ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Անկախ քաղաքական տարակարծություններից՝ մենք միասնական ենք Արցախի անվտանգությանը վերաբերող հարցերում. Արփինե Հովհաննիսյան 07/04/2018 16:58 | Հարցազրույց
Ստրասբուրգում հունիսի 25-29-ը տեղի ունեցած Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ամառային նստաշրջանի օրակարգը բավականին հագեցած է եղել:
Շարունակվել են դեռևս գարնանը քննարկված ԵԽԽՎ-ում կոռուպցիոն բացահայտումների շուրջ աշխատանքները, որոնք առավելապես վերաբերել են Ադրբեջանի «խավիարային դիվանագիտությանն» ու եվրոպացի մի խումբ պատգամավորներին տարիներ շարունակ կաշառելուն:
Այս և օրակարգային այլ հարցերի շուրջ «Արմենպրես»-ը զրուցել է ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար, Ազգային Ժողովի փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանի հետ:
-Տիկին Հովհաննիսյան, ավարտվեց ԵԽԽՎ ամառային նստաշրջանը, որի ժամանակ ի թիվս օրակարգային այլ հարցերի, շարունակվեցին ԵԽԽՎ-ում կոռուպցիոն բացահայտումների շուրջ աշխատանքները: Բացահայտումների սլաքն ուղղված էր Ադրբեջանի կողմը, որը տարիներ շարունակ առաջ է տարել «խավիարային դիվանագիտությունն» ու կաշառել եվրոպացի պատգամավորներին: Ինչպե՞ս եք տեսնում այս բացահայտումների հանգուցալուծումը մի կողմից՝ Ադրբեջանի միջազգային հեղինակության, մյուս կողմից էլ կաշառված պատգամավորների հետագա գործունեության առումով:
- Սկսեմ նրանից, որ ԵԽԽՎ նստաշրջանն իրականում բավականին հագեցած էր: Ձեր մատնանշած հարցը քննարկվել է հինգշաբթի օրը և վերաբերում էր Կանոնակարգի հարցերով հանձնաժողովի քննարկած հերթական թեմային: Սա երրորդն էր այն քննարկումներից, որոնք այս հանձնաժողովն իրականացրել է կոռուպցիոն բացահայտումների հետ կապված ապրիլյան զեկույցի հրապարակումից հետո: Գնալով նոր անուններ ու փաստեր են բացահայտվում: Այս դեպքում քննարկվում էին դեռևս նախկին պատվիրակների նկատմամբ կիրառվող պատժամիջոցները: Այդպիսի մի նիստ էլ կլինի սեպտեմբերին և կքննարկվեն այն պատգամավորների նկատմամբ կիրառվելիք պատժամիջոցները, որոնք դեռևս շարունակում են ԵԽԽՎ-ում մնալ:
Ինչ վերաբերում է Ադրբեջանի հեղինակությանն առհասարակ կամ այդ երկրի նկատմամբ վերաբերմունքին, շատ բարդ է այդ մասին խոսել, որովհետև ես դժվար եմ պատկերացնում ԵԽԽՎ որևէ անկաշառ պատգամավորի, որն «Ադրբեջանի հեղինակություն» բառակապակցությունն ընկալի դրական համատեքստում: Ադրբեջանի «հեղինակությունը» բացառապես ունի նրբերանգային պահեր, որոնք են կոռուպցիոն սկանդալները, իրենց ագրեսիվ պահվածքը: Այսինքն՝ որևէ մեկի մոտ կասկած չի հարուցում, թե ինչպիսի քաղաքականություն է վարում Ադրբեջանը: Խորհրդարանական վեհաժողովում չկա գեթ մեկ պատվիրակ, որն ադրբեջանական պատվիրակությանը վերաբերվի վստահությամբ:
Բոլորն այդ մասին խոսում են, բոլորն այդ մասին գիտեն, ես, իհարկե, խոսում եմ նրանց մասին, ովքեր կաշառված չեն: Բոլորը միահամուռ կերպով ջանքեր են ցանկանում գործադրել Վեհաժողովը՝ որպես ինստիտուտ, միջազգային կառույց, որն ունի ավանդույթներ, արժեքային համակարգ, հենասյուներ, մաքրելու այդ կեղտից և վերադառնալ բնականոն քննարկումների: Կտեսնենք, թե որքանով կստացվի:
Որքանով էլ «հեղինակություն» կոչվածը կամ դրա պատրանքը խաթարված լինի, կան մարդիկ, կան պատվիրակներ, որոնք շարունակում են մնալ նրանց համակիրները, որքան էլ այժմ զուսպ ու զգույշ պահվածք ու կեցվածք դրսևորեն: Եվ այս տեսանկյունից հավաստիացնում եմ, որ հայկական պատվիրակության աշխատանքը բացարձակապես չի հեշտացել, գուցե մեր ձայնն ավելի լսելի է դարձել, բայց ասել, թե, գիտեք, կարելի է շատ հանգիստ լինել, և չկան հակահայկական բանաձևեր ու նման փորձեր, սխալ կլինի: Այս նստաշրջանում ևս փորձ ենք արել այդպիսի մի բանաձև կանխել:
-Ի՞նչ բանաձև էր:
-Այն դեռ կշարունակվի քննարկվել հաջորդ նստաշրջանին: Դեռևս նախնական զեկույց էր, որը բացարձակ կապ չուներ Հայաստանի հետ: Ընդհանուր առմամբ՝ ՄԱԿ-ի որպես ինստիտուցիոնալ մեխանիզմի մասին է խոսքը: Ասեմ, որ հեղինակը բացարձակապես ադրբեջանամետ չէ և Ադրբեջանի կոռուպցիոներներից չէ, ճիշտ հակառակը, բայց, այդուհանդերձ, բանաձևում տեղ են գտել հակահայկական ձևակերպումներ՝ կապված Արցախի հարցի հետ: Մեզ հաջողվեց բացատրել, որ դա Ադրբեջանի պաշտոնական դիրքորոշումն է ու չի կարող նպաստել երկու կողմերի միջև կառուցողական ու փոխվստահության մթնոլորտի ձևավորմանը: Կարծում եմ՝ վտանգը կչեզոքացվի, և բանաձևից դուրս կգա այդ ձևակերպումը: Դա անչափ կարևոր է: Ես ուզում էի սա որպես օրինակ բերել՝ ընդգծելու համար, որ մեր աշխատանքը չի նվազել: Մեկ տարվա ընթացքում այդպիսի 6-7 դեպք է կանխվել, հնարավորություն ենք ունեցել պարզապես գործընկերներին բացատրելու, ջանքերը կոնսոլիդացնելու միջոցով ուղղակի չեզոքացնել այդ վտանգը:
-ԵԽԽՎ-ի կողմից ստեղծված հետաքննող անկախ մարմնի՝ կոռուպցիայի վերաբերյալ զեկույցում անդրադարձ կա՞ նաև Հայաստանին:
-Այնտեղ ավելի շատ խոսվում է որոշակի հուշանվերներ փոխանցելու մասին, որն, ըստ էության, որևէ խնդիր չի առաջացնում, և Կանոնակարգի հանձնաժողովն էլ այս հարցով անդրադարձ չի կատարի: Դա ընդունված պրակտիկա է, խոսքը վերաբերում է ընդունված, արարողակարգային հանդիպումների ժամանակ փոխանցված հուշանվերներին կամ հուշամեդալներին: Այն, ինչ կարող է Հայաստանին թեթևակի վերաբերել, այդ զեկույցի շրջանակում չի քննարկվելու: Այդպես կարող են բոլորին քննարկել: Ամբողջ կոռուպցիոն սկանդալը հյուսված է բացառապես մեկ երկրի շուրջ, մեկ երկիրն է կենտրոնում, այդ երկրից են դուրս գալիս տարբեր թելեր դեպի այլ երկրների պատվիրակներ: Ես հաճախ եմ ասում՝ Եվրոպայի խորհուրդը չկարողացավ նրանց որևէ արժեք տալ, բայց նրանք կարողացան իրենց արժեքները ԵԽ բերել:
-Հնարավո՞ր է այնպիսի իրավիճակ, որ Ադրբեջանին հեռացնեն Եվրոպայի խորհրդի կազմից:
-Եթե կոնկրետ այս դեպքի մասին եք խոսում, ապա ոչ: Բայց Ադրբեջանն ունի այլ խնդիրներ ևս: Իլգար Մամեդովի գործը շարունակում է մնալ Եվրոպայի ուշադրության կենտրոնում: Մասնավորապես, դա հանրահայտ ճշմարտություն է դարձել, որ երեք տարի չեն կատարում Իլգար Մամեդովի ազատ արձակելու Եվրոպական դատարանի որոշումը, չեն կատարում խորհրդարանական վեհաժողովի բազմաթիվ բանաձևեր, որտեղ իրենց կոչ է արված անհապաղ ազատ արձակել նրան: Այժմ էլ քննարկվում է այդ հարցը, և եթե, այո, որոշում կայացվեց, որ Ադրբեջանն, այդ որոշումը չկատարելով, խախտում է Եվրոպայի խորհուրդ մտնելիս ստանձնած իր պարտավորությունները, այստեղ արդեն շատ հետաքրքիր զարգացումներ կարող են լինել՝ ընդհուպ անդամ պետությանը հեռացնելը: Ադրբեջանը կգնա այդպիսի արկածախնդրության, Եվրոպայի ԵԽ-ից խորհուրդը կգնա այդպիսի կոշտ միջամտության, դժվար է ասել: Առավելապես կարծում եմ՝ ոչ:
Մթնոլորտն այնպիսին է, որ որքան էլ Ադրբեջանը կամ որևէ այլ երկիր իրենց պարտավորությունները խախտում են, ԵԽ-ն նախընտրում է նրանց պահել որոշակի վերահսկողության տիրույթում, քան կորցնել նրանց նկատմամբ հսկողությունը: Ի վերջո, հերթով որևէ պետությունում կարող է գտնվել նմանատիպ մի խնդիր, և ինքնին կառույցի գոյությունը կարող է դրվել կասկածի տակ: Այսպիսի քննարկումներ կան Ռուսաստանի հետ կապված, ներկայում քննարկվում են Ռուսաստանի հնարավոր վերադարձի ձևաչափերը: Սա Վեհաժողովի արդիական հարցերից է:
-Անդրադառնալով Ձեր ելույթին՝ ուղղված ադրբեջանցի պատվիրակներին, որում Դուք, մասնավորապես, ասում եք. «Հիշեք, այն, ինչ եղավ ու հնարավոր է Հայաստանում, Ադրբեջանում պատկերացնելն անգամ անհնար է»: Նաև նշում եք, որ աջակցում եք Հայաստանի ներկայիս իշխանություններին ազգային միասնության, անվտանգության, ինքնության և այլ արժեքների ամրապնդման հարցերում: Ի՞նչ ուղերձ էր այդ ելույթը պարունակում:
-Սա իրականությունն է, սա Ադրբեջանին ուղղված ուղերձ էր այնքանով, որքանով նրանք ցանկանում էին շեղել Վեհաժողովի ուշադրությունն իրենց ընտրություններից, իսկ օրակարգի հիմնական թեմաներից մեկը, որը թևածում էր Վեհաժողովում, նրանց ընտրություններ էին: Մրցակցության բացակայությունից մինչև ամենատարբեր խախտումներ, կոշտ քննադատություն Վեհաժողովի կողմից: Ադրբեջանական ամբողջ պատվիրակությունն այդ զեկույցի քննարկման ժամանակ լծված էր սեփական երկրի գովեստին, Ադրբեջանում անցկացված ընտրությունների՝ աննախադեպ բարձր որակով լինելուն և այս շրջանակներում, բնականաբար, Հայաստանը նսեմացնելուն:
Իմ ասածը մի բան էր՝ այն, ինչ եղավ Հայաստանում, ժողովրդավարության ցուցիչ էր, դա հստակ ցույց էր տալիս Հայաստանի նախկին իշխանությունների հասուն լինելը, և ըստ էության, ցույց էր տալիս նաև, որ թե գործող, և թե ներկայիս իշխանությունները կարողացան դրսևորել այնքան հասունություն ու զսպվածություն, որ Հայաստանում տեղի ունեցավ աննախադեպ մի բան՝ խաղաղ իշխանափոխություն: Մի բան, որ, իրոք, Ադրբեջանում դժվար է պատկերացնել ալիևյան ռեժիմի գոյության պայմաններում: Մի ճշմարտություն, որն ակնհայտ է, Հայաստանի ցանկացած քաղաքացի ու քաղաքական ուժ՝ անկախ հակադիր ու հակասական շահեր ունենալուց, կան խնդիրներ, որոնց վերաբերյալ միասնական ենք: Առաջին հերթին, դա Արցախի անվտանգությունն է, մեր ինքնության ու անվտանգության խնդիրն է, այս հարցում մենք միասնական ենք ու այստեղ չկա երկրորդ կարծիք:
-Խնդրում եմ, անդրադառնաք նաև Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) խմբում տիրող իրավիճակին, խմբի ղեկավարի ընտրությունները հետաձգվել են մինչև աշնանային նստաշրջան: Շրջանառվո՞ւմ են հնարավոր թեկնածուների անուններ:
-Շատ հետաքրքիր իրավիճակ է իրականում, կոռուպցիոն զեկույցի հրապարակումից հետո գուցե առաջին դրական ու կարճաժամկետ էֆեկտը, որ կա, ադրբեջանական ընդգծված լոբբիստների առավել պասիվությունն է ու զգուշավորությունը: Նրանք փորձեցին մտնել կառուցողական գծի մեջ: Խմբի բյուրոյում, որը բաղկացած է նախագահից, փոխնախագահներից ու մի քանի այլ անդամներից, կիրակի օրը տեղի ունեցած ընթրիք-հանդիպման ժամանակ ներկայացվեց մի դիրքորոշում, որ ընտրությանն առավել լավ պատրաստվելու համար այն հետաձգվի մինչև աշնանային նստաշրջան, ոչ թե հապճեպ ինչ-որ մեկին ընտրել, որով խումբն էլի կբաժանվեր երկու մասի: Նախորդ ընտրությունների արդյունքները, որոնք երկփուլ էին, պարզապես ցույց էին տալիս, որ վիճակահանությամբ ընտրվեց ռումինացի նախագահը՝ Չեզարե Պրեդան: Մյուս թեկնածուն և նա հավաքել էին 49-ական ձայն: Դրա համար վիճակահանություն տեղի ունեցավ, ինչը ցույց տվեց նաև, որ խումբը ծայրաստիճան պառակտված է: Ծայրահեղ հակասական ու հակադիր տեսակետներ ունեն: Պրեդայի հրաժարականից հետո այդ նույն 49 պատվիրակները, հասկանալով, որ իրավիճակն այնքան էլ բարենպաստ չէ իրենց համար, համաձայնեցին, որ ավելի լավ է ընտրությունը հետաձգել մինչև աշնանային նստաշրջան: Եվ այդ ժամանակահատվածում փորձել ԵԺԿ խմբից ընտրել այնպիսի անհատի, ով կկարողանա իր դիրքորոշմամբ, իր անցած ուղիով ու ապագայի վերաբերյալ տեսլականով միավորել երկու հակադիր շահեր ունեցող խմբերին, որոնք երկու տարի գտնվում են այդ վիճակում:
Անուններ կան, իհարկե, բայց, եթե թույլ տաք, ես այս փուլում չեմ բարձրաձայնի: Կարծում եմ՝ դրանով կվնասեմ այն անձանց, ովքեր հավակնելու են դրան, և կոնկրետ ոչ մի պաշտոնական բան չկա, ներքին խոսակցություններ են: Ավելի ուշ կբարձրաձայնվեն: Նայեք, շատ կարևոր է, որ մենք չդիտարկենք այդ անձանց մեզ շահեկան, մյուսին դեմ սկզբունքով: Մի բան ակնհայտ է. այն անունները, որոնք շրջանառվում են, ադրբեջանական լոբբիստներ չեն, հայամետներ չեն, անաչառ, իրավիճակին խորամուխ լինող, եվրոպական արժեքներ կրող անձինք են: Սա ամենակարևորն է այս փուլում, որ մարդն ի սկզբանե չունի բացասական նախատրամադրվածություն: Սա լավ ու պարարտ հող կլինի հետագա աշխատանքների համար:
-Ինչպիսի՞ն է եվրոպացի պատվիրակների դիրքորոշումը Հայաստանում տեղի ունեցած անցնցում իշխանափոխության վերաբերյալ:
-Հայաստանում տեղի ունեցած խաղաղ ու անցնցում իշխանափոխության փաստն ինքնին մասնավոր զրույցներում քննարկվում է, բայց ԵԽԽՎ նստաշրջանում նման քննարկում չի եղել: Փոխարենը եղել է Մոնիտորինգի հարցերով հանձնաժողովում: Նախնական զեկույց է ներկայացվել ԵԽԽՎ երկու համազեկուցողների կողմից, ովքեր մայիսի վերջին այցելել են Հայաստան: Զեկույցն արդեն հրապարակվել է, մինչև այժմ գաղտնի էր: Այստեղ անդրադարձ կա, և, այո, ողջունում են այն խաղաղ ու անցնցում բնույթը, որը տեղի է ունեցել, անդրադարձ են կատարել այդ ընթացքում տեղի ունեցած այլ իրադարձությունների, ատելության խոսքին, աշխարհաքաղաքական համատեքստին, ընտրություններին: ԵԽԽՎ-ն Հայաստանի մոնիտորինգային պարտավորությունների առնչությամբ զեկույցը կքննարկի ձմեռային նստաշրջանում կամ գուցե հաջորդ տարվա գարնանը, որտեղ անդրադարձ կլինի նաև այս հարցին:
-Եվրոպացի պատվիրակներին տեղեկացրե՞լ եք Ադրբեջանի կողմից վերջին շրջանում Հայաստանի անվտանգությանը սպառնացող քայլերի մասին:
-Մենք միշտ էլ խորհրդարանական վեհաժողովի պատվիրակների ուշադրությունը հրավիրում ենք առ այն, որ Ադրբեջանը միշտ պատրաստվում է ռազմական գործողությունների, և որ առավել ակտիվացրել է այս շրջանում այդ գործությունները: Տարբեր ձևաչափերի ժամանակ այդ հարցը բարձրաձայնել ենք:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/23/2024 11:20 11 օր առաջ ադրբեջանցին ասել է բառացի նույն միտքը, ինչը Փաշինյանը ասաց հարցազրույցում՝ «արևմտյան Ադրբեջանը» համեմատելով Արևմտյան Հայաստանի հետ. Մամիջանյան
- 11/23/2024 11:01 «Արևմտյան Հայաստան» բերել նույնացնել նրա հետ, որ Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով Հայաստանը համարում է «Արևմտյան Ադրբեջան», տգիտությունից բացի նաև ստորություն է. Լեւոն Քոչարյան
- 11/23/2024 10:48 Իշխանությունը բանակի կերպափոխման նոր հայեցակարգ է ընդունել, որի 8-րդ գլուխը վերնագրված է` Անցում արհեստավարժ բանակի. Աբրահամյան
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/23/2024 11:06 Արարատի մարզում 1-ամյա երեխան 2-րդ և 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից