ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ԸՕ փոփոխությունների կառավարական հանձնաժողովն ու ԱԺ աշխատանքային խումբը քննարկման կներկայացնեն երկու տարբեր նախագիծ 07/10/2018 16:44 | Ընտրական իրավունք
ՀՀ վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների կառավարական հանձնաժողովը և ՀՀ ազգային ժողովում ստեղծված աշխատանքային խումբը երկու առանձին նախագիծ կներկայացնեն պատգամավորների քննարկմանը: Հուլիսի 10-ին ԱԺ ընտրական բարեփոխումների աշխատանքային խմբի 4-րդ նիստի սկզբում այսպիսի համաձայնություն ձեռք բերվեց կառավարական հանձնաժողովի և խորհրդարանական աշխատանքային խմբի միջև:
«Մեր հանձնաժողովը մասնագիտական է, ու այդտեղ քննարկումներն ընթանում են բավականին մանրակրկիտ, բոլոր կետերը քննարկելուց հետո են միայն որոշումները կայացվում։ Մենք լսել ենք այստեղ քննարկված հարցերն ու քննարկել ենք, անգամ դրանցից մի քանիսն ընդգրկել ենք հայեցակարգի մեր նախագծում։ Սակայն, չեմ պատկերացնում, թե ինչպես կարող են համատեղվել ԱԺ աշխատանքային խմբի և մեր հանձնաժողովի աշխատանքները»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց ՀՀ վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների կառավարական հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը:
Իոաննիսյանը պատգամավորներին ներկայացրեց իրենց առաջարկները, որոնցից առաջինը վերաբերում էր փակ ցուցակներով համամասնական ընտրակարգի անցնելուն: Այս հարցում խորհրդարանական ուժերը դեռ միասնական համաձայնության չեն եկել: Վարչապետին առընթեր հանձնաժողովի մյուս առաջարկը կուսակցությունների և դաշինքների խորհրդարան անցնելու շեմը 1-ական տոկոսով իջեցնելու մասին էր:
«Ուսումնասիրել ենք ամենաժողովրդավար պետությունների փորձը։ Այն երկրներում, որտեղ համամասնական ընտրակարգ է գործում, խորհրդարանի անցողիկ միջին թիվը 3.9% է, ինչ վերաբերում է հայաստանյան իրողություններին, կարծում եմ լավ կլինի պետության համար, եթե խորհրդարանն ավելի ներկայացուցչական լինի։ ԱԺ-ն համամասնական ներկայացուցչական մարմին է, և այսօր այս նորմը խախտվում է, երբ քաղաքացին ձայն է տալիս մի ուժի, որը շեմի պատճառով խորհրդարան չի անցնում»,- նշեց Իոաննիսյանը:
Այս հարցի շուրջ ՀՀԿ ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը բավարար չհամարեց Իոաննիսյանի փաստարկները, և որոշվեց հարցը այլ նիստի ընթացքում կրկին քննարկել:
«Խորհրդարանական պետություններում այնպես են անում, որ խորհրդարանում լինեն ոչ թե մասնատված փոքրիկ ուժեր, որոնց դժվար կլինի ձևավորել մեկ միասնական դիրքորոշում, այլ լինեն խոշոր ուժեր։ Այս փոփոխությունից հետո կտուժի քաղաքական կայունությունը»,- ասաց Դավիթ Հարությունյանը:
Դանիել Իոաննիսյանի ներկայացրած հաջորդ հարցը զորամասերում քարոզչություն իրականացնելու մասին էր: Հանձնաժողովն առաջարկում է ամրագրել մեխանիզմներ, որոնք կապահովեն քարոզչության հասանելիությունը զինվորներին:
«Կարելի է օրենսգրքով ամրագրել, որ զորամասերում լինելու են հատուկ պաստառներ կամ զինծառայողներին հնարավորություն է տրվելու հեռուստատեսությամբ հետևել նախընտրական հաղորդումներին։ Բայց այնքանով, որ դա չի խանգարի ծառայությանը»,- նշեց Իոաննիսյանը:
Նախընտրական շրջանում Հանրային հեռուստաընկերությամբ բանավեճեր անցկացնելու մասով ևս կառավարության հանձնաժողովն առաջարկ ունի: Իոաննիսյանի խոսքով` դրանք պարտադիր են լինելու, բայց մասնակցությունն՝ ըստ ցանկության:
«Եթե կուսակցությունը կամ դաշինքը չեն ցանկանա մասնակցել բանավեճին, այդ աթոռը բաց կմնա, ու ընտրողները իրենք եզրակացություններ կանեն։ Ընդ որում, բանավեճերից մեկը լինելու է կուսակցությունների առաջին համարների մակարդակով»,- ասաց Դանիել Իոաննիսյանը:
Վարչապետին առընթեր հանձնաժողովն առաջարկում է նաև արգելել քաղաքացիներին ընտրություններին մասնակցել անվավեր անձնագրերով:
«Ընտրողների ցուցակի հետ կապված կրկնաքվեարկության շատ մեծ ռիսկ կա: Մենք որոշեցինք որ քվեարկության իրավունքն ունենալն ու ընտրողների ցուցակում ներառվելը կատարվի միմիայն վավեր անձնագրով կամ նույնականացման քարտով։ Այս պահին խոսքը շուրջ 200.000 մարդու մասին է, ովքեր վավեր անձնագիր չունեն, բայց հույս ունենք, որ նրանց մեծ մասը կգնա և նոր անձնագիր կստանա»,- նշեց Իոաննիսյանը:
ԱԺ խմբի անդամ, ՀՀԿ ներկայացուցիչ Արփինե Հովհաննիսյանն առաջարկեց այս խնդրի հեշտ լուծման համար ստեղծել լրացուցիչ ցուցակ ու ազդանշանային համակարգ, որով հնարավոր կլինի վայրկյանների ընթացքում պարզել անձնագրի սեփականատիրոջ իսկությունը:
Վարչապետին առընթեր հանձնաժողովի մյուս առաջարկները կներկայացվեն ԱԺ ընտրական օրենսդրության բարեփոխումների խմբի հաջորդ նիստի ընթացքում:
ԱԺ ընտրական օրենսդրության բարեփոխումների աշխատանքային խմբի անդամ բոլոր չորս ուժերն արդեն ներկայացրել են բարեփոխումների վերաբերյալ իրենց առաջարկները:
Նորայր Շողիկյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից