ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Հրաման է, կատարում ենք». Գեներալ Մանվել Գրիգորյանի օգնականները գեներալի հրահանգով էջմիածնի բնակչի բենզալցակայանը խլել են 06/30/2018 11:27 | ԼՐԱՀՈՍ
Էջմիածնի-քաղաքի Բաղրամյան-Սպանդարյան փողոցների խաչմերուկի հյուսիս-արևելյան մասում տարիներ ի վեր մի բենզալցակայան էր գործում: Հիշյալ բենզալցակայանը կառուցվել է դեռևս 2003 թվականին:
Այդ տարածքը բենզալցակայան կառուցելու նպատակով աճուրդով տրամադրվել է Էջմիածնի բնակիչ Պետրոս Թորոսյանին: Կառուցապատման աշխատանքներն սկսվել են, և երբ 80 տոկոսով շինությունը կառուցված է եղել, հանկարծակի հայտնվել են ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի օգնականները և Պետրոս Թորոսյանին հորդորել այն վաճառել գեներալ Մանվել Գրիգորյանին:
Գեներալ Մանվել Գրիգորյանի անունից օգնականները պարբերաբար պահանջեր են ներկայացրել բենզալցակայանը վաճառելու վերաբերյալ, հակառակ դեպքում սպառնացել են քանդել, ավելին՝ ասել են. «Եթե չտաս, ավելի լավ ա հեռանաս ընտանիքով»:
Պետրոս Թորոսյանը, «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում ներկայացնելով պատմությունը, նշում է՝ ստիպված է համաձայնել և 2005թ.հունվարի 11-ին նոտարական կարգով վավերացվել է լիազորագիր և այն տրվել է Գևորգ Այվազյանի ներկայացրած Լևոն Սահակյանին՝ վերջինիս լիազորելով իր փոխարեն նաև օտարել նշված շինությունը:
Թորոսյանը նշում է, որ ոչ թե վաճառել է գույքը, այլ ուղղակի հանձնել է ճնշումների ազդեցության ներքո, մինչ օրս իրեն գումար չի տրվել:
Տղամարդը նաև նշում է, որ երբ պահանջել է, որպեսզի գեներալ Մանվել Գրիգորյանի հետ հանդիպում կազմակերպեն՝ անձամբ նրա հետ այդ հարցը քննարկի, վերջինիս օգնականները պատասխանել են, թե գեներալը իրեն տեսնել չի ուզում և որ այդ հարցով իրենք են զբաղվում: Հրաման է, իրենք էլ կատարում են:
Հիշյալ հասցեում գտնվող բենզալցակայանը դեռևս 2007թ. հուլիսի 26-ին գնահատվել է 68. 871 000 ՀՀ դրամ, այն գեներալին հանձնելուց հետո, ինչպես Թորոսյանն է նշում, իրեն որևէ մեկը չի անհանգստացրել:
Սակայն տարիներ անց Պետրոս Թորոսյանը նամակներ է ստացել. «Հարկայինից իմ անունով նամակներ էին գալիս պարտքերի վերաբերյալ,- ասում է Թորոսյանն ու հավելում,- դրանք հանձնել եմ Գևորգ Այվազյանին՝ հարցնելով՝ ինչո՞ւ է իմ անունով դեռ, ինչու են ինձ նամակներ գալիս»:
Ի պատասխան Այվազյանն ասել է թե «պատռի դրանք, իրենք գիտեն, թե ում է պատկանում»:
Պարզվել է նաև, որ բենզալցակայանը սեփականության իրավունքով 2007թ. սեպտեմբերի 12-ից պատկանել է «Էջմիածնի մաքրություն» ՍՊԸ-ին, որի հիմնադիրը հանդիսանում է գեներալ Մանվել Գրիգորյանի օգնական՝ նույն ինքը Գևորգ Այվազյանը:
Գույքը դրվել է ՍՊԸ-ի կանոնադրական կապիտալում, իսկ հիշյալ կանոնադրական կապիտալում գույք ներդնողը համարվում է մասնակից՝ իրավունք ունեցող մասնաբաժնի պահանջատեր և ընդամենը մեկ շաբաթ հետո Պետրոս Թորոսյանին հեռացրել են մասնակիցների ցանկից:
Հետաքրքրաշարժն այն է, որ այդ կանոնադրական կապիտալում միակ 100 տոկոսանոց բաժնետերը հանդիսանում է գեներալ Մանվել Գրիգորյանի կինը՝ Նազիկ Ամիրյանը:
Օրեր առաջ Պետրոս Թորոսյանը տեղի ունեցածի վերաբերյալ Հատուկ քննչական ծառայությունում հայտարարություն է տվել հանցագործության մասին:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով:
Քրեական գործով տուժող ճանաչված Թորոսյանն ակնկալում է, որ մի օր արդարությունը կվերականգնվի, իսկ այս տարիների ընթացքում լռել է՝ իր ընտանիքի անվտանգությունից ելնելով:
Նշենք նաև, որ քրեական գործով բացի տուժողից, ցուցմունքներ են տվել մի շարք վկաներ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից