ զրույցում Ջերմուկ քաղաքի բնակիչ Կարեն Բադալյանը պատմեց, որ մեկ ու կես տարի աշխատում է «Լիդիան Արմենիա»-ում և իրականացնում է չափագրման աշխատանքները:
«Աշխատում ենք արտասահմանյան մասնագետների հետ՝ նորագույն և բարձր տեխնոլոգիաներ օգտագործելով: Այդ տեխնոլոգիաները չեմ տեսել Հայաստանում: Բացի այն, որ մենք աշխատում ենք, ձեռք ենք բերում նաև փորձ և գիտելիք: Բարձրացել է մարդկանց կենսամակարդակը, բարձր ֆինանսավորում կա, բարձր աշխատավարձ են վճարում: Նման կայուն աշխատանք և աշխատավարձ ունենալով՝ մարդիկ կարողանում են հոգալ իրենց կարիքները»,- ասում է ջերմուկցին:
Բնակիչները սպասում են Ամուլսարի շուրջ ստեղծված իրավիճակը քննարկելու նպատակով աշխատանքային խմբի ձևավորմանը և այդ խմբի կողմից իրականացվող ուսումնասիրությունների արդյունքներին:
Աշխատանքային խմբի ստեղծման մասին ավելի վաղ հայտարարել էր ՀՀ վարչապետի տեղակալՏիգրան Ավինյանը:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից