ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Գագիկ Ծառուկյանի օգնականը կալանավորվեց. մերժվել է նաև գրավի միջնորդությունը 07/06/2018 13:26 | Քրեական խրոնիկոն
Ազգային Օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի օգնական Էդուարդ Բաբայանին նախօրեին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
«Փաստինֆո»-ն Էդուարդ Բաբայանի պաշտպան Յուրիկ Խաչատրյանից տեղեկացավ, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունը Բաբայանին կալանավորելու վերաբերյալ, միևնույն ժամանակ դատարանը մերժել է Բաբայանին գրավով ազատ արձակելու վերաբերյալ միջնորդությունը:
Պաշտպանը նշում է, որ ընդամենը մեկ անձի ցուցմունքի հիման վրա իր պաշտպանյալի նկատմամբ մեղադրանք է կառուցվել, այն դեպքում, երբ ինչպես տուժողը, այնպես էլ վերջինս կինը լրատվամիջոցներում պնդել են, որ Բաբայանը չի հարվածել, և որ վնասվածնքերն ստացել է ընկնելու հետևանքով:
Ինչ վերաբերում է տեսանյութին, որտեղ տուժողը ներկայացնում է, որ վնասվածքներն ստացել է հարվածների հետևանքով մեր հարցին ի պատասխան, պաշտպանը նշեց, որ նա իրականությանը չհամապատասխանող հայտարարություն է կատարել, որի վերաբերյալ հետագայում հայտնել է, որ զայրացած է եղել, և դա է պատճառ հանդիսացել:
Միևնույն ժամանակ պաշտպանը նշեց, որ քննիչը փորձագետին հարց է ուղղել, թե հնարավո՞ր է այդ վնասվածքները բութ, կոշտ առարկայի միջոցով նրան պատճառված լիներ, փորձագետը պատասխանել է, որ վնասվածքների մի մասը՝ այո:
Հարցին, թե վնասվածքների մյուս մասի վերաբերյալ փորձագետը ի՞նչ է պատասխանել, պաշտպանը նշեց, որ քննիչը հարց չի ուղղել, եթե ուղղեր, ապա այդ հարցին ևս փորձագետի պատասխանը նույնն էր լինելու:
Արդյո՞ք դեպքի վայրում տեսանկարահանող սարքեր չեն եղել, պաշտպանը պատասխանեց՝ կրիչներ չեն հայտնաբերվել:
Այն պայմաններում, երբ Բաբայանն ինքնակամ է ներկայացել վարույթն իրականացնող մարմին, քննիչը միջնորդում է նրան կալանավորել՝ պատճառաբանելով, որ կխոչընդոտի քննությանը, նշում է պաշտպանը՝ հավելելով՝ ինչի՞ն կարող է խոչընդոտել, եթե տվյալ տարածքի տեսանյութերի կրիչները չեն հայտնաբերվել, որում կերևա, թե ինչպես է տուժողը վնասվածքներ ստացել, բացի այդ, տուժողը հերքում է, որ իր վնասվածքները հարվածի հետևանքով են իրեն պատճառվել, նման պայմաններում ինչի՞ն պետք է խոչընդոտի կամ ինքնակամ ներկայանալու պարագայում ինչո՞ւ պետք է խուսափի քննությունից:
Պաշտպանը նաև նշեց, որ քննիչը մերժել է տուժողի և իր պաշտպանյալի միջև առերես քննչական գործողություն կատարելու վերաբերյալ իրենց ներկայացրած միջնորդությունը:
Այս միջնորդությունը պաշտպանական կողմը պատրաստվում է կրկին ներկայացնել, ինչպես նաև բողոքարկելու են կալանավորման վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը:
Նշենք, որ Էդուարդ Բաբայանի նախկին պաշտպան Գևորգ Դավթյանը Բաբայանին ձերբակալելուց հետո որոշումը բողոքարկել էր, սակայն դատարանը այն մերժել է:
Նշենք նաև, որ Էդուարդ Բաբայանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից