ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ԱԺ նախագահը, մարդու իրավունքների պաշտպանն ու նախարարներն այցելել են թիվ 92 ներառական մանկապարտեզ 07/19/2018 16:02 | ԼՐԱՀՈՍ
Հուլիսի 18-ին ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի նախաձեռնությամբ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը եւ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այցելել են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 92 ներառական մանկապարտեզ: Այս մասին հայտնում է ԱԺ լրատվական ծառայությունը:
Օրենսդիր մարմնի ղեկավարն ու կառավարության ներկայացուցիչները շրջել են մանկապարտեզում, ծանոթացել պայմաններին, զրուցել երեխաների եւ մասնագետների հետ:
Հայաստանում առաջին անգամ ներառական կրթության նոր մոդելով մանկապարտեզն իր դռներն է բացել հաշմանդամություն եւ զարգացման խնդիրներ ունեցող երեխաների համար 2015 թվականին: Մանկապարտեզի վերակառուցումն ու հարմարեցումը կրթության առանձնահատուկ կարիք ունեցող երեխաների համար իրականացվել է պետության, Երեւանի քաղաքապետարանի եւ բարեգործական հիմնադրամների համատեղ ջանքերով: Այնտեղ ստեղծված են բոլոր պայմանները երեխաների առողջապահական, սոցիալական եւ կրթական կարիքների բավարարման համար:
Մանկապարտեզն ընդունել է թվով 42 կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներ` թեթեւ, միջին եւ ծանր զարգացման խնդիրներով: Մանկապարտեզ ընդունվելուց առաջ մինչեւ 3 տարեկան հաշմանդամություն ունեցող երեխաները թիվ 9 մանկական պոլիկլինիկայում առողջապահության նախարարության ծրագրի շրջանակներում անցնում են զարգացման խանգարումների վաղ հայտնաբերման եւ միջամտության փուլեր: Արդեն 3 տարեկան այն երեխաները, որոնք բժշկի եւ մանկավարժահոգեբանական թիմի գնահատմամբ կարող են անմիջապես ներառվել խմբերում, հաճախում են մանկապարտեզում գործող 6 խմբեր:
Այն երեխաները, որոնք անմիջապես չեն կարող ներառվել` հաշվի առնելով առանձնահատուկ կարիքները եւ խանգարումների ծանրությունը, հաճախում են մանկապարտեզում գործող նախապատրաստական խմբեր, որոնց հետ աշխատում են հատուկ մանկավարժները, նրանց օգնականները եւ բազմամասնագիտական թիմը: Այդ ընթացքում երեխաները շարունակում են ստանալ անհրաժեշտ ծառայությունները, ապրում են մանկապարտեզային ռեժիմով եւ իրենց հասակակիցների հետ միասին մասնակցում ֆիզկուլտուրայի, երգեցողության, բակային պարապմունքներին:
Արա Բաբլոյանը նշել է, որ այցի նպատակն է ծանոթացնել բազմաֆունկցիոնալ մանկապարտեզի մոդելին: Նրա խոսքով` մանկապարտեզի օրինակը փաստում է, որ հաշմանդամության վաղ հայտնաբերման եւ միջամտության մասով լավագույն արդյունքներ կարելի է ունենալ, եթե առկա է սոցիալական, առողջապահական եւ կրթական ոլորտների միջգերատեսչական համագործակցություն` համայնքային մարմինների ակտիվ մասնակցությամբ: Մյուս կողմից էլ, օրենսդիր մարմնի ղեկավարն ընդգծել է, որ մոդելը ընտանիքակենտրոն է, քանի որ այդ պարագայում զարգացման խնդիրներ ունեցող երեխաները շարունակում են մնալ ու ապրել իրենց ընտանիքներում:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, կարեւորելով թիվ 92 մանկապարտեզի գործունեությունը, նշել է, որ այն Երեւանում նախադպրոցական ներառական կրթության մոդել է, որը դրական ազդեցություն ունի հատուկ կարիքներ ունեցող երեխաների ապագայի, կյանքի հմտությունների զարգացման առումով: Ըստ նախարարի` պետք է փորձ արվի այդ մոդելը կիրառել նաեւ դպրոցներում: Նա նշել է, որ նմանօրինակ մանկապարտեզի ներդրման հարցով քննարկումներ կկազմակերպեն Կրթության ու գիտության եւ Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունների հետ համատեղ:
ՀՀ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանն անդրադարձել է ներառական կրթության համակարգում առկա խնդիրներին` նշելով, որ իր համար առաջնայինը ոլորտին ծանոթանալն ու խնդիրները վեր հանելն է: Այս հարցում նախարարը կարեւորել է ՀՀ աշխատանքի ու սոցիալական հարցերի, Կրթության ու գիտության եւ Առողջապահության նախարարությունների միջեւ գերատեսչական ընդհանուր օրակարգի մշակումը:
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, անդրադառնալով հաշմանդամություն ունեցող երեխաների խնդիրներին, կարեւորել է մասնագետների աշխատանքը հատկապես նախադպրոցական տարիքի երեխաների շրջանում: Նա բարձր է գնահատել Արա Բաբլոյանի հետեւողական աշխատանքը ոլորտի խնդիրները վեր հանելու ու լուծումներ առաջարկելու հարցում:
Մանկապարտեզի անձնակազմի հետ զրույցում Արա Բաբլոյանը շնորհակալություն է հայտնել՝ կարեւորելով վերջիններիս պատասխանատու աշխատանքը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:03 Ովքեր եւ ինչ ձեւաչափով կընտրեն Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ. թեկնածությունն է առաջադրելու նաեւ Էդգար Ղազարյանը. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից