ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դատավորների ակտիվությունը վկայում է, որ նրանց անկախությունն իրողություն է դառնում. Գագիկ Հարությունյանի հարցազրույցը 07/17/2018 11:41 | Հարցազրույց
Ցանկացած դատավոր, եթե իր պարտականությունների մեջ թերանում է կամ իր լիազորություններն իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի խախտում է թույլ տվել, առնվազն նրա նկատմամբ կարգապահական վարույթ կարող է հարուցվել և ընդհուպ՝ համապատասխան հիմքերի առկայության դեպքում, լիազորությունները դադարեցվել: Այս մասին «Արմենպրես»-ին տված հարցազրույցում նշել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանն՝ անդրադանալով Բարձրագույն դատական խորհրդի վերջին մի քանի որոշումների վերաբերյալ դատավորների դժգոհություններին, ոլորտի խնդիրներին:
-Պարոն Հարությունյան, մամուլում հրապարակումներ եղան Բարձրագույն դատական խորհրդի վերջին մի քանի որոշումների վերաբերյալ դատավորների դժգոհությունների մասին, ինչպե՞ս եք դրան վերաբերվում:
-Պատասխանս կարող է Ձեզ քիչ շփոթեցնել, սակայն ես դա դրական եմ գնահատում և գտնում եմ, որ դատավորների նման ակտիվությունն արդեն իսկ վկայում է, որ նրանց անկախությունն իրողություն է դառնում: Նախկինում դատավորների անկախության տարաբնույթ դրսևորումները հաճախ ավարտվում էին կարգապահական վարույթներով:
Դրական է նաև այն, որ ուշադրություն է հրավիրվում «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի մի շարք խնդրահարույց դրույթների վրա, որոնք մեր կողմից նույնպես քննարկման առարկա են և արդեն իսկ նախապատրաստվել են մի շարք առաջարկություններ դրանց փոփոխությունների վերաբերյալ:
Սակայն ինչպես ասում են, մեդալն ունի նաև երկրորդ երեսը: Կարծում եմ՝ դժգոհությունները զգալի չափով պայմանավորված են Դատական օրենսգրքով նախատեսված այն վերափոխումներով, որոնք այս 3-4 ամիսների ընթացքում իրականացվում են: Մասնավորապես, նախկինում դատարանների նախագահների նշանակումներն իրականացվում էին, այսպես կոչված, նախապես «համաձայնեցված» մեկ թեկնածու առաջադրելով: Ներկայումս պատկերն արմատապես փոխվել է: Վերջին երեք ամսում Բարձրագույն դատական խորհրդում տարբեր նշանակումների համար որպես թեկնածու քննարկվել և քվեարկվել է շուրջ 300 անձ:
Նրանցից ընտրության կամ նշանակման են առաջադրվել 30-ից պակաս հավակնորդներ: 270 դեպքերում քվեարկության մասնակիցները, ովքեր Բարձրագույն դատական խորհրդի 6 և ավելի անդամների ձայները չեն ստացել, գուցե նաեւ այս կամ այն չափով անբավարարության զգացողություն են ունեցել: Ես նրանց նույնպես փորձում եմ հասկանալ, սակայն բարեփոխված ընտրակարգը Սահմանադրության 215-րդ և Դատական օրենսգրքի 166-րդ հոդվածի 29-րդ մասի պահանջների իրացումով է պայմանավորված, և այդ ահռելի ծավալի աշխատանքները պետք է կատարվեին շատ սեղմ ժամկետներում:
-Դժգոհությունը, որքան տեղեկացած եմ, պայմանավորված է նաև նրանով, որ վերաքննիչ դատարաններում դատավորների առաջխաղացման ցուցակները կազմելիս դրանցում գործող դատավորներից որևէ մեկը չի ընդգրկվել: Արդյո՞ք դա արդարացի է:
-Այս հարցում նույնպես պետք չէ պատասխանը փնտրել սևի ու սպիտակի միջակայքում: Դատական օրենսգրքով առաջին անգամ նախատեսվեց, որ որոշակի պայմանների բավարարող իրավաբան գիտնականները նույնպես կարող են ներառվել վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակում: Նման նորամուծությունն Օրենսգրքի հեղինակները հիմնավորում են միջազգային փորձով, երբ բարձր դատական ատյաններում մինչև 1/3-ի չափով գիտնականների ներգրավումը էապես նպաստում է արդարադատության արդյունավետության և որակի բարձրացմանը, դատարանի նկատմամբ հանրային վստահության մեծացմանը: Սակայն ես կարծում եմ, որ նման հնարավորությունը պետք է այնպես կանոնակարգվեր, որպեսզի գործող դատավորների համար առաջխաղացման հեռանկարը տեսանելի լիներ: Իմ անձնական կարծիքն այն է, որ Օրենսգրքով պետք է հստակ քվոտա սահմանվի, որ առաջխաղացման ցուցակներում գիտնական անդամները չեն կարող ընդհանուր թվի ½-ից ավելին լինել:
Քանի դեռ մենք ունենք հիշյալ ցուցակների լրացման հնարավորություն, կփորձենք հետագայում այս հանգամանքը հաշվի առնել: Ավելացնեմ նաև, որ ցուցակ կազմելը դեռ դատավոր նշանակել չէ: Պետք է նախ Դատական օրենսգրքի 124-րդ հոդվածի 10-րդ մասի հիման վրա այդ ցուցակները մինչև օգոստոսի 1-ը հաստատվեն, իսկ նշանակումների համար հնարավոր առաջադրումները պետք է լինեն 2019-2020 թվականների ընթացքում, երբ հնարավոր կլինեն նաև նոր համալրումներ:
-Տարբեր դատարանների հետ Ձեր հանդիպումների ժամանակ հաճախ է անդրադարձ լինում նաև դատական համակարգում կոռուպցիայի հաղթահարման հիմնախնդրին: Արդյո՞ք հեղափոխությունից հետո այս խնդրի հրատապությունը պահպանվում է:
-Ձեր հարցի պատասխանը կարող է տալ այն հազարավոր նամակների ուսումնասիրությունը, որոնք մենք ստանում ենք տարբեր քաղաքացիներից: Կատարվել է նաև ընդհանուր իրավիճակի առարկայական գնահատում: Ես կոնկրետ տեղեկատվություն չեմ կարող հրապարակել, քանի որ այս պահին դրա իրավասությունը չունեմ, սակայն պետք է փաստեմ, որ խնդիրը դեռևս մտահոգիչ է ու նաև դրա հաղթահարմանն են ուղղված այս ոլորտում իրականացվող բարեփոխումները:
-Իսկ Ձեր կարծիքով Բարձրագույն դատական խորհրդի կողմից դատավորների գնահատման չափանիշները հստակ ու թափանցի՞կ են:
- Դատական օրենսգրքի 166-րդ հոդվածի 27-րդ մասը սահմանում է, որ դատավորների առաջին հերթական գնահատումն իրականացվում է 2019 թվականի հունվարի 1-ից 2024 թվականի հունվարի մեկն ընկած ժամանակաշրջանում: Այդ ընթացքում, նաև մշտադիտարկման արդյունքների հիման վրա, կիրականացվի նաեւ կոնկրետ ռեյտինգավորում, որին հետագայում կփորձեմ մանրամասն անդրադառնալ:
Օրենսգրքի 18-րդ գլուխն ամբողջությամբ վերաբերում է դատավորների գործունեության գնահատման կանոնակարգմանը, որտեղ հստակեցված են գնահատման տեսակները, չափանիշները, կարգը և արդյունքների ամփոփման ընթացակարգը:
Միաժամանակ, Օրենսգրքի 139-րդ հոդվածով՝ Բարձրագույն դատական խորհրդին իրավասություն է վերապահվել սահմանել դատավորների գործունեության գնահատման մեթոդաբանությունը, անհրաժեշտ տվյալների հավաքման կարգը և այլ մանրամասները: Այդ բոլորի ուղղությամբ նախապատրաստական աշխատանքներն ինտենսիվ տարվում են, և Խորհուրդը համապատասխան որոշումները կընդունի աշնանը ու հետագայում դրանք հիմք կծառայեն դատավորների օբյեկտիվ գնահատումը երաշխավորելու համար:
- Արդյո՞ք կա հնարավորություն ոչ արժանի դատավոր նշանակվելու դեպքում վիճակի շտկման:
-Ցանկացած դատավոր, եթե իր պարտականությունների մեջ թերանում է կամ իր լիազորություններն իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի խախտում է թույլ տվել, առնվազն նրա նկատմամբ կարգապահական վարույթ կարող է հարուցվել և ընդհուպ՝ համապատասխան հիմքերի առկայության դեպքում, լիազորությունները դադարեցվել: Իսկ դատավորի թեկնածուի նշանակման դեպքում հակակշռող կարևոր դերակատարություն ունի Հանրապետության նախագահը, ով օրենքով սահմանված կարգով կարող է առաջադրման վերաբերյալ առարկություն ներկայացնել և չնշանակել:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ