ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Բռնությունը եւ զենքը երբեք չեն կարող լուծել մարդկության խնդիրները». Էդուարդ Շարմազանով 07/13/2018 16:06 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Էդմոն Մարուքյանը եւ Վահան Հարությունյանը, հուլիսի 12-ին Վարշավայում մասնակցել է Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի երկրների խորհրդարանների ղեկավարների երրորդ գագաթաժողովին:
ՀՀ ԱԺ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը դիմավորել են Լեհաստանի Սենատի նախագահ Ստանիսլավ Կարչեւսկին եւ Սեյմի նախագահ Մարեկ Կուհչինսկին:
Էդուարդ Շարմազանովը ելույթ է ունեցել գագաթաժողովում, որում մասնավորապես ասվել է.
Ընտրված ձեւաչափը յուրօրինակ հարթակ է Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի երկրների խորհրդարանականների բարձր մակարդակով հանդիպման եւ մեր մայրցամաքի մարտահրավերները համատեղ քննարկելու համար:
Այս տարին հոբելյանական է շատ երկրների համար: Ինչպես մենք Հայաստանում, այնպես էլ Լեհաստանի մեր եղբայրներն ու քույրերը նշում են անկախության վերականգնման 100-րդ տարեդարձը: Ավելին, այս տարի Լեհաստանի խորհրդարանը նշում է հիմնադրման 550-ամյակը:
Երախտիքի խոսք եմ հղում Լեհաստանի Սեյմին դեռեւս 2005 թվականին Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման համար: Այս տարի լրանում է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին» կոնվենցիայի ընդունման 70-ամյակը. այն ընդունվել է 1948 թվականի դեկտեմբերի 9-ին: Այս կոնվենցիան Միացյալ ազգերի կոնվենցիաներից առաջինն էր, որն անդրադառնում էր մարդկության խնդիրներին: Օսմանյան կայսրությունում եւ Քեմալական Թուրքիայում հայերի, ասորիների եւ հույների ցեղասպանությունը 20-րդ դարի ամենամեծ աղետներից մեկն էր, որը խլեց ավելի քան 2 մլն անմեղ քրիստոնյաների կյանք: Եկեք չմոռանանք, որ անպատժելիությունը հանգեցնում է նոր հանցագործությունների:
Շնորհակալ եմ Լեհաստանի Սենատին ու Սեյմին՝ 2017 թվականին Լեհաստանի հայ համայնքի 650-ամյակի կապակցությամբ հատուկ բանաձեւ ընդունելու համար: Դարերի ընթացքում հայերը մշտապես աջակցել են լեհական պետության ամրապնդմանը: Դեռեւս Կազիմիր Մեծ թագավորի ժամանակներից հայերն հատուկ արտոնությունների ու վերաբերմունքի են արժանացել:
Այս տարի Լեհաստանի Սենատն ու Սեյմը վավերացրին ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Փաստաթղթի ստորագրումն ու վավերացումը նոր էջ է բացում Եվրամիության եւ Հայաստանի համագործակցության պատմության մեջ: Հուսով եմ՝ դա ժողովրդավարության զարգացման, մարդու իրավունքների պաշտպանության եւ խաղաղության հաստատման նոր էջ է: Ակնկալում ենք, որ ԵՄ անդամ մյուս երկրները եւս ողջամիտ ժամկետում կվավերացնեն համաձայնագիրը:
Ներկա աշխարհը, այդ թվում եվրոպական տարածաշրջանը լի է բազմաթիվ մարտահրավերներով, դրանք են՝ փակ սահմանները, ռազմական հռետորաբանությունը եւ չկարգավորված հակամարտությունները ռազմական ճանապարհով լուծելու փորձերը: Ցավալիորեն, սրանցից յուրաքանչյուրին Հայաստանն առնչվում է: Խոսելով փակ սահմանների մասին՝ պետք է նշեմ, որ Թուրքիան, չնայած նախկինում Ցյուրիխում ստորագրված արձանագրությունների, շարունակում է փակ պահել Հայաստանի հետ սահմանը: Թուրքիայի՝ նախապայմաններ դնելու եւ Հայաստանը շրջափակելու քաղաքականությունը դատապարտելի է: Մենք կողմնակից ենք հարաբերությունների կարգավորմանը՝ առանց նախապայմանների:
Մենք մերժում ենք ԼՂ հիմնահարցի ռազմական լուծումը եւ ռազմատենչ հռետորաբանությունը: Խնդիրը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ բանակցությունների ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափում, հայտնի երեք սկզբունքների հիման վրա՝ խաղաղ կարգավորում, ինքնորոշման իրավունքի իրացում, տարածքային ամբողջականություն: Ինքնորոշման իրավունքը քաղաքացիների բնական իրավունքն է, եւ Արցախի քաղաքացիներն ունեն ինքնորոշվելու ու անկախ պետությունում ապրելու նույնքան իրավունք, որքան մեզնից յուրաքանչյուրը:
Ես այստեղ եմ խաղաղության, հանդուրժողականության եւ երկխոսության կոչով: Խոսքս ուզում եմ ավարտել Հովհաննես 2-րդ պապի հետեւյալ կոչով. «Մի վախեցեք խաղաղության հնարավորությունից, ուսուցանել խաղաղություն, ապրել խաղաղությամբ... խաղաղությունը պետք է լինի պատմության վերջին բառը: Բռնությունը եւ զենքը երբեք չեն կարող լուծել մարդկւթյան խնդիրները»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից