ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մանվել Գրիգորյանը դեռ կմնա կալանքի տակ. Վերաքննիչ որոշումը կբողոքարկվի 07/18/2018 12:57 | Քրեական խրոնիկոն
Վերաքննիչ դատարանը մերժել է ԱԺ պատգամավոր, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշման դեմ պաշտպանական կողմի ներկայացրած բողոքը՝ ուժի մեջ թողնելով առաջին ատյանի դատարանի որոշումը:
«Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը հայտնեց, որ, ըստ ամենայնի, վերաքննիչ դատարանի այս որոշումը կբողոքարկեն Վճռաբեկ դատարան:
Միևնույն ժամանակ պաշտպանը հայտնեց, որ ակտիվ նախաքննություն է ընթանում և պաշտպանական կողմը պատրաստվում է միջնորդություններով հանդես գալ: Թե ի՞նչ միջնորդությունների մասին է խոսքը, պաշտպանն այս փուլում ձեռնպահ մնաց մանրամասնելուց:
Ինչ վերաբերում է Մանվել Գրիգորյանի առողջական վիճակին, ապա, Արսեն Մկրտչյանի խոսքով, քրեակատարողական հիմնարկի պայմաններում նրա բուժումը կազմակերպելն անհնար է:
Ավելի վաղ Արսեն Մկրտչյանը մեզ հետ զրույցում նաև հայտնել էր, որ կալանքը կրել անհամատեղելի է Գրիգորյանի առողջական վիճակի հետ և կյանքի վտանգ սպառնացող, նա քիմիոթերապիա է ստանում:
Պաշտպանը նշեց նաև, որ ՔԿՀ-ում Մանվել Գրիգորյանի պահման պայմանների, ինչպես նաև առողջական վիճակի հետ կապված հարցերի շրջանակներում Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակիցներն այցելել են նրան:
Ինչ վերաբերում է օրերս մամուլում շրջանառվող տեղեկություններին, որ Գրիգորյանի ծննդյան օրը նրան են այցել թոռները, ինչպես նաև Գրիգորյանին է այցելել ֆրանսիայից ժամանած բժիշկը և այլ մանրամասները, պաշտպանը գտնում է, որ Գրիգորյանի անձնական կյանքը շահարկվում է Զանգվածային լրատվամիջոցների կողմից, ինչն անթույլատրելի է, որպես խնդրանք՝ պաշտպանը, լրատվամիջոցներին դիմելով, ասաց՝ ձեռնպահ մնան անձնական կյանք ներխուժելուց:
Նշենք, որ խոսքը վերաբերում է Գրիգորյանին տեսակցության գնացած թոռների խոսակցություններին:
Հիշեցնենք, որ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 235-րդ հոդվածի 2-րդ մասով:
Ավելի վաղ ՀՔԾ-ն տեղեկացրել էր, որ ՀՀ ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանը ապօրինի կերպով ձեռք է բերել և կնոջ, դստեր ու այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ Արմավիրի մարզի Արշալույս գյուղի Լճափնյա փողոցի 28 և 30 հասցեներում գտնվող, իրեն պատկանող առանձնատներում մինչև 2018 թվականի հունիսի 16-ը ապօրինի կերպով պահել մեծ քանակությամբ ռազմամթերք` 17606 հատ տարբեր տրամաչափի փամփուշտ, 20 հատ «Ֆ-1» տեսակի ձեռքի բեկորային մարտական նռնակ, 20 «УЗРГМ-2» տեսակի մարտական պայթուցիչներ, 18 հատ կրակոցներ՝ իրենց բաղկացուցիչ մաս կազմող 13 մեկնարկային վառոդային լիցքերով, հրազեն հանդիսացող 40մմ տրամաչափի «РПГ-7В» տեսակի նռնականետ, որոնք հայտնաբերվել են նշված առանձնատներում 2018թ. հունիսի 16-ին կատարված խուզարկություններով:
Բացի այդ, կանոնադրությամբ նախատեսված խնդիրները լուծելու համար «Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպությանը ՀՀ պաշտպանության նախարարության կողմից 2016-2018թթ. ընթացքում տրամադրվել է տարատեսակ գույք՝ պարենային ապրանքներ, հանդերձանք և այլն:
ՀՀ պաշտպանության նախարարության ու Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի կողմից «Երկրապահ կամավորականների միություն» ՀԿ-ին տարատեսակ գույք է հանձնվել նաև 2016թ.-ի ապրիլյան քառօրյա պատերազմի և դրան հաջորդած օրերին Արցախի Հանրապետության սահմանների պաշտպանությունն իրականացնող զինվորականների և կամավորների կարիքները հոգալու նպատակով: Դրանից բացի, հիշյալ պետական մարմինների և ԵԿՄ տարածքային մարմինների միջոցով ԵԿՄ կենտրոնական մարմնին են հանձնվել նաև քաղաքացիների և կազմակերպությունների կողմից հավաքված մեծաքանակ պարենային, տնտեսական և բժշկական բնույթի ապրանքներ՝ հանդերձանք, սննդամթերք և այլն:
Քննությամբ պարզվել է, որ Մանվել Գրիգորյանն իրեն վստահված վերոհիշյալ գույքը կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված նպատակներով օգտագործելու կամ Արցախի Հանրապետության սահմանների պաշտպանությունն իրականացնող զինվորականներին կամ կամավորներին հանձնելու փոխարեն մի խումբ անձանց հետ յուրացման եղանակով հափշտակել է: Նշված գույքը պահեստավորելով ՀՀ Արմավիրի մարզի Արշալույս գյուղի Լճափնյա 28-րդ և 30-րդ հասցեներում գտնվող իրեն պատկանող շինություններում և որդուն` Արա Գրիգորյանին պատկանող «Արա և Այծեմնիկ» ԲԲ ընկերության տարածքում, Մանվել Գրիգորյանն այն տնօրինել է իր հայեցողությամբ՝ օգտագործելով անձնական կարիքների համար, մասնավորապես հափշտակված սննդամթերքը օգտագործել է իրեն պատկանող տարածքներում պահվող վայրի կենդանիների կերակրման համար:
Մանվել Գրիգորյանին պատկանող` ՀՀ Արմավիրի մարզի Արշալույս համայնքի Լճափնյա 28-րդ և 30-րդ հասցեներում գտնվող շինություններում 16.06.2018թ.ին կատարված խուզարկությամբ հայտնաբերվել են Երևան քաղաքի թիվ 50, թիվ 197, թիվ 164, Տավուշի մարզի Չորաթան գյուղի, Վերին Ծաղկավան գյուղի, Շիրակի մարզի Ախուրյանի, Էջմիածնի թիվ 4 դպրոցների աշակերտների և ուսուցիչների, ինչպես նաև Շիրակի մարզի Ախուրյանի «Հեքիաթ» կրթահամալիրի աշխատակիցների կողմից հավաքած գումարներով գնված և ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակիցներին ու Արցախի Հանրապետության սահմանների պաշտպանությունն իրականացնող զինծառայողներին ուղարկելու նպատակով, ինչպես նաև պետական մարմինների կողմից կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված կարիքները հոգալու նպատակով ԵԿՄ նախագահին վստահված 2067 տարա խտացրած կաթ, 160 հատ մսի և 44 հատ բանջարեղենի պահածոներ, ինչպես նաև՝ 33 տարա ձեթ, 69 փաթեթ մակարոն, 14 տուփ թեյ, 140 հատ զուգարանի թուղթ, զինվորական 12 պայուսակներով բժշկական պարագաներ ու դեղորայք և 3 արկղ ներքնաշորեր:
Իսկ «Արա և Այծեմնիկ» ԲԲ ընկերության գրասենյակում 16.06.2018թ.-ին կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է 27 հատ զինվորական կիսաթև վերնաշապիկ, 19 հատ զինվորական գուլպա, 5 հատ զինվորական ձեռնոց, 19 տուփ ածելի, 4 զույգ զինվորական կոշիկ, 215 արկղ՝ «Մսի պահածո, զինվորի համար և վաճառքի ենթակա չէ» գրառմամբ պահածոներ, 74 արկղ «Կիլկի» գրառմամբ պահածոներ, 8 պարկ աղ, 19 պարկ շաքարավազ, 3 պարկ լոբի, 2 պարկ ոսպ, 10 արկղ ձեթ, 15 արկղ մակարոն, 8 արկղ և 23 հատ խտացրած կաթ, արկղերի վրա՝ «Զինվորի համար, վաճառքի ենթակա չէ» գրառմամբ, 6 արկղ և 2 տոպրակ հակագազ և մեկ զրահաբաճկոն: Ընդ որում, խուզարկությամբ հայտնաբերված գույքից միայն «Զինվորի բաժին» մակնշմամբ մսի պահածոյի, ձկան պահածոյի և խտացրած կաթի արժեքը կազմել է շուրջ 7.000.000 ՀՀ դրամ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից