ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պարարտանյութերի և սերմացու ցորենի տրամադրման գործընթացում յուրացման և պաշտոնեական կեղծիք կատարելու գործերը դատարանում են 07/03/2018 11:28 | Քրեական խրոնիկոն
Ավարտվել է հողօգտագործողներին մատչելի գներով պարարտանյութերի ձեռքբերման, սերմերի հատկացման պետական աջակցության ծրագրերի իրագործման ընթացքում Լոռու մարզի Միխայլովկա և Ձյունաշող համայնքների իրավասու պաշտոնատար անձանց կողմից յուրացման եղանակով առաձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ Լոռու մարզի դատախազությունում հարուցված երկու քրեական գործերի նախաքննությունը: Այս մասին հայտնում է Դատախազության լրատվական ծառայությունը:
Նախաքննությամբ հիմնավորվել է, որ 2015թ. փետրվարի 18-ին Լոռու մարզպետարանի և մատակարար ընկերության միջև կնքված պայմանագրով Լոռու մարզի Միխայլովկա համայնքի ղեկավար Լ. Դ.-ն կազմել և մարզպետարան է ներկայացրել պետական ծրագրի շրջանակում համայնքում մատչելի գներով պարարտանյութեր ձեռք բերած 94 շահառուների վերաբերյալ կեղծ ցուցակ և ստացել ընդհանուր 11.274.000 ՀՀ դրամ արժողությամբ 93.950 կգ պարարտանյութ: Դրա դիմաց 2015թ. մարտի 20-ին մարզի Կաթնառատ համայնքի ղեկավարի միջոցով մատակարար ընկերության հաշվեհամարին, որպես ստացած պարարտանյութի դիմաց կանխավճար, փոխանցել է 3.000.000 ՀՀ դրամ: Իսկ 65.530 կգ քաշով պարարտանյութը նա օգտագործել է իր մշակած հողերը պարարտացնելու նպատակով՝ մի մասն էլ հատկացնելով մարզի Կաթնառատ և Սարատովկա համայնքների ղեկավարներին:
Արդյունքում պարզվել է, որ Միխայլովկա համայնքի ղեկավարի կողմից 2015թ. ընթացքում հափշտակվել է ընդհանուր առանձնապես խոշոր չափերի 7.914.000 ՀՀ դրամ դրամի չափով պարարտանյութ և պարարտանյութի դիմաց հավաքագրված գումարները:
Այնուհետև ցանկանալով թաքցնել հափշտակության հանգամանքը՝ 2017թ. Լ.Դ.-ն կնքել է ազոտական պարարտանյութ ստացած, սակայն իբր դրա դիմաց վճարումներ չկատարելու պատճառով պարտքեր կուտակած շահառուների կեղծ ցուցակներ և ներկայացրել Լոռու մարզպետարան:
Քննված մյուս քրեական գործի նախաքննությամբ էլ պարզվել է, որ Լոռու մարզի Ձյունաշող համայնքի ղեկավար Գ.Գ.-ն 2015թ.-ին Լոռու մարզպետարանի հետ կնքված փոխառության պայմանագրով ստացել է համայնքի շահառուների համար նախատեսված 30.000 կգ աշնանացան ցորենի սերմացու, սակայն ստացած առանձնապես խոշոր չափերի՝ 4.368.000 ՀՀ դրամ արժողությամբ 27.300կգ աշնանացան ցորենի սերմացուն հողօգտագործողներին չի հատկացրել, այլ օգտագործել է իր կողմից օգտագործվող հողերը մշակելու նպատակով:
Այնուհետև, համայնքի ղեկավարը սեփական կարիքների համար օգտագործված աշնանացան ցորենի սերմացուի հափշտակության հանգամանքը թաքցնելու և աշնանացան ցորենի սերմացուի դիմաց գոյացած պարտավորությունը չկատարելու նկատառումով նույն մեխանիզմով կազմել և մարզպետարան է ուղարկել շահառուների ստորագրությունների կեղծմամբ համայնքի շահառուների կեղծ ցանկեր:
Գ. Գ.-ն 2017թ. մարզպետարան է ներկայացրել շահառուների մի մասի փոխարեն կեղծված ստորագրությունների հիման վրա կազմված՝ աշնանացան ցորենի սերամացու ստացած և պարտավորություններ ունեցող անձանց վերաբերյալ ցանկեր, որոնց հիման վրա ՀՀ կառավարության որոշմամբ պարտքը ներվել է և դադարեցվել Ձյունաշող համայնքի 4,800,000 ՀՀ դրամի պարտավորությունները:
Վերոնշյալ հանցավոր արարքները կատարելու համար երկու համայնքների ղեկավարներին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։ Նախաքննության ընթացքում նրանք մասնակիորեն վերականգնել են պետությանը պատճառված վնասը՝ պատրաստակամություն հայտնելով մինչև դատաքննությունն սկսելը ամբողջությամբ վերականգնել պատճառված վնասի մնացած մասը:
2018թ. հունիսի 29-ին 2 քրեական գործերով նախաքննությունն ավարտվել է: Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից մեղադրական եզրակացությունները հաստատվել են և քրական գործերի հետ միասին ուղարկվել Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից