ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դավիթ Հարությունյանը առաջարկում է չորս ընտրական մոդել, որոնք զերծ են նախորդների թերություններից 07/17/2018 13:46 | Ընտրական իրավունք
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը տնային աշխատանքի արդյունքում գործընկերների դատին ներկայացրեց չորս ընտրական մոդել: Ազգային ժողովում ՀՀ ընտրական օրենսդրության բարեփոխումների նպատակով ստեղծված խորհրդարանական աշխատանքային խմբի նիստի ժամանակ Արդարադատության նախկին նախարար, ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանը նշեց, որ դրանք իդեալական չեն, բայց հաշվի են առնվել մինչ այս առաջարկված մոդելների թերությունները:
«Բաց ցուցակներ, բայց խոշորացված ընտրատարածք», երբ մենք խոշորացնում ենք տարածքները՝ նվազեցնելու տեղական ազդեցությունները, պայմանականորեն Հայաստանը բաժանելով երեք մասի՝ հյուսիս, հարավ և Երևան, և տարածքային ցուցակները կազմվում են այդ տեսանկյունից»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Դավիթ Հարությունյանը:
Առաջարկվող երկրորդ մոդելի համաձայն՝ ընտրողներին զրկում են իր նախասիրությունն այս կամ այն թեկնածուին տալու հնարավորությունից, բայց առկա են լինում տարածքային ցուցակներ: Այսինքն՝ ընտրողը ձայնը տալիս է տարածքային ցուցակին, բայց կուսակցության վերախավն է որոշում հաջորդականությունը:
«Երրորդ մոդելի պարագայում ունենում ենք 101 ընտրատարածք, պատկերացնենք մի պահ, որ կուսակցությունները ի սկզբանե ընտրատարածքում նշանակել են մեկ թեկնածու, և ժողովուրդը քվեարկում է ոչ թե անձի, այլ կուսակցության օգտին: Արդյունքում անցնում է այն թեկնածուն, ում կուսակցությանն ընտրել է ժողովուրդը»,-ասաց Դավիթ Հարությունյանը:
Չորրորդ մոդելը, Դավիթ Հարությունյանի խոսքով, իր կողմից ամենանախընտրելին է: Դրա դեպքում՝ առկա է երկու քվեաթերթիկ, առաջինի վրա նշված են լինելու կուսակցությունները, երկրորդի վրա՝ թեկնածուները: «Իրականում մարդիկ ձայնը տալիս են այս կամ այն կուսակցությանը: Եվ Ազգային ժողովի մանդատները բաշխվում են՝ ըստ կուսակցության ստացած մանդատների: Երբ մենք որոշեցինք, որ այս կամ այն կուսակցությունը ստացել է 27 մանդատ, դրանից հետո որոշում ենք, թե որ թեկնածուն ընտրվում: Այդ դեպքում՝ մենք կարող ենք բաժանել երկու մասին՝ մի մասը գնում է համապետական ցուցակից՝ դա, ըստ երևույթին, կուսակցության վերնախավն է, մյուս մասը գնում է տարածքային ցուցակներից: Ընդ որում՝ մանդատները բաշխվում են՝ կախված նրանից, թե կուսակցությունն այս կամ այն ընտրատարածքում քանի տոկոս ձայն է ստացել»,-նշեց ՀՀԿ-ի ներկայացուցիչը:
Դավիթ Հարությունյանը շեշտեց, որ վերջինը կոմբինացված մոդել է, որը թույլ է տալիս խուսափել այն թերություններից, որոնք առկա են ներկայիս մոդելում: «Քվեն որևէ թեկնածուի տալով ՝ չի նշանակում, որ ձայնն ավտոմատ գնում է կուսակցությանը»,-հավելեց Հարությունյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից