ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայկ Սարգսյանի իրավունքները կոպտորեն խախտվել են. Երեմ Սագսյան 07/12/2018 11:36 | Քրեական խրոնիկոն
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր որդուն` Հայկ Սարգսյանին վերգրող հանցագործություններից անցել է արդեն 10 տարի և սպանության փորձի մեղադրանքից ավելի թեթև ցանկացած այլ հանցագործության համար քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցել են, ուստի ամեն գնով պետք է սպանության փորձի մեղադրանք առաջադրվի:
Հայկ Սարգսյանի պաշտպան Երեմ Սարգսյանն անդրադառնալով գործին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել նշելով, որ Հայկ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել սպանության փորձի համար այն հիմքով, որ տուժող ճանաչված Դավիթ Սիմոնյանը ցուցմունք է տվել այն մասին, որ իրականում 2007 թվականին հենց նա է մեկ անգամ կրակել իր «փորին»:
Ըստ պաշտանի՝ տուժողի այս ցուցմունքը նախաքննական մարմինը, դատախազությունը և դատարանը անվերապահորեն արժանահավատ են գնահատել և դրա հիման վրա ոչ միայն մեղադրանք է առաջադրվել Հայկ Սարգսյանին, այլ նաև` երեկ նա կալանավորվել է:
«Որպեսզի ակնհայտ լինի, որ տուժողի ցուցմունքն ինչ-ինչ պատճառներով հորինված և կեղծված է, բավարար է միայն նշել, որ տուժողը Հայկ Սարգսյանի հետ առերեսման ժամանակ հայտնել է, որ Հայկ Սարգսյանն իր վրա կրակել է մոտ 1.5 մետր հեռավորությունից և կրակել է իր «փորին»:
Այնինչ փորձագետի եզրակացության համաձայն վնասվածք ստանալու պահին տուժողը ոչ թե առջևով, այլ մեջքով` կրծքավանդակի հետին աջ հատվածով է ուղղված եղել դեպի կրակող զնեքը, ինչպես նաև կրակոցը եղել է ոչ թե 1.5 մետրից, այլև` մոտ 10-30 սմ հեռավորությունից»,- գրառել է պաշտպանը:
Ավելին, առերեսման ժամանակ տուժողի դեմքին և մարմնի այլ մասերին բազմաթիվ արյունահոսող և այլ վերքեր են եղել, ինչպես նաև մեջքի շրջանում ակնհայտ ցավեր է ունեցել, որի պատճառով չի կարողացել ազատ շարժվել:
Հայկ Սարգսյանի հարցին, թե ինչի՞ հետևանքով են այդ վնասվածքները պատճառվել, տուժողը պատասխանել է, որ ՙպոչկան՚ ցավում է, իսկ արյունահոսող և այլ վերքերը ՙմոծակի կծածի՚ հետքեր են:
Քանի որ վնասվածքների այլ ծագում ունենալու հանգամանքը աչք է ծագել, ուստի Հայկ Սարգսյանը քննիչին միջնորդել է, որպեսզի տուժողի նկատմամբ դատաբժշկական փորձաքննություն նշանակվի, պարզելու համար, թե այդ վնասվածքներն ինչի հետևանքով են առաջացել և պատճառման ինչ մեխանիզմ ունեն:
Քննիչը, բնականաբար, մերժել է այդ միջնորդությունը, քանի որ բերդում «մոծակներն էին կծել» տուժողին:
Ավելին, տուժող Դավիթ Սիմոնյանն ապօրինի կերպով թմրամիջոց պահելու մեղադրանքով գտնվել է կալանքի տակ, սակայն Հայկ Սարգսյանի վերաբերյալ նման ցուցմունքներ տալուց հետո` առերեսումից 3 օր առաջ հանկարծ կալանքից «օրինական կարգով» ազատ է արձակվել, որպեսզի նրա ցուցմունքի հիման վրա նույն «օրինական կարգով» Հայկ Սարգսյանը կալանավորվի:
Իսկ որպեսզի տպավորություն ստեղծվի, թե իբր Հայկ Սարգսյանն է կրակել տուժողի ուղղությամբ, իսկ կրակելու նպատակն էլ տուժողին սպանելն է եղել, տուժողը նախապես ցուցմունք է տվել, որ կրակելուց առաջ Հայկ Սարգսյանն իրեն ասել է, որ սպանելու է իրեն, կրակոցից հետո ևս ասել է, որ սպանելու է, այնինչ Հայկ Սարգսյանի հետ առերեսման ժամանակ տուժողը հստակ պատասխանել է, որ չի հիշում, թե կրակոցից առաջ և դրանից հետո Հայկ Սարգսյանն իրեն որևէ խոսք ասել է, թե ոչ:
Հատուկ ուշադրություն առերեսումից անմիջապես հետո քննիչը լրացուցիչ հարցաքննել է, տուժողին, թե ինչու առերեսման ժամանակ չի ասել, որ կրակոցից առաջ և հետո Հայկ Սարգսյանն իրեն ասել է, որ սպանելու է, տուժողը պատասխանել է, որ ընդամենը 10 րոպե առաջ կատարված առերեսման ժամանակ չի հիշել այդ հանգամանքը, սակայն կրկին հիշել է և նորից պնդել դա արդեն քննիչի մոտ առանձին ցուցմունք տալիս:
Հասկանալի է, որ հիմա էլ, երբ դատարանում բարձաձայնեցինք այն էական հակասությունները, որ տուժողն ասել է, թե իբր Հայկ Սարգսյանն իր փորին է կրակել, սակայն փորձագետի եզրակացությամբ պարզվել է, որ մեջքի կողմից է կրակոցը եղել, որ հեռավորությունը ոչ թե 1.5 մետր է` եղել, այլ` 10-30 սմ, դրանից հետո էլ տուժողը բնականաբար քննիչի մոտ կրկին լրացուցիչ ցուցմունք կտա, որ իրականում հետևից է կրակոցը եղել, որ ինքը ուղղակի սկզբից չի հիշել:
Մնում է պարզել, եթե իրականում Հայկ Սարգսյանն է կրակել տուժողի ուղղությամբ և նրան սպանելու ուղղակի դիտավորություն է ունեցել, ապա ինչու 10-30սմ հեռավորությունից կրակելիս նրա մարմնի այնպիսի հատվածի չի կրակել, որպեսզի իրագործի իր մտադրությունը, ինչու դրանից հետո կրկին չի կրակել, թե ինչու է կրակոցից անմիջապես հետո տուժողին հիվանդանոց տարել, ինչպես հենց տուժողն է նշել իր ցուցմունքում:
Այս առումով հատուկ կարևորություն է ձեռք բերում հենց տուժողի հոր ցուցմունքը, ով հայտնել է, որ երբ հիվանդանոցում դեպքից հետո տեսակցել է որդուն, վերջինս իրեն պատասխանել է, որ Հայկ Սարգսյանը պատահաբար է կրակել իր վրա:
Ինչու՞ է քննչական մարմինը և դատախազությունը անտեսել է այս փաստերը, որովհետև դեպքից անցել է արդեն 10 տարի, այսինքն, սպանության փորձի մեղադրանքից ավելի թեթև ցանկացած այլ հանցագործության համար քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցել են, ուստի ամեն գնով պետք է սպանության փորձի մեղադրանք առաջադրվի, հետևաբար առերեսումից հետո տուժողը կրկին պետք է պնդեր, որ Հայկ Սարգսյանն իրեն ասել է, որ սպանելու է:
Սա իրավապահ մարմինների հասկացած «օրինականության» դրսևորումների միայն մի փոքր հատվածն է:
Երեմ Սարգսյանը նաև նշել է, որ հետագայում կներկայացնի մեղադրյալի իրավունքների այն կոպիտ և էական խախտումները, որոնք իրավապան մարմինները, այդ թվում` դատարանը թույլ են տվել Հայկ Սարգսյանի նկատմամբ: Հատկապես ուշադրության արժանի է արդարադատություն իրականացնող մարմնի` դատարանի համար բացառիկ անթույլատրելի այն խախտումներին, որոնք կատարելու գնով և ամեն գնով Հայկ Սարգսյանը կալանավորվել է:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ