ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Գործարար կնոջ առեղծվածային ինքնասպանությունն ի՞նչ կապ ունի նրա ամուսնու գրավատնից կատարված հափշտակությունների հետ 07/04/2018 12:21 | Քրեական խրոնիկոն
Նոր տարվա առաջին օրը՝ հունվարի 1-ին, Կոտայքի մարզի Ողջաբերդ գյուղի ամառանոցում կախված հայտնաբերվել էր 54-ամյա գործարար Լիաննա Դանիելյանի մարմինը:
Ահազանգն ստացվել էր որդու կողմից, ով հայտնել էր, որ մայրը գտնվում է Ոջաբերդի ամառանոցում՝ դուռը փակ է, ինքը ներսում է, լույսերն անջատված են և չի արձագանքում:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խումբը կնոջը հայտնաբերել էր ամառանոցի 2-րդ հարկի աստիճանների ճաղավանդակից պարանով կախված վիճակում: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով, որով նախաքննությունն իրականացվում է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում։
Դեպքից ամիսներ են անցել, սակայն մինչ այսօր հայտնի չէ, թե կինն ինչու է ինքնասպանություն գործել. տուժող կողմը բավարարված չէ գործի քննությունից, ավելին, նրանք գտնում են, որ Լիաննա Դանիելյանը ինքնասպանություն գործելու պատճառ չի ունեցել:
Լիաննա Դանիելյանը հանդիսանում էր «Լ.Դանիելյան» ԱՁ-ի տնօրեն: Ինչպես հայտնի է նա փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ է գտնվել հիշյալ գրավատան փաստացի տնօրեն Բաբիկ Նաջարյանի հետ, ով դեռևս 2014-2016 թվականների ընթացքում իր ընկերներից պարտքով խոշոր չափերի հասնող գումարներ է խնդրել՝ գրավատանը ներդրում կատարելու, գործունեությունն ակտիվացնելու նպատակով:
Սակայն ի՞նչ է պարզվում՝ Լիաննա Դանիելյանի ինքնասպանությունից հետո քրեական գործ է հարուցվում նաև գրավատնից կատարված հափշտակությունների փաստով և այս երկու գործերը միացվել են և այժմ քննվում են մեկ վարույթում:
Հայտնի է նաև, որ Բաբիկ Նաջարյանը խոշոր չափերի հասնող գումարներ է խնդրել իր ընկերներ Ալեքսանդր Խաչատրյանից և Կարեն Մկրտչյանից համապատասխանաբար՝ 190 000 ԱՄՆ դոլար և 70 000 ԱՄՆ դոլար:
Ալեքսանդր Խաչատրյանի և Կարեն Մկրտչյանի ներկայացուցիչ, փաստաբան Գագիկ Խաչիկյանը «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց, որ իր վստահորդների խոսքով՝ Նաջարյանը տարբեր պատճառներով ձգձգել է գումարները վերադարձնել, իսկ կնոջ մահվանից հետո հայտարարել է, թե գումարը կինն է հափշտակել, ով գրավատան տնօրենն է եղել, իսկ ինքն այդ գումարները վերադարձնելու հնարավորություն չունի:
Ասել է, թե Դանիելյանը ինքնասպանություն է գործել՝ այդ գումարները հափշտակելու պատճառով, սակայն հայտնի է, որ գրատավան իրական սեփականատերը Նաջարյանն է հանդիսացել, իսկ կինն ընդամենն աշխատող է եղել այդ գրավատանը:
Փաստաբան Գագիկ Խաչիկյանը նշում է, որ քրեական գործով ակտիվ քննություն չի կատարվում, իր վստահորդները դեռևս տուժող չեն ճանաչվել և այս ընթացքում որպես վկա ընդամենը մեկական անգամ են հարցաքննել, այն դեպքում, երբ նրանք հաղորդում են ներկայացրել տուժողի կարգավիճակում:
Նա նաև նշեց, որ իր վստահորդները փաստում են, որ Նաջարյանը որևէ անգամ փորձ չի արել այդ գումարները հետ վերադարձնելու:
Բացի Ալեքսանդր Խաչատրյանից և Կարեն Մկրտչյանից հափշտակված գումարներից տվյալներ կան, որ Բաբիկ Նաջարյանը այլ անձանցից ևս գումարներ է վերցրել գրավատանը ներդնելու պատրվակով, ըստ տեղեկությունների՝ դրանք կազմում են 1.200 000 ԱՄՆ դոլարի չափ:
Տեղեկություններ կան նաև, որ ինքնասպանություն գործած Դանիելյանի զավակները ապրելու վայր չունեն՝ նրանց բնակարանը ևս գրավադրվել է՝ ընդ որում Նաջարյանի պահանջով:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից