ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դոն Պիպոյին առաջադրված մեղադրանքն անհիմն է. բոլոր միջոցները պետք է ձեռնարկվեն՝ նրան անհապաղ ազատ արձակելու ուղղությամբ. Ռաֆայել Ամիրխանյան 06/29/2018 13:31 | Քրեական խրոնիկոն
Քրեական աշխարհում հայտնի Դոն Պիպոյի՝ նույն ինքը Արթուր Ասատրյանի պաշտպան Ռաֆայել Ամիրխանյանը գտնում է, որ իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքն անհիմն է և պետք է պատկան մարմինները քննարկեն ու ուշադրություն դարձնեն այս քրեական գործով բոլոր հանգամանքներին՝ թե՛ իրավական, թե՛ բարոյական, և ձեռնարկեն անհրաժեշտ բոլոր միջոցները՝ անհիմն կալանքի տակ գտնվող Ասատրյանին անհապաղ ազատ արձակելու ուղղությամբ: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրառել է փաստաբան Ռաֆայել Ամիրխանյանը:
Պաշտպանը նշում է, որ թե՛ բարոյական, թե՛ իրավական հարթությունում որևէ ողջամիտ արդարացում չկա նախաքննական մարմնի որդեգրած մոտեցումներին, Ասատրյանին առաջադրված անհիմն մեղադրանքին, մերձավոր ազգականների հետ հեռախոսային խոսակցությունները և տեսակցությունները արգելելով փաստացի խոշտանգումներին և անմարդկային վերաբերմունքին:
«Անմարդկային վերաբերմունքն այն անձի նկատմամբ, ով շուրջ 25 տարի և ավել Հայաստանում չի բնակվել, ով այդ տարիներին Հայաստանից ոչ մի լումա չի գողացել, և հակառակ դրան, թե իր անձով և թե իր կապերով ամբողջ աշխարհով մեկ բարձր է պահել Հայի պատիվն ու արժանապատվությունը, բարձրացրել է Հայաստանի անունը և իր կատարած հանրահայտ գործերով նպաստել է Հայաստանի Հանրապետությունը ամբողջ աշխարհով դրական լույսի ներքո ներկայացնելուն և ճանաչեցնելուն:
Ավելին, եթե թեկուզ պայմանական մի պահ պատկերացնենք, որ իրոք Արթուր Ասատրյանին և այլ անձանց սպանել ցանկացող հանցախումբը մինչև Ոստիկանների նրանց հայտնաբերելն ինչ-որ անձի կողմից բացահայտվել են և նման կերպ կանխվել է առանձնապես ծանր հանցագործությունների (սպանությունների) մի ամբողջ շղթա, ապա այդ հանցախումբը հայտնաբերող և այդ սպանությունները կանխող անձին պետք է «հերոսի կոչում» տալ, այլ ոչ, թե քրեական հետապնդման ենթարկել կամ ենթարկելու փորձ կատարել»,- նշում է փաստաբանը
«Ըստ պաշտպանի, ստացվում է, որ ցանկացած օրինապահ քաղաքացի, ով տեղեկություն ստանա, որ հանցագործություն է կատարվում և այն իր միջոցներով կանխի, որի ընթացքում հնարավոր է նաև ինչ-որ վնաս պատճառի այդ հանցագործներին, պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի՞...սա աբսուրդ է: Իսկ հիմա ինչ է ստացվում. ստացվում է, որ սպանություն նախապատրաստողները ճանաչվում են ապօրինի ազատությունից զրկվածներ, տուժողներ, որով նախաքննական մարմինը միտումնավոր կամ ակամայից թուլացնում է մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված Արթուր Ասատրյանի և այլ անձանց սպանության փորձի գործով ամբաստանյալների մեղադրանքները, ապացույցները, որով էլ հնարավորություն է տրվում նրանց ինչ-որ կերպ խուսափել պատասխանատվությունից, սակայն թե ում է սա ձեռնտու՝ պատասխանը դեռևս պարզ չէ:
Ցանկացած բանական մարդ, ընդհուպ նաև այս քրեական գործի հետևում կանգնած պաշտոնյանները, եթե տեղեկություն ստանան, որ իրենց ու իրենց ընտանիքի անդամներին, երեխաներին ու թոռներին ցանկանում են սպանել, անպայման կձեռնարկեն բոլոր միջոցները պարզելու համար, թե ով է իր թշնամին: Միգուցե իրենց թշնամին հենց ոստիկանությունից ինչ-որ պաշտոնյա է կամ այլ պաշտոնյա... բա չբռնես ու չիմանաս, թե ով է ցանկանում քեզ ու քո ընտանիքին ոչնչացնել...: Ի վերջո, չէ, որ սպանության փորձ կատարողներին ոչինչ չի պատահել, նրանց բռնել են ոստիկանները և օրենքի սահմաններում ընթացք է տրվել այդ սպանության փորձի քրեական գործին, այսինքն՝ նրանց չեն «կերել», չեն ոչնչացրել, այլ հակառակը, եթե թեկուզ պայմանական ընդունենք, որ մինչև ոստիկանների հայտնաբերելը հանցագործությունը կանխվել է այլ անձի կողմից, ապա վերջնական հաշվով, ըստ նախաքննության վարկածի, հանցագործները հանձնվել են օրենքին...:
Գտնում եմ, որ Արթուր Ասատրյանին առաջադրված մեղադրանքն անհիմն է և պետք է պատկան մարմինները քննարկեն ու ուշադրություն դարձնեն այս քրեական գործով բոլոր հանգամանքներին՝ թե՛ իրավական, թե՛ բարոյական, և ձեռնարկեն անհրաժեշտ բոլոր միջոցները անհիմն կալանքի տակ գտնվող Արթուր Ասատրյանին անհապաղ ազատ արձակելու ուղղությամբ»,- ասվում է գրառման մեջ:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
- 01/17/2025 18:21 Մարմնավաճառը գողացել է իր հաճախորդ ոստիկանի ավտոմեքենան