ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՀՔԾ-ն սխալ մեղադրանք է առաջադրել Միքայել Հարությունյանին. Փաստաբան 07/03/2018 22:20 | Մեկնաբանություն
2008թ. մարտի 1-ին ՀՀ քրեական օրեսնգրքում գոյություն չի ունեցել 300.1 հոդված /Սահմանադրական կարգը տապալելը/, հետևաբար՝ Միքայել Հարությունյանին չի կարող առաջադրվել այնպիսի մեղադրանք, որը արարքի կատարման կատարման պահին հանցագործություն չի հանդիսացել: Նման հայտարարությամբ է հանդես եկել փաստաբան Նորայր Նորիկյանը։
Փաստաբանի ֆեյսբուքյան գրառման մեջ, մասնավորապես, ասվում է.
ՀՀ Հատուկ քննչական ծառայութունն այսօր հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես նշվել է, որ 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրեական գործով նախաքննությունը կատարող քննչական խմբի ղեկավարի կողմից 2018 թվականի հուլիսի 3-ին քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ Հայաստանի Հանրապետության գործադիր մարմնի ղեկավար անձի՝ պաշտպանության նախարարի և այլ անձանց կողմից 2008 թվականի փետրվարի 23-ից մինչև նույն թվականի մարտի 2-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը բռնությամբ տապալելու դեպքի առթիվ:
Բացի այդ, արձանագրվել է, որ Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 3-ին որոշում է կայացվել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանին ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է սահմանադրական կարգը:
ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Սահմանադրական կարգը տապալելը` Սահմանադրության 1-ից 5-րդ հոդվածներով կամ 6-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված որևէ նորմը փաստացի վերացնելը, որն արտահայտվում է իրավական համակարգում այդ նորմի գործողության դադարեցմամբ` պատժվում է ազատազրկմամբ` տասից տասնհինգ տարի ժամկետով:
Նշված հոդվածը ՀՀ Ազգային Ժողովի կողմից ընդունվել է 2009թ. մարտի 18-ի թիվ ՀՕ-53-Ն օրենքով, որն ուժի մեջ է մտել 2009թ. մարտի 24-ին: Այլ կերպ ասած, քրեական հիշատկաված օրենքն ընդունվել է 2008թ. մարտի 1-ից հետո:
2008-2009թթ. գործող ՀՀ սահմանադրության 22-րդ հոդվածի համաձայն՝ Մարդուն չի կարելի հանցագործության համար մեղավոր ճանաչել, եթե արարքի կատարման պահին գործող օրենքով այն հանցագործություն չի համարվել:
Պատասխանատվություն սահմանող կամ պատասխանատվությունը խստացնող օրենքը հետադարձ ուժ չունի:
2008-2009թթ. գործող ՀՀ սահմանադրության 42-րդ հոդվածի համաձայն՝ Անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները և այլ իրավական ակտեր հետադարձ ուժ չունեն:
Գործող Սահմանադրության 72-րդ հոդվածի համաձայն՝ Ոչ ոք չի կարող դատապարտվել այնպիսի գործողության կամ անգործության համար, որը կատարման պահին հանցագործություն չի հանդիսացել: Չի կարող նշանակվել ավելի ծանր պատիժ, քան այն, որը ենթակա էր կիրառման հանցանք կատարելու պահին: Արարքի պատժելիությունը վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենքն ունի հետադարձ ուժ:
ՀՀ քրեական օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ Արարքի հանցավորությունը և պատժելիությունը որոշվում են դա կատարելու ժամանակ գործող քրեական օրենքով:
Նույն օրենսգրքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ Արարքի հանցավորությունը սահմանող, պատիժը խստացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ վատթարացնող օրենքը հետադարձ ուժ չունի:
Վերը նշված իրավանորմերի համակողմանի վերլուծությունից հետևում է, որ 2008թ. մարտի 1-ին ՀՀ քրեական օրեսնգրքում գոյություն չի ունեցել 300.1 հոդված /Սահմանադրական կարգը տապալելը/, հետևաբար՝ Միքայել Հարությունյանին չի կարող առաջադրվել այնպիսի մեղադրանք, որը արարքի կատարման կատարման պահին հանցագործություն չի հանդիսացել:
Այլ կերպ ասած,մարդուն չի կարելի հանցագործության համար մեղավոր ճանաչել, եթե արարքի պահին գործող օրենքով այն հանցագործություն չի համարվել: Իսկ արարքի հանցավորությունը սահմանող, պատիժը խստացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ վատթարացնող օրենքը, ինչպես արդեն նշվեց, հիշատակված հիմնավորումների հիմքով հետադարձ ուժ չունի:
Այլ կերպ ասած, Հատուկ քննչական ծառայությունը պետք է անհապաղ պարզաբանում տա Միքայել Հարությունյանին առաջադրված մեղադրանքի կապակցությամբ և հնարավորինս արագ փոփոխի մեղադրանքը:
Ավելին, որքան էլ հաճելի չէ ընդգծել, այդուհանդերձ, անհրաժեշտ ենք համարում արձանագրել, որ Մարտի 1-ի քրեական գործով որևէ այլ ենթադրյալ հանցագործի հնարավոր չէ առաջադրել վերը նշված հոդվածը հիշատակված հիմնավորումների համատեքստում:
Հետգրություն. Ինքս ինձ համարում եմ մարտի 1-ի գործով ճշմարտության բացահայտման կողմնակիցներից մեկը, քանի որ մարտի 1-ով նաև իմ ճակատագիրն է խեղվել: Միաժամանակ, որպես փաստաբան, գտնում եմ, որ այս անկյունաքարային գործով որևէ մեկը՝ այդ թվում իրավապահ մարմինները, որևէ սխալ ու վրիպում թույլ տալու իրավունք չունեն՝ հետագա շահարկումներից խուսափելու համար:
Առիթից օգտվելով հորդորում եմ Նիկոլ Փաշինյանին այս գործի նկատմամբ ցուցաբերել իսկապես բացառիկ ուշադրություն: Սա մեր ժողովորդի ողբերգությունն է, և մենք բոլորս պարտավոր ենք որևէ վրիպում թույլ չտալ այս հարցում...
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ