ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դավիթ Անանյանը խոստանում է լքել պաշտոնը, եթե ՊԵԿ-ն իր առջև դրված խնդիրները չլուծի 07/13/2018 16:39 | ԼՐԱՀՈՍ
Պետեկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը խոստանում է վայր դնել պաշտոնը, եթե իրենց գերատեսչությունն իր ամբողջ ծավալով չիրականացնի իր առջև դրված պարտականությունները:
Պաշտոնյայի խոսքով՝ այս մասին քննարկում են ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ով որոշակի վերապահումներ է ունեցել ՊԵԿ բարձրաստիճան պաշտոններում Անանյանի կողմից որոշ անձանց նշանակումների վերաբերյալ:
«Այո, մենք «ներքևից» համալրում ենք ՊԵԿ-ը երիտասարդ կադրերով, ու այդ հոսքը շատ մեծ չափով այս պահին իրականացվում է, բայց «վերևի» մակարդակում՝ որոշումներ կայացնողների առումով, այսօրվա իմ որդեգրած քաղաքականությունն այն է, որ ես վստահում եմ փորձառություն ունեցող կադրերին: Այդ առումով ես որևէ խնդիր չեմ տեսնում: Պետք է ասեմ, որ հարցը ոչ թե կադրային է, այլ այն, թե ինչ խնդիրներ են դրված ՊԵԿ-ի առջև, դրանք իրագործվում են, թե ոչ: Վարչապետն էլ ուներ որոշակի վերապահումներ իմ կողմից նշանակումների վերաբերյալ:
Մենք զրուցել ենք ու եկել այսպիսի պայմանավորվածության, որ, եթե ՊԵԿ-ն իր առջև դրված խնդիրներն ամբողջ ծավալով իրականացնում է, ապա նշանակումները ճիշտ էին, եթե չի իրականացնում, մենք պետք է հետևություններ անենք: Այդ պարագայում իմ կադրային նշանակումներով հանդերձ ՊԵԿ-ում որևէ անելիք չեմ ունենա»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Դավիթ Անանյանը: Ճշտող հարցին՝ «այսինքն հրաժարական կտաք»՝ ՊԵԿ նախագահը պատասխանեց՝ «իհարկե»:
Անդրադառնալով իր տեղակալ Արա Գաբրիելյանի նշանակմանը, որը ԶԼՄ-ներից մեկը որակել էր «խայտառակ»՝ նշելով, որ անցյալում նա ԱՄՆ-ում դատապարտվել է GPS-ի միջոցով 35-ամյա նախկին ընկերուհուն հետապնդելու համար՝ Դավիթ Անանյանն ասաց. «Մեզ դա այնքան էլ չի հետաքրքրում:
Հարցն այն է, թե արդյոք նա ՀՀ օրենսդրությամբ համարվում է դատապարտյալ, մեղադրյալ, իրավական տեսանկյունից խնդիր կա իր նշանակման հետ կապված: Եթե նա քրեական պատասխանատվության ենթարկվել է, ամբողջությամբ կրել է իր պատիժը, ԱՄՆ օրենսդրությամբ այն մարված է համարվում: Նա մեր օրենսդրությամբ պատիժ կրած անձ չի»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ