Թեմաներ
Ուրբաթ 01 / 10 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/10/2025   21:30 Ռուսաստանի դեմ ԱՄՆ նոր պատժամիջոցների տակ են հայտնվել ավելի քան 200 ընկերություններ և ֆիզիկական անձինք 01/10/2025   21:15 Դավիթ Խուդաթյանն այցելել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե 01/10/2025   21:00 35-ամյա Տաթևիկ Աբրահամյանը սպանության պահին հղի է եղել․ Նարեկ Սարգսյանի հետ փաստացի ամուսնալուծված են եղել արդեն մեկ տարի, իսկ դեպքի օրը պետք է հայտներ ամուսնալուծության հայց ներկայացնելու մասին 01/10/2025   20:43 Հայաստանն առնվազն 10 տարի չի կարողանա վեկտորը շրջել դեպի ԵՄ, ճիշտ այդքան է պետք, որ Հայաստանը տնտեսությունը դիվերսիֆիկացնի և համապատասխանեցնի ԵՄ ստանդարտներին. Գագիկ Մակարյան 01/10/2025   20:35 Կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ 01/10/2025   20:20 Չեխիայի դեսպանությունն աջակցություն է հայտնել անձնական տվյալների պաշտպանության մարմինների համագործակցության վերաբերյալ 01/10/2025   20:18 ՊԵԿ նախագահը հյուրընկալել է Հայաստանում Հնդկաստանի դեսպան Նիլակշի Սահա Սինհային 01/10/2025   20:11 Մարդուն բռնում, տանում են ապօրինի զենքի համար, պարզվում է զենք չկա. Մելիքյանը պահանջում է պատասխանատվության ենթարկել լիազորությունը չարաշահող իրավապահներին (տեսանյութ) 01/10/2025   20:02 Մեծ Բրիտանիայի վարչապետն Ուկրաինային կառաջարկի խաղաղապահ ուժեր մտցնել 01/10/2025   19:48 ԱՄՆ-ն թույլատրել է ռուսական նավթի փոխադրումը պայմանների պահպանման դեպքում 01/10/2025   19:34 Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 01/10/2025   19:19 Նյու Յորքի դատարանը Թրամփին մեղավոր է ճանաչել, բայց որեւէ պատիժ չի նշանակել 01/10/2025   19:08 Կալիֆոռնիայում կրճատել էին հրդեհներից առաջ հրդեհային անվտանգության ֆինանսավորումը 01/10/2025   18:49 Իշխանությունների թիրախում Արթուր Վանեցյանն է՞ 01/10/2025   18:46 Աֆրիկան ​​կարող է երկու մասի կիսվել ավելի արագ, քան սպասվում էր. Ազիզյան 01/10/2025   18:35 ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին 01/10/2025   18:33 Հաղորդագրություն Գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնում Գևորգ Քոչարյանի թեկնածությանն աջակցելու մասին 01/10/2025   18:31 «Արթիկ» ՔԿՀ-ում 27-ամյա կալանավորի դի է հայտնաբերվել՝ կախված վիճակում 01/10/2025   18:23 «Նրա դրական և համարձակ պահվածքն այս հարցում աչք է ծակում». Հաքան Ֆիդանը գովել է Փաշինյանին 01/10/2025   18:15 Փաստաբան Արսեն Բաբայանին ազատ են արձակել 01/10/2025   18:09 Արարատի, Արտաշատի, Արթիկի, Նաիրիի, Ապարանի, Արագածի, Թալինի, Անիի, Աբովյանի, Հրազդանի և Սևանի տարածաշրջաններում մառախուղ է 01/10/2025   18:00 Տունը կորցրած Մել Գիբսոնը հրդեհը համեմատել է ԱՄՆ-ի ու Բրիտանիայի կողմից 1945-ին ռմբակոծված Դրեզդենի հետ 01/10/2025   18:00 Փաստաբան Արսեն Բաբայանին ձերբակալել են՝ իբրև ապօրինի զենք կրելու կասկածանքով 01/10/2025   17:54 Ես բացառում եմ, որ Փաշինյանը մայրաքաղաքի տրանսպորտի կտրուկ թանկացման վերաբերյալ կարծիք չունենա եւ հուսով եմ, նա կամք կգտնի իր մեջ՝ ձվածեղի ու հեծանիվի արանքում պատասխանի իմ հարցին. Մարության 01/10/2025   17:40 Ձերբակալվել է փաստաբան Արսեն Բաբայանն իր ընկերների հետ. գնում էին սնվելու 01/10/2025   17:36 Գագիկ Ծառուկյանը տպավորված է Իրանում հայկական համայնքի ունեցած հարգանքով ու կազմակերպվածությամբ (տեսանյութ) 01/10/2025   17:30 Ավստրիայի արտգործնախարար Շալենբերգը նշանակվել է կանցլերի պաշտոնակատար 01/10/2025   17:27 Պաշտպան Անահիտ Մանասյանն այց է իրականացրել Արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ 01/10/2025   17:15 Մեդվեդևին կասեմ՝ միայն հիմա՞ եք այդ մասին հիշել, որ ՀՀ-ն ՀԱՊԿ անդամ է, անպատասխանատու հայտարարություններ են. Ալխաս Ղազարյան 01/10/2025   17:02 Դամասկոսի մզկիթում հրմշտոց է տեղի ուենցել. առնվազն երեք մարդ է մահացել 01/10/2025   16:44 Եռաբլուրում շիրմաքարերի վրայից ծաղիկներ գողանալու գործով երեք անձի կալանավորելու միջնորդություն է ներկայացվել 01/10/2025   16:43 ՆԱՏՕ-ն կավելացնի պաշտպանության ծախսերը. Reuters 01/10/2025   16:36 Հակաբակտերիային դեղերը շատ կարևոր են և կյանք փրկող, սակայն դրանք պետք է կիրառվեն միայն բժշկի ցուցումով. ԱՆ 01/10/2025   16:28 Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան 7-ժամյա աշխատանքի անցնելու հետ կապված ռիսկեր չի տեսնում 01/10/2025   16:20 Մուրճը ՔՊ նիստին տարել էի՝ գործընկերներիս ցույց տալու. դրանով ծառերի վրա նշումներ են արվում. Հակոբ Սիմիդյան 01/10/2025   16:11 Տեղեկությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցողները չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է․ ԴԱՀԿ 01/10/2025   15:55 «Գոնե այսքանից հոտո ազգն արթնանա».հարցման մասնակիցների 78 տոկոսը դժգոհ է մնացել Փաշինյանի արձագանքից 01/10/2025   15:43 Կինը երկվորյակներին լույս աշխարհ է բերել տարբեր օրերի 01/10/2025   15:30 Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյի հետ 01/10/2025   15:25 ՄԻԵԴ-ը Բաքվին մինչև հունվարի վերջ ժամանակ է տվել ՝ Բավքում ապօրինի պահվող բոլոր հայերի մասին տեղեկություն տրամադրելու համար 01/10/2025   15:17 Քաշքշուկ, բռունցքներ.... ի սեր աստծո, ժողովուրդ նման բաներ չի եղել. Ալխաս Ղազարյանը՝ Հայկ Սարգսյանի և Հայկ Ղալումյանի միջև ծեծկռտուքի լուրերի մասին 01/10/2025   15:01 Արտաքին հետախուզական ծառայության կայացման ընթացքը բավարար եմ գնահատում. Քրիստինե Գրիգորյան 01/10/2025   14:58 Լոս Անջելեսում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսությունը տարհանվել է 01/10/2025   14:49 ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց Արտաքին հետախուզության ծառայության գործունեության վերաբերյալ օրենքի նախագծին 01/10/2025   14:44 Ռուս տիեզերագնացը Կալիֆոռնիայի սարսափելի հրդեհից կադրեր է հրապարակել՝ արված տիեզերքից 01/10/2025   14:41 Տիեզերք է ուղարկվել «Ես իմ անուշ Հայաստանի» գիրքը՝ 35 լեզուներով թարգմանված 01/10/2025   14:38 Ռուբեն Ռուբինյանը և Մագդալենա Գրոնոն քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր 01/10/2025   14:32 Մոխրացած տներից մարմիններ են գտնում. Կալիֆոռնիայում բնակիչները սկսել են ընդվզել նահանգային իշխանությունների դեմ 01/10/2025   14:26 Չեմ կարծում, որ խաղաղության գործընթացին կարող են խանգարել առկա իրավական վեճերը, հակառակը՝ իրավական վեճերի իմաստն խաղաղության հաստատումն է. Կիրակոսյան 01/10/2025   14:24 17-ամյա աղջկա մարմինը գտել են զուգարանում՝ մոտը էլեկտրոնային ծխախոտ. ողբերգական դեպք՝ Բուրյաթիայում
01/09/2025   17:22 Ուշագրավ դեպք Աստղիկ բկ-ում․ ծննդաբերությունից հետո կինը «ծննդաբերել է» միամատոզ հանգույց․․․ 01/09/2025   19:35 Դատարանում մոտ 50 վկա ցուցմունք է տվել Ջալալ Հարությունյանի դեմ. վճիռը՝ շուտով 01/09/2025   17:19 Այխան Հաջիզադեն պատասխանել է Նիկոլ Փաշինյանին 01/09/2025   08:27 Կրիմինալ աշխարհը խանդավառված է կին բանտապետի նշանակմամբ. «Ժողովուրդ» 01/10/2025   18:49 Իշխանությունների թիրախում Արթուր Վանեցյանն է՞ 01/09/2025   17:02 Անհասցե թփի տակ ծնվածը չի կարող Հայրենիք ու Հայրենիքի կորուստ ընկալել. Կարին Տոնոյան 01/08/2025   23:38 Բաքվում ջղագրգիռ են արձագանքել Արարատ Միրզոյանի հայտարարություններին ու փաստացի ապացուցել ՀՀ-ի նկատմամբ տարածքային նկրտումները 01/08/2025   23:54 Ինչ է կատարվում Փասադենայում. իրավիճակը ներկայացնում է Հովհաննես Հալաջյանը 01/08/2025   23:23 Հրդեհը շարունակվում է տարածվել, մի շարք ընտանիքներ տարհանվել են․ Արամ Ա-ն կապ է հաստատել Լոս Անջելեսի Հայոց Թեմի առաջնորդի հետ 01/09/2025   20:32 Արևելյան Հայաստանը այսօր Ադրբեջանի տարածքում գտնվող տարածքներն են՝ Շուշի մայրաքաղաքով. Իսագուլյան (Տեսանյութ) 01/09/2025   12:08 Մե՞նք ենք մեղավոր, որ թոշակները բարձրացրել ենք՝ 35 000 ա դարձել, ուրեմն ինչքան քիչ ա եղել. Փաշինյան 01/09/2025   20:42 Սրբազանը կոչով դիմել է հայությանը 01/08/2025   23:16 Վրաստանում սուգ է 01/10/2025   13:41 Լոս Անջելեսի Քենեթի հրդեհի բռնկման մեջ կասկածվողին ձերբակալել են․ հրդեհն այլևս հետաքննվում է որպես հրկիզում 01/10/2025   14:24 17-ամյա աղջկա մարմինը գտել են զուգարանում՝ մոտը էլեկտրոնային ծխախոտ. ողբերգական դեպք՝ Բուրյաթիայում 01/09/2025   23:16 Առեղծվածային ու ողբերգական դեպք՝ Երևանում․ Շենգավիթի մետրոյի գծերի մոտ հայտնաբերվել է տղամարդու մարմին 01/10/2025   15:55 «Գոնե այսքանից հոտո ազգն արթնանա».հարցման մասնակիցների 78 տոկոսը դժգոհ է մնացել Փաշինյանի արձագանքից 01/10/2025   18:46 Աֆրիկան ​​կարող է երկու մասի կիսվել ավելի արագ, քան սպասվում էր. Ազիզյան 01/10/2025   11:41 Հիմնահատակ ավերված Փասադենան՝ Կալիֆոռնիայում մոլեգնած ուժգին հրդեհներից հետո 01/09/2025   20:54 Ռուսաստանի Նիժնեկամսկ-Մոսկվա չվերթի ուղևորը թռիչքի ժամանակ հայտարարել է, որ երկու ռումբ ունի

Նախագահ Արմեն Սարգսյան. Հայաստանը կարող է կամուրջ կամ անգամ դուռ դառնալ դեպի հսկայական եվրասիական տարածք 07/17/2018   12:34  |  ԼՐԱՀՈՍ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել ՌԻԱ Նովոստի եւ Սպուտնիկ-Արմենիա լրատվական գործակալություններին:

-Պարոն նախագահ, Դուք Մոսկվա էիք ժամանել Ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչին: Ինչպե՞ս էր, ըստ Ձեզ, Մունդիալը կազմակերպված Ռուսաստանում:

-Իմ կարծիքով, Ռուսաստանում ֆուտբոլի աշխարհի առաջնությունը ֆենոմենալ անցավ: Ցանկանում եմ շնորհավորել Ռուսաստանի նախագահին եւ առաջնության բոլոր կազմակերպիչներին. ֆուտբոլի տոնը հիանալի ստացվեց: Սա ասում եմ որպես մարդ, ում համար Ռուսաստանը հոգեհարազատ է, եւ ով դիտել է վերջին երեք մունդիալները՝ Աֆրիկայում, Լատինական Ամերիկայում եւ Գերմանիայում: Այնպիսի մթնոլորտ, ինչպիսին Ռուսաստանում էր, ես չեմ տեսել նույնիսկ Բրազիլիայում, որը հայտնի է իր կառնավալներով: Տոն, փողոցներում ուրախ մարդիկ, ամեն ինչ շատ լավ էր կազմակերպված, ոչ մի միջադեպ՝ բացարձակապես անվտանգ է, ու, միաժամանակ, փողոցներում չէր զգացվում ոստիկանների ներկայությունը: 

Կարծում եմ՝ այսօր կարեւորն այն է, որ այս առաջնություն օգնել է աշխարհին տեսնել Ռուսաստանի իրական դեմքը: Ցավոք, այսօր, 21-րդ դարում, վիրտուալ իրականությունը հաճախ է մթագնում է իրերի իրական պատկերը: Բայց հիմա հարյուր հազարավոր երկրպագուներ եւ լրագրողներ ողջ աշխարհից կարողացան տեսնել ու հասկանալ թե ինչպիսին է Ռուսաստանն իրականում:

Իսկ ընդհանուր առմամբ, պետք է ասեմ, որ ինձ համար ֆուտբոլը կյանքիս մի ահռելի մասն է: Իմ երիտասարդությունն անցել է Երեւանում, եւ երբ 1973 թվականին Երեւանի «Արարատ» թիմը դարձավ ԽՍՀՄ չեմպիոն ու նաեւ նվաճեց ԽՍՀՄ գավաթը (1973-ին եւ 1975-ին – հեղ.), Դուք չեք կարող պատկերացնել, թե ինչպիսի անսահման ուրախություն ու տոն էր ողջ Հանրապետության համար:

Վերջին տարիներին մեր ընտանիքի սիրած թիմը Լոնդոնի «Արսենալ»-ն է, եւ մենք հիմա հատկապես երջանիկ ենք, որովհետեւ այնտեղ է լավագույն հայ ֆուտբոլիստը՝ Հենրիխ Մխիթարյանը:

-Աշխարհի առաջնության եզրափակիչ խաղում ո՞ւմ էիք երկրպագում:

-Ֆրանսիային: Դրա համար միանգամից մի քանի պատճառ կար: Առաջինը՝ նրանք ինձ դուր են գալիս որպես թիմ: Երկրորդը՝ Ֆրանսիայի նախորդ թիմում, որը դարձել է աշխարհի չեմպիոն 20 տարի առաջ, երկու հայ էին խաղում՝ Ջորկաեֆն ու Պողոսյանը: Երրորդը՝ Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ հարաբերությունները շատ սերտ ու բարեկամական են: Ֆրանսիան մի երկիր է, որը անցած դարի սկզբին ապաստան տվեց հսկայական թվով հայերի, երկիր է, որը ճանաչել է Թուրքիայում Հայոց ցեղասպանությունը:

Բացի այդ, ըստ վկայությունների, Երուսաղեմի վերջին քրիստոնյա արքան կիսով չափ հայ, կիսով չափ ֆրանսիացի էր, Կիլիկիայի հայկական թագավորության վերջին արքան նույնպես կիսով չափ հայ է եղել, կիսով չափ՝ ֆրանսիացի:

Վերջապես, հիմա Հայաստանը Ֆրանկոֆոնիայի անդամ է, այս տարի Երեւանը հյուրընկալելու է ֆրանկոֆոն երկրների միջազգային կազմակերպության գագաթնաժողովը: Եվ անձամբ ինձ համար եզրափակիչ խաղում Ֆրանսիային չսատարելը, այն էլ՝ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովից առաջ, դժվար կլիներ:

Ընդհանրապես, այս առաջնությունում ինչ-որ մի թիմի գերակայություն չկար, ինչպես նախկինում էր լինում: Եւ այս տարի չեմպիոնի տիտղոսին մի քանի թիմ էին հավակնում, այդ թվում՝ Ռուսաստանի հավաքականը: Մենք եզրափակիչից առաջ գործընկերների հետ այդ մասին էինք խոսում: Ռուսաստանը միշտ հանդես է եկել որպես մեծ հոկեյ ունեցող երկիր: Բայց հիմա, ինձ թվում է, դարձել է նաեւ ֆուտբոլի մեծ երկիր, իսկ Ռուսաստանի թիմը երկրում հերոս է դարձել, ընդօրինակելի կերպար երիտասարդների համար:

-Շատերն ակնկալում են, որ տարբեր երկրների քաղաքական եւ գործարար վերնախավի հետ Ձեր կապերը հնարավորություն կտան լրացուցիչ ներդրումներ ներգրավել երկրի համար: Հաջողվե՞լ է արդյոք ինչ-որ պայմանավորվածություններ ձեռք բերել:

-Նախագահի դերը խորհրդարանական հանրապետությունում պետության գլխի համար գործադիր իշխանության ինչ-որ լծակներ չի ենթադրում: Ի սկզբանե հասկանալի էր, որ եթե ես զբաղեցնեմ այս պաշտոնը, պետք է օգտագործեմ գիտության, քաղաքականության ոլորտների իմ կապերը՝ Հայաստան ներդրումներ ներգրավելու համար:

Ներկայումս Հայաստանի ընդհանուր մթնոլորտը դրական է. «թավշյա հեղափոխությունից» հետո Հայաստանում կատարվող փոփոխությունները շատերի կողմից դրական են ընկալվում: Դեպի լավը փոփոխությունների մեծ սպասումներ կան, եւ կարեւոր է, որ դրանք իրական արդյունքների վերածվեն տնտեսության, բիզնեսի մեջ:

Իմ տեսլականը հետեւյալն է. մենք այսօր ունենք հսկայական առավելություն, քանի որ ԵԱՏՄ անդամ ենք: Եվ երբ ասում եմ ՝ ներդրումներ կատարեք Հայաստանում, դա չի նշանակում, որ կոչ եմ անում ներդրում կատարել 3,5 մլն բնակչությամբ երկրում: Հայաստանը կարող է կամուրջ կամ անգամ դուռ դառնալ դեպի հսկայական եվրասիական տարածք, որտեղ ապրում է ավելի քան 170 մլն մարդ:

Մեր օրերում, երբ նշանակալի են ոչ այնքան բնական ռեսուրսները, որքան նոր տեխնոլոգիաներն ու մշակումները, Հայաստանը կարող է շեշտը դնել դրա վրա: Մեզանում հիմա տեխնոլոգիաները շատ լավ են զարգանում, եւ այդ ոլորտի շատ համաշխարհային ընկերություններ արդեն աշխատում են մեզ մոտ: Հայաստանը կարող է տեխնոլոգիական կամուրջ դառնալ պայմանական Արեւմուտքի ու Արեւելքի միջեւ, ստեղծել իր նոր տեխնոլոգիաները, որոնք կունենան միջազգային որակ, եւ դրանք տարածել եվրասիական շուկայում:

Վերջերս Ֆրանսիայում էի, հասցրեցի հանդիպել ֆրանսիական մի շարք ընկերությունների ներկայացուցիչների հետ, օրինակ, Dassault Systèmes, Orange, THALES: Հանդիպումներ եղան ոչ միայն բարձրտեխնոլոգիական ընկերությունների հետ. հանդիպեցի նաեւ Chanel-ի սեփականատիրոջը: Հայաստանում ոսկերչական գործի ավանդույթներն ամուր են, եւ վատ չէր լինի միավորել մեր ավանդույթներն ու համաշխարհային տեխնոլոգիաները:

-Իշխանափոխությունից հետո ակտիվացել է Հայաստան հայրենադարձության գործընթացը: Պատրա՞ստ է արդյոք երկիրը տասնյակ հազարավոր մարդկանց վերադարաձին, աշխատանք կա՞ նրանց համար: Ասենք, սիրահայերը. կարողացե՞լ են հարմարվել պատմական հայրենիքում:

-Իսկապես, հիմա մեծ հոսք կա: Հայրենադարձների համար գրավիչ ծրագրերը կառավարության՝ գործադիր իշխանության առանձնաշնորհն են: Իմ կողմից, բնականաբար, լիակատար աջակցություն կլինի, կլինեն նախագահական նախաձեռնություններ:

Ի՞նչ քայլեր են այստեղ անհրաժեշտ՝ ներդրումային ծրագրերից բացի: Կարեւորը, որ երկրում մթնոլորտը նորմալ լինի. չլինի կոռուպցիա, որ դատարանները նորմալ աշխատեն, որ մարդիկ իմանան՝ իրենց խնդիրները օրինական լուծում կստանան: Եվ հիմա արդեն շատ բան արվում է ճիշտ ուղղությամբ:

Սիրիայից եկողներից շատերը պատերազմի պատճառով կորցրել են բացարձակապես ամեն ինչ: Նրանք տեղափոխվում են Հայաստան եւ ամեն ինչ սկսում զրոյից: Եվ նրանք չեն ուզում հեռանալ, այսինքն, Հայաստանը նրանց համար տարանցիկ կայան չէ, նրանք ցանկանում են այստեղ ապրել:

-Ձեր կարծիքով՝ ի՞նչ պետք է անել, որպեսզի երիտասարդությունը դպրոցից հետո չհեռանա երկրից:

Դա նույնպես ավելի շատ գործադիր իշխանության խնդիրն է: 

Բայց, միաժամանակ, կարծում եմ, որ ժամանակակից աշխարհում հնարավոր չէ ինչ-որ մեկին պահել նույն տեղում: Ընդհակառակը, պետք է ստեղծել այնպիսի պայմաններ, որպեսզի երիտասարդությունը մեկնի սովորելու Ռուսաստան, այլ երկրներ, աշխարհի լավագույն բուհեր, հետո վերադառնա տուն եւ երբեք չկորցնի Հայրենիքի հետ կապը:

Հայաստանի համար մոդելը պարզ է՝ փոքր երկիր, բայց գլոբալ ազգ: Չէ՞ որ սփյուռքն այսօր Հայաստանի հսկայական առավելությունն է: Ուստի, ուժեղ սփյուռք՝ ուժեղ Հայաստան: Ի դեպ, հայկական ամենամեծ սփյուռքը հենց Ռուսաստանում է եւ մեզ ամենամոտը՝ թե ֆիզիկապես, թե ոգով:

-Պահպանվե՞լ է արդյոք Ձեր մասնագիտական հետաքրքրությունը տեսական ֆիզիկայի նկատմամբ, որով զբաղվել եք մինչեւ քաղաքականություն մտնելը, եւ ինչպե՞ս է գիտական ոլորտի փորձն օգնում Ձեզ նոր կարգավիճակում:

-Իհարկե, հետաքրքրություն մնացել է: Այն ոլորտները, որով ես զբաղվել եմ՝ հարաբերականության տեսություն, տիեզերագիտություն, ռելյատիվիստական աստղաֆիզիական՝ դա տիեզերքի, աշխարհի ճանաչումն է, եւ գիտական իմացության միջոցով մենք ավելի շատ ենք մոտենում ճշմարտությանն ու Աստծո ընկալմանը: Որքան խորն ենք մենք հասկանում ֆիզիկայի օրենքները, այնքան ավելի հաճախ ենք բացահայտում բացարձակ պարզությունն ու բացարձակ գեղեցկությունը:

Ի՞նչ է ինձ տվել գիտությունը իմ ներկայիս աշխատանքում: Առաջին հերթին՝ մտածողության կարգապահություն: Երկրորդը. անկախ նրանից, ինչով ես դու զբաղվում՝ գիտությամբ, բիզնեսով, թե քաղաքականությամբ, շատ կարեւոր գործոն է առողջ բանականությունը եւ տրամաբանությունը: Շատ կարեւոր է նաեւ, որ ներքին զգացողություն ունենաս, թե ինչպիսին պետք է լինի տվյալ խնդրի լուծումը: Ես դա անվանում եմ տեսլական: Այնուհետեւ լուծման մեթոդների, ծրագրերի, կոնկրետ քայլերի հաշվարկ՝ ընդհուպ մինչեւ իրական նպատակները:

-Հիմա տարբեր երկրների առաջնորդները հաճախ են օգտագործում սոցիալական ցանցերը՝ ժողովրդի հետ կապ պահպանելու համար: Օգտագործո՞ւմ եք այդ մեխանիզմը:

-Առաջին հերթին, սոցիալական ցանցերը մեր ժամանակի բացարձակ իրականություն են: Այն քաղաքական գործիչները, ովքեր հասկացել են աշխարհի զարգացման ուղղությունը, առավելություն կունենան: 

Բայց խորհրդարանական հանրապետության նախագահը կառավարչական գործառույթներ չունի, եւ անհրաժեշտություն չկա ամեն օր ժողովրդին բացատրել իմ գործողությունների իմաստը: Ուստի, այս փուլում ես սոցիալական ցանցերում էջեր չունեմ, դրա անհրաժեշտությունը պարզապես չեմ զգում:

Մեր վարչապետն ու կառավարությունն ակտիվորեն օգտագործում են սոցիալական ցանցերը, եւ ես դա ճիշտ եմ համարում. ժողովուրդը պետք է իմանա՝ ինչու է ընդունվել այս կամ այն որոշումը:

Ընդհանրապես, սահմանադրական բարեփոխումներից հետո Հայաստանում մենք դեռ պետք է սովորենք ապրել խորհրդարանական հանրապետության պայմաններում: Խորհրդարանական հանրապետության ավանդույթներ մենք չունենք, դրանք պետք է ստեղծել, սովորել այն երկրներից, որտեղ կառավարման նման ձեւը գոյություն ունի բավականին երկար: 
 

Աղբյուր` Փաստինֆո


Տեսանյութեր

12/25/2024   13:55 Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռը կործանվել է. Ալիևը չեղարկել է այցը ՌԴ և վերադարձել Ադրբեջան

Տեսադարան

09/02/2024   10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն է

Մամուլ

Արխիվ

[]