ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դասընթացներ՝ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության քննիչների համար. ՔԿ նախագահն ընդունել է ԱՄՆ-ից ժամանած փորձագետներին 07/16/2018 20:10 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն այսօր ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ռազմական համագործակցության ծրագրի պատասխանատու Դոնալդ Հարպերին և ԱՄՆ-ից Հայաստան ժամանած ռազմական գծով փորձագետներին։
Ինչպես տեղեկանում ենք Քննչական կոմիտեի պաշտոնական կայքից, հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության քննիչների վերապատրաստմանը, մասնագիտական ունակությունների զարգացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ։ Փորձագետները Հայաստան են ժամանել՝ մասնակցելու քննիչների համար նախատեսված փորձի փոխանակման դասընթացին, որը տեղի կունենա ՀՀ քննչական կոմիտեում՝ 2018 թվականի հուլիսի 17-20-ը։
«Քննչական կոմիտեի քննիչների գերակշիռ մեծամասնությունը երիտասարդ է և ունեն 2-3 տարվա քննչական աշխատանքի փորձ։ Նրանց վերապատրաստելու, մասնագիտական ունակությունները կատարելագործելու խնդիրը գտնվում է մեր մշտական ուշադրության կենտրոնում։ Այս տարիներին, այդ թվում՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հետ համագործակցաբար պարբերաբար, կազմակերպել ենք տարբեր դասընթացներ՝ փորձելով ապահովել քննիչների նեղ մասնագիտացումը՝ հաշվի առնելով առանձին հանցագործությունների քննության առանձնահատկությունները։ Բայց սա առաջին դեպքն է, երբ դասընթացներին ներգրավում ենք նաև զինվորական հանցագործությունները քննող քննիչներին, և հույս ունեմ, որ այս ծրագիրը կլինի շարունակական»,- ասել է ՔԿ նախագահը։
Ընդգծելով քրեական գործի բացահայտման գործում առանձին քննչական գործողությունների առանցքային նշանակությունը՝ Հ.Գրիգորյանը հատկապես կարևորել է դեպքի վայրի զննությունը, դրանց արդյունքում ապացույցների ամրագրումն ու հարցաքննությունների տակտիկայի ճիշտ ընտրությունը։
«Սրանք այն քննչական գործողություններն են, որոնց կատարման ընթացքում թույլ տրվող սխալները կարող են անդառնալի հետևանք ունենալ քրեական գործով իրական հանգամանքների պարզաբանման վրա, անդրադառնալ քրեական գործի ելքի վրա ընդհանրապես, ուստիև՝ հենց այս թեմաներն ենք ներառել վերապատրաստման ծրագրերում»,- նշել է ՔԿ նախագահը։
Հյուրերը բարձր են գնահատել Կողմերը պայմանավորվել են դասընթացի ավարտին քննարկել արդյունքները և ըստ այդմ նախանշել համագործակցությունը զարգացնելու ուղղությունները:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ