ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կառավարությունը որոշել է կրճատել աշխատակազմի ծախսերը. «Ժողովուրդ» 07/20/2018 09:32 | Մամուլ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ Կառավարությունը որոշել է կրճատել աշխատակազմի ծախսերը, բայց արի ու տես, որ խնայողություններն անում է տպագիր մամուլի հաշվին:
Կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան, հաստատել է տեղեկությունները, որ իրենք հրաժարվել են թերթերի բաժանորդագրումից:
«Թերթերի բաժանորդագրումներից հրաժարվելը կատարվել է աշխատակազմի ծախսերի կրճատմանն ուղղված նախաձեռնությունների շրջանակում: Հաշվի առնելով հանգամանքը, որ թերթերը չեն սպառվում աշխատակազմում` որոշում է կայացվել հրաժարվել բաժանորդագրումից. սա հիմնականում կապված է թերթերում տպագրվող հոդվածների էլեկտրոնային հասանելիության հետ: Բացի այդ, վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնը» շարունակում է ստանալ թերթեր, ի թիվս իր այլ բազմաթիվ գործառույթների կատարում է մամուլի մոնիտորինգ և ներկայացնում պաշտոնյաների ուշադրությանը»,- պարզաբանել է նա:
Եթե նման որոշում կայացներ նախկին վարչապետներից որևէ մեկի ղեկավարած կառավարությունը, մենք չէինք զարմանա, և կհամարեինք բնական. ի վերջո այդ պաշտոնյաները միշտ էլ մամուլին որպես հակառակորդ են դիտարկել` չխորշելով անցանկալի լրատվամիջոցների ճանապարհին հարուցել զանազան խոչընդոտներ: Բայց արի ու տես, որ նման որոշում է կայացրել Նիկոլ Փաշինյանի կառավարությունն այն դեպքում, երբ վարչապետն ինքը երկար տարիներ եղել է հայաստանյան առաջատար թերթերից մեկի գլխավոր խմբագիրը, և լավ գիտի, թե տպագիր մամուլի համար ֆինանսական ինչպիսի լուրջ հարված է բաժանորդագրումից հրաժարվելը: Սա նշանակում է քայլ անել մամուլը սնանկացնելու ուղղությամբ: Ընդ որում` այդպես կառավարությունը չնչին միջոցներ է խնայում:
Ինչ վերաբերում է թերթերում տպագրվող հոդվածների էլեկտրոնային հասանելիությանը, ապա շատերն իրենց հրապարակումները տեղադրում են հաջորդ օրը, որպեսզի չխանգարի վաճառքին: և վերջապես, մամուլի մոնիտորինգը ևս չի կարող փոխարինել թերթ ընթերցելուն թեկուզ և այն պատճառով, որ մոնիտորինգ իրականացնողն իր պատկերացումների շրջանակներում է ներկայացնում կարդացած հոդվածը, և նախկինում նման դեպքերում եղել են նյութերի բովանդակությունը ներկայացնելիս թյուրիմացություններ: Այնուամենայնիվ հակված ենք մտածելու, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղյակ չի եղել այս որոշումից, ու կառավարության աշխատակազմն ինքնագլուխ կերպով է գնացել նման քայլի»,- գրում է թերթը:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ»-ի՝ 20.07.18թ. համարում:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից