Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Դատավորների ակտիվությունը վկայում է, որ նրանց անկախությունն իրողություն է դառնում. Գագիկ Հարությունյանի հարցազրույցը 07/17/2018   11:41  |  Հարցազրույց

Ցանկացած դատավոր, եթե իր պարտականությունների մեջ թերանում է կամ իր լիազորություններն իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի խախտում է թույլ տվել, առնվազն նրա նկատմամբ կարգապահական վարույթ կարող է հարուցվել և ընդհուպ՝ համապատասխան հիմքերի առկայության դեպքում, լիազորությունները դադարեցվել: Այս մասին «Արմենպրես»-ին տված հարցազրույցում նշել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանն՝ անդրադանալով Բարձրագույն դատական խորհրդի վերջին մի քանի որոշումների վերաբերյալ դատավորների դժգոհություններին, ոլորտի խնդիրներին:

-Պարոն Հարությունյան, մամուլում հրապարակումներ եղան Բարձրագույն դատական խորհրդի վերջին մի քանի որոշումների վերաբերյալ դատավորների դժգոհությունների մասին, ինչպե՞ս եք դրան վերաբերվում: 

-Պատասխանս կարող է Ձեզ քիչ շփոթեցնել, սակայն ես դա դրական եմ գնահատում և գտնում եմ, որ դատավորների նման ակտիվությունն արդեն իսկ վկայում է, որ նրանց անկախությունն իրողություն է դառնում: Նախկինում դատավորների անկախության տարաբնույթ դրսևորումները հաճախ ավարտվում էին կարգապահական վարույթ­ներով:

Դրական է նաև այն, որ ուշադրություն է հրավիրվում «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի մի շարք խնդրահարույց դրույթների վրա, որոնք մեր կողմից նույնպես քննարկման առարկա են և արդեն իսկ նախապատրաստվել են մի շարք առաջարկություններ դրանց փոփոխությունների վերաբերյալ:

Սակայն ինչպես ասում են, մեդալն ունի նաև երկրորդ երեսը: Կարծում եմ՝ դժգոհությունները զգալի չափով պայմանավորված են Դատական օրենսգրքով նախատեսված այն վերափոխումներով, որոնք այս 3-4 ամիսների ընթացքում իրականացվում են: Մասնավորապես, նախկինում դատարանների նախագահների նշանակումներն իրականացվում էին, այսպես կոչված, նախապես «համաձայնեցված» մեկ թեկնածու առաջադրելով: Ներ­կայումս պատկերն արմատապես փոխվել է: Վերջին երեք ամսում Բարձրագույն դատա­կան խորհրդում տարբեր նշանակումների համար որպես թեկնածու քննարկվել և քվեարկվել է շուրջ 300 անձ:

Նրանցից ընտրության կամ նշանակման են առաջադրվել 30-ից պակաս հավակ­նորդներ: 270 դեպքերում քվեարկության մասնակիցները, ովքեր Բարձրագույն դատական խորհրդի 6 և ավելի անդամների ձայները չեն ստացել, գուցե նաեւ  այս կամ այն չափով անբավարա­րության զգացողություն են ունեցել: Ես նրանց նույնպես փորձում եմ հասկանալ, սակայն բարեփոխված ընտրակարգը Սահմանադրության 215-րդ և Դատական օրենսգրքի 166-րդ հոդվածի 29-րդ մասի պահանջների իրացումով է պայմանավորված, և այդ ահռելի ծավալի աշխա­տանքները պետք է կատարվեին շատ սեղմ ժամկետներում:

-Դժգոհությունը, որքան տեղեկացած եմ, պայմանավորված է նաև նրանով, որ վերաքննիչ դատարաններում դատավորների առաջխաղացման ցուցակները կազմելիս դրանցում գործող դատավորներից  որևէ մեկը չի ընդգրկվել: Արդյո՞ք դա արդարացի է: 

-Այս հարցում նույնպես պետք չէ պատասխանը փնտրել սևի ու սպիտակի միջակայքում: Դատական օրենսգրքով առաջին անգամ նախատեսվեց, որ որոշակի պայմանների բավարարող իրավաբան գիտնականները նույնպես կարող են ներառվել վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղաց­ման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակում: Նման նորամուծությունն Օրենսգրքի հեղինակները հիմնավորում են միջազգային փորձով, երբ բարձր դատական ատյաններում մինչև 1/3-ի չափով գիտնականների ներգրավումը էապես նպաստում է արդարադատության արդյունա­վետության և որակի բարձրացմանը, դատարանի նկատմամբ հանրային վստահության մեծացմանը: Սակայն ես կարծում եմ, որ նման հնարավորությունը պետք է այնպես կանոնակարգվեր, որպեսզի գործող դատա­վորների համար առաջխաղացման հեռանկարը տեսանելի լիներ: Իմ անձնական կարծիքն այն է, որ Օրենսգրքով պետք է հստակ քվոտա սահմանվի, որ առաջխաղացման ցուցակ­ներում գիտնական անդամները չեն կարող ընդհանուր թվի ½-ից ավելին լինել:

Քանի դեռ մենք ունենք հիշյալ ցուցակների լրացման հնարավորություն, կփորձենք հետագայում  այս հանգամանքը հաշվի առնել: Ավելացնեմ նաև, որ ցուցակ կազմելը դեռ դատավոր նշա­նակել չէ: Պետք է նախ Դատական օրենսգրքի 124-րդ հոդվածի 10-րդ մասի հիման վրա այդ ցուցակները մինչև օգոստոսի 1-ը հաստատվեն, իսկ նշանակումների համար հնարավոր առաջադրումները պետք է լինեն 2019-2020 թվականների ընթացքում, երբ հնարավոր կլինեն նաև նոր համալրումներ:

-Տարբեր դատարանների հետ Ձեր հանդիպումների ժամանակ հաճախ է անդրադարձ լինում նաև դատական համակարգում կոռուպցիայի հաղթահարման հիմնախնդրին: Արդյո՞ք հեղափոխությունից հետո այս խնդրի հրատապությունը պահպանվում է:

-Ձեր հարցի պատասխանը կարող է տալ այն հազարավոր նամակների ուսումնասիրությունը, որոնք մենք ստանում ենք տարբեր քաղաքացիներից: Կատարվել է նաև ընդհանուր իրավիճակի առարկայական գնահատում: Ես կոնկրետ տեղեկատվություն չեմ կարող հրա­պարակել, քանի որ այս պահին դրա իրավասությունը չունեմ, սակայն պետք է փաստեմ, որ խնդիրը դեռևս մտահոգիչ է ու նաև դրա հաղթահարմանն են ուղղված այս ոլորտում իրականացվող բարեփոխումները:

-Իսկ Ձեր կարծիքով Բարձրագույն դատական խորհրդի կողմից դատավորների գնահատման չափանիշները հստակ ու թափանցի՞կ են:

- Դատական օրենսգրքի 166-րդ հոդվածի 27-րդ մասը սահմանում է, որ դատավորների առաջին հերթական գնահատումն իրականացվում է 2019 թվականի հունվարի 1-ից 2024 թվականի հունվարի մեկն ընկած ժամանակաշրջանում: Այդ ընթացքում, նաև մշտադիտարկման արդյունքների հիման վրա, կիրականացվի նաեւ կոնկրետ ռեյտինգավորում, որին հետագայում կփորձեմ մանրամասն անդրադառնալ:

Օրենսգրքի 18-րդ գլուխն ամբողջությամբ վերաբերում է դատավորների գործունեության գնահատման կանոնակարգմանը, որտեղ հստակեցված են գնա­հատման տեսակները, չափանիշները, կարգը և արդյունքների ամփոփման ընթա­ցակարգը: 

Միաժամանակ, Օրենսգրքի 139-րդ հոդվածով՝ Բարձրագույն դատական խորհրդին իրավասություն է վերապահվել սահմանել դատավորների գործունեության գնահատ­ման մեթոդաբանությունը, անհրաժեշտ տվյալների հավաքման կարգը և այլ ման­րամասները: Այդ բոլորի ուղղությամբ նախապատրաստական աշխատանքներն ինտենսիվ տարվում են, և Խորհուրդը համապատասխան որոշումները կընդունի աշնանը ու հետագայում դրանք հիմք կծառայեն դատավորների օբյեկտիվ գնահատումը երաշխավորելու համար: 

 - Արդյո՞ք կա հնարավորություն  ոչ արժանի դատավոր նշանակվելու դեպքում վիճակի շտկման:

-Ցանկացած դատավոր, եթե իր պարտականությունների մեջ թերանում է կամ իր լիազորություններն իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի խախտում է թույլ տվել, առնվազն նրա նկատմամբ կարգապահական վարույթ կարող է հարուցվել և ընդհուպ՝ համապատասխան հիմքերի առկայության դեպքում, լիազորությունները դադարեցվել: Իսկ դատավորի թեկնածուի նշանակման դեպքում հակակշռող կարևոր դերակատարություն ունի Հանրապետության նախագահը, ով օրենքով սահմանված կարգով կարող է առաջադրման վերաբերյալ առարկություն ներկայացնել և չնշանակել:

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

13:03 16/07/2018  |  ԼՐԱՀՈՍԲարձրագույն դատական խորհրդի որոշման էությունը ակնհայտորեն աղավաղող հրապարակումներ են հայտնվել
19:04 13/07/2018  |  ԼՐԱՀՈՍԸնտրվել են Լոռու եւ Արմավիրի մարզի դատարանների նախագահներ
11:25 13/07/2018  |  ԼՐԱՀՈՍԿոտայքի, Գեղարքունիքի և Լոռու մարզերի դատարանների նախագահներ ընտրվեցին
09:52 12/07/2018  |  ՄամուլԴատավորները շարունակում են նշանակվել ծանոթ-բարեկամ եղանակով. Բունտ՝ ԲԴԽ-ում. «Ժամանակ»
10:30 11/07/2018  |  ԼՐԱՀՈՍԲԴԽ-ն մարզերի դատարանների նախագահներ է ընտրել
16:09 21/06/2018  |  ԼՐԱՀՈՍԲԴԽ-ն կոչ է անում դատավորներին
15:10 20/06/2018  |  ԼՐԱՀՈՍՔաղաքացիները և փաստաբանները դիմում են ԲԴԽ-ին՝ առանձին դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ իրականացնելու խնդրագրերով
13:00 16/06/2018  |  ԼՐԱՀՈՍԲարձրագույն դատական խորհուրդն ընտրել է Տավուշի և Սյունիքի մարզերի դատարանների նախագահներին
18:00 12/06/2018  |  ԼՐԱՀՈՍՈրևէ փաստ չպետք է մնա անարձագանք.ԲԴԽ
16:49 12/06/2018  |  ԼՐԱՀՈՍՇիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ է ընտրվել Գագիկ Հովհաննիսյանը

Արխիվ

[]