ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նորայր Նորիկյանը պնդում է՝ Միքայել Հարությունյանին առաջադրված մեղադրանքը պետք է փոփոխվի 07/04/2018 16:38 | ԼՐԱՀՈՍ
Փաստաբան Նորայր Նորիկյանը պնդում է՝ Միքայել Հարությունյանին առաջադրված մեղադրանքը պետք է փոփոխվի, նրան պետք է մեղադրանք առաջադրվի ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի հատկանիշներով:
Փաստաբանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել անդարադառնալ նախօրեին իր գրառման՝ Միքայել Հարությունյանին սխալ մեղադրանք առաջադրելուն ինչպես նաև ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հայտարարությանը:
Փաստաբանի գրառումը ներկայացնում ենք ամբողջությամբ.
Իմ կողմից երեկ հրապարակված իրավական պարզաբանումն այն մասին, որ Հատուկ քննչական ծառայությունը սխալ մեղադրանք է առաջադրել ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին, արժանացավ տարատեսակ արձագանքների:
Այսօր Հատուկ քննչական ծառայության պետը, պատասխանելով www.iravaban.net կայքի լրագրողի հարցին, տառացիորեն հայտարարել է, թե «Այն մեկնաբանությունները, որոնք տալիս են որոշ իրավաբաններ, թե գործը հարուցվել է մի հոդվածով, որը գոյություն չի ունեցել, մեղմ ասած, ոչ կոմպետենտ մեկնաբանություններ են, որովհետև այդ արարքը՝ սահմանադրության տապալումը, գոյություն է ունեցել նաև 2008 թվականին, պարզապես այն նախատեսված է եղել մեկ այլ հոդվածով»,- ասաց նա։
Ըստ նույն հոդվածի, Սասուն Խաչատրյանը, ցույց տալով նախորդիվ գործող ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածը, որում որպես հանցակազմը բնորոշող հանգամանք, դիսպոզիցիան սահմանվել է նաև ՀՀ սահմանադրական կարգը բռնությամբ տապալելուն ուղղված գործողությունը, նշել է, որ այս գործողությունը այն ժամանակ նախատեսված է եղել, որպես հանցագործություն։ Ընդամենը նախատեսված է եղել 300 հոդվածով, հետագայում այս հոդվածի դիսպոզիցիայից այս գործողությունը հանվել և նախատեսվել է 301.1 հոդվածով։ Ընդամենը փոխվել է հոդվածի համարը:
Մեկ անգամ ևս ուսումնասիրելով խնդիրը՝ կրկին անգամ համոզվեցի, որ առաջադրված մեղադրանքը պետք է փոխվի, քանի որ ՍԽԱԼ է…
Կտրականապես համաձայն չեմ Հատուկ քննչական ծառայության պետի դիտարկման հետ՝ հետևյալ պատճառաբանությամբ.
Հիշատակված օրենքի ընդունման ժամանակ գործող «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ Իրավական ակտում լրացումներ կատարվում են դրանում ՆՈՐ բաժիններ, գլուխներ, ՀՈԴՎԱԾՆԵՐ, մասեր, կետեր, պարբերություններ, նախադասություններ, բառեր կամ թվեր լրացնելու միջոցով:
Գործող «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ Նորմատիվ իրավական ակտում լրացումներ կատարվում են դրանում ՆՈՐ բաժիններ, գլուխներ, ՀՈԴՎԱԾՆԵՐ, մասեր, կետեր, ենթակետեր, պարբերություններ, նախադասություններ, բառեր, թվեր կամ կետադրական նշաններ լրացնելու միջոցով:
Վերը նշված իրավանորմերի վերլուծությունից բխում է, որ ցանկացած օրենքում որևէ լրացում կատարվում է միայն այն դեպքում, երբ անհրաժեշտ է ՆՈՐ հոդված ավելացնել, հետևաբար՝ այս համատեքստում ՀՔԾ պետի այն դիտարկումը, թե ընդամենը փոխվել է հոդվածի համարը, չի դիմանում որևէ քննադատության:
Ինչ վերաբերում է ՀՔԾ պետի այն դիտարկմանը, թե Մ. Հարությունյանին մեղսագրվող գործողությունն այն ժամանակ նախատեսված է եղել, որպես հանցագործություն՝ 300-րդ հոդվածով, սակայն հետագայում հոդվածի դիսպոզիցիայից այս գործողությունը հանվել և նախատեսվել 301.1 հոդվածով, նույնպես չի դիմանում որևէ քննադատության այն պարզ պատճառով, որ ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածը փոփոխության է ենթարկվել նույն օրը՝ 18.03.2009թ. նույն օրենքով, որ օրենքով որ լրացում է կատարվել ՀՀ քրեական օրենսգրքում և ավելացել է 300.1 հոդվածը:
Եթե 300-րդ հոդվածով նախատեսված է եղել, ապա ո՞րն է եղել տրամաբանությունը՝ տարանջատելու և լրացման միջոցով որպես առանձին հանցագործության տեսակ ներդնելու: Թող միանգամից 300-րդ հոդվածի շրջանակներում կատարեին համապատասխան փոփոխություններ…
Իմ կարծիքով, Մ. Հարությունյանին առաջադրված մեղադրանքը պետք է փոփոխվի և նրան պետք է մեղադրանք առաջադրվի ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի հատկանիշներով:
Հ.Գ. ԻՆքս ողջունում եմ ՀՔԾ գործունեությունը Մարտի 1-ի գործով իրականացվող ջանքերի առումով՝ հույս տածելով, որ կիրականացվի օբյեկտիվ, բազմակողմանի ու լրիվ քննություն՝ ճշմարտությունը բացահայտելու և բոլոր մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար:
Միաժամանակ գտնում եմ, որ որևէ վրիպում ու բացթողում այս գործում ուղղակի անթույլատրելի է:
Պնդում եմ, որ Մ. Հարությունյանին առաջադրված մեղադրանքը պետք է փոխվի և համապատասխանեցվի արարքի պահին գործող ՀՀ օրենսդրությանը:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ