ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ հնչեցված սպառնալիքների ինչպես նաև հայրապետի տեղաշարժը արգելափակելու դեպքերի փաստով նյութեր են նախապատրաստվում 07/17/2018 11:34 | Քրեական խրոնիկոն
Հուլիսի 14-ին Վայոց Ձորի Գնդեվանք ուխտի մենած Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ հնչեցված սպառնալիքների, ինչպես նաև հայրապետի տեղաշարժը արգելափակելու դեպքերի վերաբերյալ մամուլում առկա հրապարակումների հիման վրա Քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզի քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում: «Փաստինֆո»-ն այդ մասին տեղեկացավ Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանից:
Հիշեցնենք, որ հուլիսի 14-ին արտակարգ իրավիճակ էր ստեղծվել Վայոց ձորի մարզում ուր «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժման ակտիվիստները շրջափակել են Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի մեքենան։ Տեր Վահրամ Մելիքյանի փոխանցմամբ՝ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ուխտի էր մեկնել Գնդեվանք (Վայոց Ձորի թեմ), որտեղ հայտնի նախաձեռնության անդամներն արգելափակել են Վեհափառ Հայրապետի տեղաշարժը եւ շրջափակել Նորին Սրբության մեքենան։ «Գնդեվանքից վերադարձի ճանապարհը փակ է մեքենաներով և քարերով, նախաձեռնության անդամները սպառալիքներ են հնչեցնում։ Վեհափառն անվհանգ դուրս է եկել շրջափակումից միայն ոստիկանների ժամանումից հետո։
Ջերմուկի տարածաշրջանի և Գնդեվանքի հոգևոր հովիվ Տեր Գալուստ քահանա Սահակյանն իր ֆեյսբուքյան էջում հուլիսի 15-ին գրառել էր, որ Գարեգին Բ Վեհափառ Հայրապետը ուխտագնացության և Գնդեվանքի տարածքում 2011 թվականից ի վեր ճգնավորության ուղին ընտրած յոթ վանականների հետ հանդիպման նպատակով մեկնել է ուխտի, նրան դիմավորելուց հետո շրջել են վանքի տարածքում, ապա Գալուստ Սահակյանի հետ առանձնացել են համալիրի խոհանոցում` վանքի նորոգման եւ վանական կյանքի վերականգնման մասին զրուցելու համար։
«Որոշ ժամանակ էր արդեն զրուցում էինք, երբ անօրեն ու անշնորհք կերպով ներս խուժեցին Կորյուն աբեղան եւ իր աջակիցները` անշնորհք պահվածքով ու լուտանքներ տեղալով Վեհափառի ու բոլորիս հասցեին։ «Մենք Ձեզ մեկ ամիս այստեղ պետք է պահենք»,- ասում էր Կորյուն աբեղան։
Սկզբում Վեհափառին մոտեցավ Էդգար անունով մեկը, ով տեսակցություն խնդրեց նրանից հաջորդող օրը, ինչին Վեհափառը սիրով համաձայնեց՝ ասելով, թե նախկինում եւս չի խուսափել որեւէ մեկ հավատացյալի հետ հանդիպելուց։ Այս ընթացքում այդպիսի համդիպում եւս եղել է։
Թվում էր, թե այս տհաճ միջադեպը հարթված է Վեհափառի հանգստության եւ սիրալիրության շնորհիվ։ Բայց երբ Էդգարը տեղեկացրեց Կորյուն աբեղային հաջորդ օրը հանդիպելու մասին, վերջինս հրամայեց նրան չխառնվել ու փոխարենը պնդեց, որ Վեհափառին շրջապատել են ու պետք է 30 օր պահեն մեր վանքում։
Վեհափառը, իր հայրական ու հայրապետական հանգստության մեջ, ասաց, որ սպառնալիքների տակ երբեք որեւէ մեկի հետ չի հանդիպի ու խոսի, եւ պահանջեց բացել իր ճանապարհը։
Կորյուն աբեղան շարունակեց իր լուտանքները եւ ոչ պատշաճ կեցվածքը։
Նշեմ նաև, որ ներկաների մեջ կային դեմքի անբնական արտահայտություն ունեցող մարդիկ, որոնք ունեին ոչ ադեկվատ կեցվածք եւ իրենց բղավոցներով ու վանկարկումներով էլ ավելի էին սրում իրավիճակը:
Վեհափառը դուրս եկավ խոհանոցից, մենք գտանք այնտեղ իր արգելափակված մեքենան, ապա փորձեցինք Վեհափառին պաշտպանելու համար մեկ այլ մեքենայով իրեն ճանապարհել Էջմիածին, որը եւս արգելափակվեց։ Դրանից հետո տեղի ունեցած զարգացումները բողոքի մասնակիցների կողմից արդեն իսկ տեսանյութերով հրապարակվել են։
Ինչպես մեր հոգեւոր հայրերը դարերի ընթացքում, այսօր եւս մենք զորավոր ենք հավատավոր ժողովրդի, եկեղեցու բարեկամների աղոթքներով եւ կարող ենք ինքներս պաշտպանել մեր սրբազան տաճարները եւ ինքներս մեզ»,- գրառել էր Ջերմուկի տարածաշրջանի և գնդեվանքի հոգևոր հովիվ՝ Տեր Գալուստ քահանա Սահակյան։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ