ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպեց «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ներկայացուցիչներին 07/11/2018 19:23 | ԼՐԱՀՈՍ
Հուլիսի 11-ին տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը և փոխնախարար Ալբերտ Բաբայանը հանդիպեցին Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանի և ծրագրի շրջանակում ֆինանսավորում ստացած ՔՀԿ կոալիցիաների ներկայացուցիչներն, ովքեր ներկայումս բիզնեսի և տնտեսության ոլորտներում ծրագրեր են իրականացնում:
Ինչպես տեղեկացրին Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունից, հանդիպման նպատակը նախարարին, ծրագրի շրջանակում իրականացվող, «Հայաստանի ՓՄՁ ոլորտի արդյունավետ զարգացման նոր ռազմավարություն» և «Մասնակցային մոնիթորինգ՝ հանուն խելացի համայնքների ստեղծման Հայաստանում» ծրագրերի ներկայացումն էր և դրանց արդյունավետ իրականացման համար համագործակցության համաձայնության ձեռքբերումը:
Նախարար Արծվիկ Մինասյանը կարևորեց ծրագիրն ու տարվող աշխատանքը՝ նշելով, որ նախարարությունում նոր գաղափարներ են մշակավում, որոնք պետք է վերածվեն հայեցակարգային ծրագրի։
Նա նշեց նաև, առաջիկայում ՀՀ վարչապետի կողմից նախարարությունում նոր նշանակումներ կարվեն՝ փոխնախարարի մակարդակով, կիրականացվեն բարեփոխումներ և այս գործընթացում ցանկալի կլինի, որպեսզի ակտիվ մասնակցություն ունենա նաև քաղհասարակության սեկտորը։
Կարեն Զադոյանը ներկայացրեց «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրը՝ նշելով, որ դրա շրջանակում քաղհասարակության կազմակերպությունների կարողությունները զարգացվում են, որպեսզի նրանք մրցունակ և արդյունավետ համագործակցություն, երկխոսություն ունենան կառավարության և տեղական ինքնակառավարման մարմինների հետ:
«Բիզնեցի համար առաջնային տեղում այս նախարարության հետ համագործակցությունն է։ Մեր հիմնական կետերից մեկը փոքր և միջին ձեռնարկությունների կողմից ռազմավարություն մշակմանը աջակցելն է. այստեղ կա և՛ բյուջե, և՛ փորձագիտական թիմ, որպեսզի կարողանանք այսօրվանից երկխոսության մոդելը ճիշտ մշակել: Եկեք ճիշտ հիմքեր դնենք, որ օգտակար լինի և՛ նախարարության, և՛ քաղհասարակության կազմակերպությունների համար ու տրամադրված ներուժն ու ֆինանսական միջոցները կարողանանք արդյունավետ օգտագործել»,- ասաց ծրագրի բիզնեսի և հարակից ոլորտների համակարգող, ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի գործադիր տնօրեն Հակոբ Ավագյանը։
Ծրագրի բիզնեսի ոլորտում հաղթած «Հայաստանի ՓՄՁ ոլորտի արդյունավետ զարգացման նոր ռազմավարություն» ծրագրի ղեկավար Գրիշա Հովսեփյանը նշեց․ «Մենք պատրաստակամ ենք համատեղ աշխատանքային կարգ մշակենք, հասկանանք բոլոր ուղղություններն ու ավելի արդյունավետ աշխատենք»,- ասաց նա։
Հայաստանի սոցիալական ձեռնարկությունների ասոցիացայի ներկայացուցիչ Սաթիկ Բադեյանը ներկայացրեց, թե ինչ է սոցիալական ձեռնարկությունը․ «Այն նոր երևույթ է ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում, և վերջին մի քանի տարիներին է սկսել զարգանալ, սակայն այն շատ երկրներում մեծ թափով է զարգանում ու աջակցություն ստանում պետությունից։ Այն դիտարկվում է որպես շատ լավ մեխանիզմ՝ կառավարաությանն օգնելու՝ տնտեսական զարգացման և համայնքային ու սոցիալական խնդիրներ լուծելու համար»։
Նախարար Արծվիկ Մինասյանը հետաքրքրվեց այս գաղափարով ու նշեց, որ այժմ հարկային բարեփոխումների փուլ է և կարելի է ուսումնասիրել ոլորտն ու այն նույնպես ներառել օրակարգում:
Նախարարը նաև առաջարկեց, որպեսզի 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքներն ընդգրկվեն բիզնես ծրագրերում։ Կարեն Զադոյանը նշեց, որ քննարկում կկազմակերպեն, իսկ եթե հետաքրքրվածությունը մեծ լինի, կարող են համաժողով կազմակերպել ՔՀԿ-ների և կառավարության մասնակցությամբ։
Հանդիպման ավարտին Արծվիկ Մինասյանը նշեց, որ ամբողջ ծավալով և նախարարության բոլոր ստորաբաժումների ներգրավմամբ պատրաստ են համագործակցության:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ