ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Փաշինյանը պետք է զանգահարեր Պուտինին կամ Մեդվեդևին. Նորատ Տեր-Գրիգորյանցը՝ Փանիկի միջադեպի մասին. «168 ժամ» 07/21/2018 10:44 | Մամուլ
«168 ժամ» թերթը գրում է, որ Ռուսական ռազմաբազայի հրամանատարությունը պարտավոր է սերտ համագործակցել ՀՀ Պաշտպանության նախարարության և այն տեղանքի բնակչության հետ, որի հարևանությամբ անցնելու է վարժանքը կամ զորավարժությունը: Այս մասին թերթի հետ զրույցում ասել է 1992–1995թթ. ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետ, 1993 թ. պաշտպանության նախարարի պաշտոնակատար, Արցախյան պատերազմի հերոս, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը՝ անդրադառնալով օրերս Գյումրիի ռուսական 102-րդ ռազմաբազայի զինվորականների հետ կապված միջադեպին:
Հիշեցնենք՝ հուլիսի 17-ին ՌԴ 102-րդ ռազմաբազայի ստորաբաժանումներն առանց նախապես զգուշացնելու՝ ուսումնական վարժանք են իրականացրել Փանիկ գյուղում։ Համայնքի փողոցներում պայթյուններ, կրակոցներ են հնչել։ Գյուղացիները խուճապի են մատնվել, քանի որ զորավարժանքի մասին տեղեկացված չեն եղել։ Անդրադառնալով միջադեպին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ տեղի ունեցածը սադրանք է՝ ընդդեմ հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների և Հայաստանի ինքնիշխանության։ «Կարծում եմ, որ մեղավորները պետք է հայտնաբերվեն, պատասխանատվության ենթարկվեն»,- ասել էր վարչապետը։
«Նորատ Տեր-Գրիգորյանցը նշեց, որ ռուսական 102-րդ ռազմական բազայի պայմանագրով նախատեսվում է, որ ՀՀ Պաշտպանության նախարարությունը, նախարարը, Գլխավոր շտաբի պետը կոորդինացնում են, ղեկավարում այդ աշխատանքը, համագործակցում ռազմական բազայի հրամանատարության հետ, և, եթե այնտեղ զորավարժություններ են սկսվում, ապա ՀՀ Պաշտպանության նախարարը տեղյակ է, նույնիսկ պարտավոր է մասնակցել:
«Ռազմաբազայի հրամանատարությունը պետք է այնպես անի, որ այնտեղ մեկ ընտանիքի նման ապրեն, վստահեն իրենց: Եթե հրամանատարությունը չի տեղեկացրել տեղի բնակչությանը, չի համագործակցել, ապա հրամանատարը պետք է ՌԴ ՊՆ-ի կողմից պատասխանատվության կանչվի, քանի որ դրանով վիրավորել է տեղի բնակչությանը, մեծ սխալ է գործել, դա կոպիտ սխալ է, այնինչ պետք է հարգի բնակչությանը»,- նման կարծիք հայտնեց Նորատ Տեր-Գրիգորյանցը:
Նա նաև պարզաբանեց, որ վարժանքները բնակելի տարածքներում, գյուղերում չեն անցկացվում, պոլիգոնները կարող են անցնել բնակելի տարածքներով կամ դրանց կողքով:
Ինչ վերաբերում է ՀՀ իշխանությունների գնահատականներին, ապա, գեներալի համոզմամբ, ՀՀ վարչապետը մինչ նման մեկնաբանությունները պետք է զանգահարեր ՌԴ նախագահին կամ վարչապետին, կամ ՀՀ Պաշտպանության նախարարը պետք է կապ հաստատեր իր ռուս գործընկերոջ հետ՝ իրավիճակը քննարկելու համար, եթե կարիք կա՝ հորդորեր չխախտել պայմանագրի դրույթները»,- գրում է թերթը:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ»-ի՝ 21.07.18թ. համարում:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ