ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Թերություններ կան թե գործող, և թե մինչ այժմ առաջարկված ընտրակարգերում. ԱԺ-ում շարունակվում են ԸՕ բարեփոխումների քննարկումները 07/17/2018 13:42 | Ընտրական իրավունք
Արդարադատության նախկին նախարար, ՀՀԿ անդամ Դավիթ Հարությունյանը Ազգային ժողովում «Ընտրական օրենսգրքի» բարեփոխման թեմայով քննարկման ժամանակ ներկայացրեց այն թերությունները, որոնք առկա են թե գործող, թե գործընկերների կողմից առաջարկված ընտրական մոդելներում: Ըստ նրա՝ գործող մոդելի առավել հաճախ նշվող թերությունները երկուսն են:
«Երբ քաղաքական ուժերը կայացած չեն երկրում, ընթանում է կայացման փուլ, կուսակցության ցուցակում որևէ անձի հայտնի լինելը կարող է ասոցացվել տվյալ քաղաքական ուժի հետ և մարդիկ հնարավոր է նրան ձայն տան, որն ավտոմատ կգնա կուսակցության օգտին: Այս մոդելն ունի հակառակ, դրական կողմը, որ այդ մարդիկ են ձևավորում կուսակցության դեմքը, բայց պատմական այս հատվածում դա թերություններից մեկն է»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Դավիթ Հարությունյանը:
Բարձրաձայնվող երկրորդ թերությունը, ըստ ՀՀԿ անդամի, հաշվարկի մեխանիզմն է: Մասնավորապես, այն, որ երկու ընտրատարածքներում առկա են հավասար ձայներ, օրինակ, 20 հազար, ինչը թեկնածուների միջև բաշխվել է ոչ հավասար ձևով: Առաջինում նրանցից մեկը ստացել է 19 հազար, մյուս երկուսը՝ 600 և 400-ական ձայներ: Երկրորդում՝ թեկնածուներից առաջինը՝ 10 հազար ձայն, երկրորդը՝ 6, երրորդը՝ 4 հազար, և եթե երկու տեղամասերին էլ բաժին հասնի երկու մանդատ, ապա կստացվի, որ առաջինից կանցնի 600 ձայն հավաքածը, իսկ երկրորդից 4 հազար ձայն հավաքածը ներկայացված չի լինի խորհրդարանում:
Անդրադառնալով գործընկերների կողմից առաջադրված մոդելներին՝ Դավիթ Հարությունյանը նկատեց, որ «Փակ համամասնական ցուցակի» մոդելի դեպքում խախտվում է ուղղակի ընտրությունների գաղափարը:
«Թեկնածուների հերթականությունն իրականում որոշվում է կուսակցության վերախավի կողմից, ոչ թե ժողովրդի: Շատ հաճախ կուսակցության լոկոմոտիվը (հեղ. հայտնի ու հեղինակավոր անձը), ում մասին արդեն խոսեցի, ստանում է շատ ձայն, բայց անձինք, ովքեր փաստացի ընտրվելու են, որոշվել են կուսակցության վերախավի կողմից»,-ասաց բանախոսը:
«Փակ համամասնական ցուցակների» երկրորդ թերությունը կայանում է նրանում, որ հանրապետության տարբեր տարածքներից թեկնածուների՝ խորհրդարանում հայտնվելու երաշխիքներ չկան, ստացվում է գերկենտրոնացում մայրաքաղաքում:
«Ինչ վերաբերում է «Բաց ցուցակներին», ապա ժողովուրդն իր ընտրաքվեով ցույց է տալիս իր նախասիրությունը այս կամ քաղաքական գործչի հանդեպ, բայց այդ ցուցակները տարածքների հետ շաղկապված չեն: Չնայած այս մոդելը մի թերությունից զերծ է, երբ կուսակցության վերախավն է որոշում, թե ովքեր են ընտրվելու խորհրդարան, բայց այն չի լուծում մի կարևոր հարց, որ տարածքներից երաշխավորված լինեն քաղաքական գործիչներ: Մյուս թերությունը՝ արդյունքների ամփոփումն է: Եթե ընտրություններին մասնակցի 10 կուսակցություն, ցուցակում լինի 100 թեկնածու, ամփոփման ժամանակ անհրաժեշտ է լրացնել հազար բջջանի աղյուսակ, ինչը ինքին թերություն է»,-հավելեց Դավիթ Հարությունյանը:
Ըստ չորրորդ մոդելի՝ «Փակ համամասնական ցուցակ, բայց որոշակի քվոտայով», մարզում հաշվառված թեկնածուն պետք է զբաղեցնի ցուցակի յուրաքանչյուր վեցերորդ տեղը, ինչը պետք է սկսել ամենամեծ մարզերից: «Այս մոդելը ևս զերծ չէ թերություններից, այստեղ ևս կուսակցության վերախավն է որոշում՝ ով է ներկայացնում մարզը, ոչ թե ընտրողը: Երկրորդը՝ մարզում հաշվառված լինելը ամենևին չի նշանակում, որ տվյալ թեկնածուն ներկայացնում է այդ մարզի բնակչությանը: Երրորդը՝ այն ավելի շատ կխթանի, որ Ազգային ժողովում ունենանք խոշոր մարզերում հաշվառված անձանց, իսկ փոքրերը գրեթե շանս չեն ունենա հայտնվել խորհրդարանում»,-եզրափակեց ՀՀԿ անդամը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից