ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայաստանում սպասվող նախընտրական շրջանը չի կարող խոչընդոտել բանակցային գործընթացը շարունակելուն. ԱԳՆ խոսնակ 07/16/2018 12:30 | ԼՐԱՀՈՍ
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների բրյուսելյան հանդիպմանը երկու երկրների ղեկավարների հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք չի բերվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը՝ հիշեցնելով, որ այցը կրում էր ճանաչողական բնույթ:
«Կարող եմ միայն ասել, որ կա պայմանավորվածություն կոնտակտները շարունակվելու: Ինչպես նաև կար տեսակետ, որը հնչեցվել է ոչ պաշտոնական մակարդակում, որ միգուցե Հայաստանում ընտրությունների շրջան է սկսվում, պետք է դադար տալ և դրանից հետո շարունակել: Բայց մենք գտնում ենք, որ նախընտրական շրջանը խոչընդոտ չի կարող հանդիսանալ բանակցային գործընթացի համար, որը պետք է ընթանա համանախագահների առաջարկությունների հիման վրա և խաղաղությանը նպաստող մթնոլորտի ստեղծման ուղղությամբ առաջընթացի համար»,-ընդգծեց ԱԳՆ խոսնակը:
Տիգրան Բալայանը վերահաստատեց, որ բանակցությունների գործընթացում Հայաստանի համար ուղենիշայինն Արցախի անվտանգության ու կարգավիճակի հարցն է:
Հարցին՝ արդյո՞ք Հայաստանը բանակցությունների դինամիկան ակտիվացնելու անհրաժեշտություն չի տեսնում՝ Տիգրան Բալայանը պատասխանեց, որ հայկական կողմը երբեք էլ պասիվ չի եղել, ավելին` փորձում է նպաստել խաղաղության հաստատմանն ուղղված առաջարկությունների կատարմանը, ինչը, սակայն, դժվար է ասել Ադրբեջանի մասին:
«Խաղաղությանը նպաստող մթնոլորտի ապահովման հարցը քննարկվել է ամենաուղիղ ձևով: Այն է՝ Ապրիլյան ագրեսիայից հետո՝ Վիեննայում, Սանկտ Պետերբուրգում և Ժնևում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարում: Խոսքը գնում է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման, շփման գծում նրանց տեղակայման մասին, որ կարողանան վերահսկել իրավիճակը: Երրորդն էլ, որ շատ կարևոր է, հետաքննությունների ու միջադեպերի քննության մեխանիզմների ներդրումն է: Կան առաջարկներ այդ առումով, բայց գիտեք, որ երկու տարուց ավելի է՝ Ադրբեջանը խոչընդոտում է այդ պայմանավորվածությունների ի կատար ածումը»,-ասաց ԱԳՆ ներկայացուցիչը:
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը կայացել է հուլիսի 11-ին Բրյուսելում, որին մասնակցել են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը՝ ՌԴ, Ստեֆան Վիսկոնտին՝ Ֆրանսիա, Էնդրյու Շոֆերը՝ ԱՄՆ,ինչպես նաև ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անդրեյ Կասպերշիկը: Սա երկրների արտգործնախարարների առաջին հանդիպումն է Հայաստանում ժողովրդավարական գործընթացների արդյունքում խաղաղ իշխանափոխությունից հետո:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ