Թեմաներ
Երեքշաբթի 01 / 21 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/21/2025   11:27 Վերադառնալ, մարդուն ասել՝ էն ժամանակ սխալ ենք հաշվել, բեր հիմա 25 անգամ ավել գույքահարկ վճարի, անարդարացի է. Ավետիսյան 01/21/2025   11:23 Բաքվում շարունակվում է Արցախի ռազմական-քաղաքական ղեկավարության դեմ շինծու դատավարությունը 01/21/2025   11:19 ՔՊ-ն չի մասնակցում Երևանու ավագանու արտահերթ նիստին. ներկա էր ավագանու 26 անդամ 01/21/2025   11:01 Անարդարացի է. էն, ով ունի 1 մլն դոլար արժողությամբ մեկ գույք, վճարում է տասնապատիկ ավելի հարկ, քան էն մեկն, ով ունի 1 մլն-ի 10 հատ գույք. Աղազարյան 01/21/2025   10:56 Մեսրոպ Մանուկյանը ներկայացնում է ստվերի չափերը. ասուլիսը՝ ուղիղ 01/21/2025   10:44 Ընդամենը պարզ ասեք՝ ժողովուրդ ջան, ձեր գույքահարկերը ևս մեկ անգամ թանկանալու են, թե չէ սիրուն բառակույտեր եք ասում. Ղազարյան 01/21/2025   10:41 Փաշինյանը մետրոյով է գնացել աշխատանքի ու գովել թանկացում ենթադրող նոր տոմսային համակարգը 01/21/2025   10:38 Երևանում «Գլովո»-ի ռուս առաքիչն ու եգիպտացի տղամարդը միմյանց են ծեծել. եգիպտացին հոսպիտալացվել է, ռուսը՝ ձերբակալվել. shamshyan.com 01/21/2025   10:27 Հաճախ տրվող հարցեր հայտարարագրման վերաբերյալ 01/21/2025   10:21 ԱԺ-ն շարունակում է նիստը. ուղիղ 01/21/2025   10:18 Կան դժվարանցանելի ու փակ ավտոճանապարհներ 01/21/2025   10:15 Ուշադրություն՝ 36 ժամով ջուր չի լինի 01/21/2025   08:34 Արայիկ Հարությունյանը գնալու է Ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ․«Հրապարակ» 01/21/2025   08:30 Տավուշում պայքար են ուզում` առաջնորդ չկա․ «Հրապարակ» 01/21/2025   08:27 Իքիբիր եւ քյաբաբ՝ ոստիկանությանը. գնում. «Ժողովուրդ» 01/21/2025   08:25 Հրաժարականի պատճառը նաեւ Արսեն Թորոսյանն է․ «Հրապարակ» 01/21/2025   08:20 ՔՊ-ն որոշել է, չնայած դժգոհություններին, ատելության խոսքի «գուրու» Ալեքսանդր Սիրունյանին ընտրել ԲԴԽ անդամ. «Ժողովուրդ» 01/21/2025   08:16 Նիկոլ Փաշինյանը շարունակում է պատից «հսկել» Հովիկ Աղազարյանին․«Հրապարակ» 01/21/2025   08:10 Ինչո՞ւ է Հայաստանը դուրս մնում Հարավային Կովկասում լոգիստիկ նախագծերից. «Փաստ» 01/21/2025   08:07 Ֆեյք տարածող Չախոյանը հեղինակազրկել է իշխանությանը. նոր վարույթ. «Ժողովուրդ» 01/21/2025   08:03 Կապանում պատրաստվում են ընտրությունների․«Հրապարակ» 01/21/2025   07:58 Ո՞վ կվճարի քաղաքացիների տուգանքները. նոր բում. «Ժողովուրդ» 01/21/2025   07:55 Փոխնախարարի որդին ազատվել է բանակից. Փաշինյանը նոր խստացումներ է անում. «Ժողովուրդ» 01/21/2025   07:50 Տոտալ բոյկոտ. ինչպե՞ս են քաղաքացիներն արձագանքում իշխանության հերթական «գլուխգործոցներին». «Փաստ» 01/20/2025   21:00 Մեկնարկել Է Թրամփի երդմնակալության արարողությունը 01/20/2025   20:52 Բայդենն իր քաղաքական համախոհներին ու ընտանիքի անդամներին նախապես ներում է շնորհել 01/20/2025   20:50 Շերամի փողոցում կեղտաջրերը շարունակում են գարշահոտություն տարածել, մարդաբոյ փոսերն էլ շարունակում են ավտոմեքենաներ ջարդել 01/20/2025   20:36 Ռաֆայել Երիցյանը չի ընտրվել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ 01/20/2025   20:32 Տավուշում Նիկոլ Փաշինյանը կրկին գնալու է զիջումների, որոնք ազդելու են ՀՀ անվտանգային ճարտարապետության վրա. Սեյրան Օհանյան (տեսանյութ) 01/20/2025   20:20 Թայվանում երկրաշարժ է տեղի ունեցել 01/20/2025   20:06 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/20/2025   19:49 Բժիշկը սովորեցրել է ճիշտ առաջին օգնություն ցուցաբերել հիպերտոնիկ կրիզի դեպքում 01/20/2025   19:39 ԱՄՆ-ի հարձակման դեպքում Իրանը վճռական կգործի․ Իրանի ԱԳՆ 01/20/2025   19:27 Ընդգծվել է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունն ու սահմանների անքակտելիությունն անվերապահորեն հարգելու անհրաժեշտության վերաբերյալ Իրանի սկզբունքային դիրքորոշման կարևորությունը 01/20/2025   19:15 Սա ճանապարհ է դեպի ոչ մի տեղ, դրա տնտեսական, սոցիալական և ռազմաքաղաքական հետևանքները ծանրագույն կլինեն ՀՀ-ի համար. Ատոմ Մարգարյան 01/20/2025   19:01 Վրաստանի խորհրդարանի նախագահն ընդունել է դեսպան Աշոտ Սմբատյանին 01/20/2025   18:53 Անկառավարելի տրամվայը վրաերթի է ենթարկում երկու հետիոտնի. (տեսանյութ) 01/20/2025   18:50 Քննարկվել է կրիպտոակտիվների ոլորտի կարգավորման օրենքի նախագիծը 01/20/2025   18:45 Երևանում մի թիզ հող չեմ վերցրել, եթե ուզեի՝ Երևանի կեսը կվերցնեի, ոչ թե կասեի՝ քո հողը իմ անունով գրանցի. Հովսեփյան (տեսանյութ) 01/20/2025   18:42 Լիբանանի նորընտիր նախագահը հանդիպել է Մեծի Տանն Կլիլկիո Արամ Ա. Կաթողիկոսին 01/20/2025   18:39 Անհամբեր սպասում ենք դատավարության ավարտին․ Դավիթ Բաբայանի որդի 01/20/2025   18:37 Թրամփի խորհրդականի խոսքով՝ Զելենսկին պատրաստ է բանակցել հակամարտությունը դադարեցնելու համար 01/20/2025   18:11 «Վանաձոր» ՔԿՀ-ում ներնետված 7 բջջային հեռախոսները հայտնաբերվել են կալանավորված անձի խցում 01/20/2025   17:54 Տիեզերքը ուժ ունի, էն երկիրը, որտեղ իրար հա անիծում են ու հայհոյում, քանդվելու է ու քանդվելու. Նազարյանը՝ Սիրունյանի թեկնածության մասին 01/20/2025   17:34 Այրվել է մոտ 15 հա բուսածածկույթ 01/20/2025   17:30 «Հովհաննես Եղիազարյանին նորից կանչել եք հարցաքննության, եկավ, բայց ուղարկեցիք տուն, որովհետեւ ձեռք չէր տալիս, որ այդ տղան գար, ճիշտը ասեր». Մանվել Ղարիբյանը՝ դատարանում 01/20/2025   17:14 Թեման այդ 8 անձինք չեն, ամբողջ գործն օգտագործվում է ՀՀ-ի դեմ նոր ագրեսիայի հիմքեր ստեղծելու համար. Աբրահամյան (տեսանյութ) 01/20/2025   16:56 Վահան Կոստանյանն ու Քամալ Խարազին բարձր են գնահատել Հայաստան-Իրան փոխգործակցությունը 01/20/2025   16:52 Դատարանում շարունակվում է ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի գործով դատավարությունը. հարցաքննվում են վկաները (ուղիղ միացում) 01/20/2025   16:48 Արարատ Միրզոյանը մեկնում է Մոսկվա
01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/20/2025   18:45 Երևանում մի թիզ հող չեմ վերցրել, եթե ուզեի՝ Երևանի կեսը կվերցնեի, ոչ թե կասեի՝ քո հողը իմ անունով գրանցի. Հովսեփյան (տեսանյութ) 01/20/2025   10:48 Ռ. Քոչարյանի գործով նախկին դատախազ Պետրոս Պետրոսյանն աշխատանքից ազատվել է նաեւ ՔԿ-ից (լրացված) 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/21/2025   08:25 Հրաժարականի պատճառը նաեւ Արսեն Թորոսյանն է․ «Հրապարակ» 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 01/21/2025   08:30 Տավուշում պայքար են ուզում` առաջնորդ չկա․ «Հրապարակ» 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/20/2025   15:09 Խայտառակություն էր․ ԿԿՀ-ն բացասական եզրակացություն է տվել Ալեքսանդր Սիրունյանի բարեվարքությանը 01/20/2025   12:21 Ալեքսանդր Սիրունյանը «չզղջաց» սոցցանցերում արցախցիների դեմ ատելության խոսքի համար 01/20/2025   15:18 Ռուս հայտնի դերասան Գոշա Կուցենկոյի ավտոմեքենայում կնոջ դի է հայտնաբերվել 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/19/2025   22:33 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 01/20/2025   19:15 Սա ճանապարհ է դեպի ոչ մի տեղ, դրա տնտեսական, սոցիալական և ռազմաքաղաքական հետևանքները ծանրագույն կլինեն ՀՀ-ի համար. Ատոմ Մարգարյան 01/20/2025   13:49 Զոհված զինծառայող Լևոն Գալստյանի հորը՝ Արմեն Գալստյանին, մեղադրում են խուլիգանության և ծեծի մեջ, մինչդեռ տեսագրությունները հակառակն են վկայում․ փաստաբանը մանրամասնում է 01/20/2025   11:18 «Ո՞վ է ՀՀ այս մակետի պատվիրատուն», «ուրախ եմ, որ ճանաչեցիք ՀՀ քարտեզը». բանավեճ՝ Արծվիկ Մինասյանի ու Ալեն Սիմոնյանի միջև 01/20/2025   18:53 Անկառավարելի տրամվայը վրաերթի է ենթարկում երկու հետիոտնի. (տեսանյութ) 01/20/2025   12:48 Վահե Ղալումյանը Տավուշի մարզի Կիրանցի կամուրջը հայրենիք չի համարում

Հայաստանում աղիքային վարակներն աճի միտում ունեն 06/28/2018   14:34  |  Առողջություն

Դիզենտերիան, ինչպես բոլոր աղիքային հիվանդությունները տարվա տաք սեզոնին ակտիվանում են։ Ներկայումս, Հայաստանում, սեզոնին համապատասխան, աղիքային վարակները, այդ թվում՝ դիզենտերիան, ունեն աճի միտում։  Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

Վերջին օրերին, կապված աղիքային վարակների սեզոնային ակտվության հետ,  բնակիչները մտահոգություն են հայտնում, թե վարակը հնարավոր է պայմանավորված լինի ոչ որակյալ ջրի օգտագործմամբ:  Այս մտահոգությունները անհիմն են, այդ են փաստում  նաև լաբորատոր հետազոտությունների արդյունքները: Այսպես, բնակչությանը մատակարարվող խմելու ջրի որակի և անվտանգության նկատմամբ մշտապես իրականացվում է դիտարկում, որի արդյունքում Երևանում հունիս ամսվա ընթացքում հետազոտված խմելու ջրի լաբորատոր նմուշներում որևէ շեղում չի արձանագրվել։  Միաժամանակ, խմելու ջրի որակի նկատմամբ ամենօրյա հսկողություն է իրականացվում նաև ջրամատակարար ընկերության կողմից:

ՀՀ-ում դիտվող աղիքային վարակների դեպքերի աճը պայմանավորված է սննդային գործոնով(հիվանդության հարուցչով աղտոտված սնունդ, հիվանդության հարուցիչներ կրող անձի կողմից սննդի պատրաստում, ոչ պատշաճ պայմաններում պատրաստված, պահված սնունդ, աղտոտված սպասք և այլն)։ Այդ են փաստում լաբորատոր հետազոտությունները, որոնք հայտնաբերել են շիգելա զոնե տեսակը, որը բնորոշ է սննդային գործոնին։

Այս առումով առողջապահության նախարարությունը ստորև ներկայացնում է կարճ տեղեկատվություն դիզենտերիա հիվանդության մասին, ինչպես նաև դրանով չհիվանդանալու վերաբերյալ հորդորներ, որոնց պահպանումը հնարավորինս կկանխարգելի հիվանդության առաջացումը  և տարածումը։

Դիզենտերիան վարակիչ հիվանդություն է, որն ուղեկցվում է հաստ աղու ախտահարմամբ: Դիզենտերիայի հարուցիչները հիմնականում շիգելա ցեղի մանրէներն են և մակաբույծ նախակենդանի ամէոբան: Հիվանդության աղբյուրը հիվանդ կամ վարակակիր անձն է: Առողջ մարդու օրգանիզմ հարուցիչները թափանցում են բերանի խոռոչով: Մարդիկ դիզենտերիայով վարակվում են սննդի, ջրի, սպասքի պարագաների, կեղտոտ ձեռքերի միջոցով: Հիվանդության գաղտնի շրջանը 1-7 օր է: Ավելի հաճախ հիվանդանում են երեխաները, ծերերը և թույլ իմունային համակարգ ունեցողները (օրինակ քրոնիկ հիվանդություններով տառապող անձինք): Դիզենտերիայի ժամանակ դիտվոոմ է որովայնի ցավ, լուծ (մասնավորապես՝ արյունային), ինտոքսիկացիային բնորոշ ախտանշաններ՝ թուլություն, կոտրտվածություն, սրտխառնոց, փսխում, ինչպես նաև մինչև 38-39°C ջերմություն:

Դիզենտերիան կարող է առաջացնել բռնկումներ՝ ինչպես ջրային, այնպես էլ սննդային ծագման: Ջրային բռնկմանը բնորոշ է կարճ ժամանակահատվածում ազգաբնակչության շրջանում մեծ թվով հիվանդների արձանագրումը: Ջրային բռնկման դեպքում հիմնականում հիվանդության դեպքերն արձանագրվում են աղտոտված ջրից օգտվող բնակչության շրջանում, ինչը կարող է սահմանափակված լինել թաղամասով, փողոցով կամ նույնիսկ 1 բնակելի շենքով, որտեղ տեղի է ունեցել ջրի աղտոտումը:

Սննդի միջոցով առաջացող բռնկումը կարող է առաջանալ մեկ առանձին կազմակերպությունում(հանրային սննդի, մանկական և այլ կազմակերպություններում) կամ ընդհանուր բնակչության շրջանում: Բռնկման պատճառ կարող են դառնալ աղտոտված սննդի առկայությունը կամ սննդամթերի պահպանման, մշակման և պատրաստման գործընթացների խախտումները, ինչպես նաև սենքերի մաքրման, սպասքի լվացման և ախտահանման սանիտարահիգիենիկ ոչ պատշաճ պայմանները, փողոցային անկազմակերպ առևտուրը, առևտրի ցանցում աղտոտված սննդամթերքի վաճառքը: Սննդային ծագման դիզենտերիայի համար նպաստավոր է շոգ եղանակը՝ հատկապես, երբ չեն ապահովվում սննդամթերքի պահպանման անհրաժեշտ կանոները: Աղտոտված սննդամթերքը աղիքային վարակների, այդ թվում՝ դիզենտերիայի հարուցիչների համար հանդիսանում է միջավայր, որտեղ դրանք բազմանում և զարգանում են:   

Ինչ պետք անել աղիքային վարակներից, այդ թվում՝ դիզենտերիայից խուսափելու համար.

չխմել կասկածելի ջուր կամ խմել միայն եռացրած-սառեցրած, փոքր տարիքի երեխաներին երբեք չտալ ծորակի հում ջուր, երբեք չխմել հում կաթ,
մրգերը և բանջարեղենը մանրակրկիտ լվանալ հոսող ջրով, կասկածելի ջրի դեպքում՝ եռացրած - սառեցրած ջրով,
սննդամթերքը միշտ պահպանել սառնարանային պայմաններում, հետևել պիտանիության ժամկետներին,
խուսափել փողոցներում, ոչ սառնարանային պայմաններում վաճառվող սննդամթերքից
խուսափել լցնովի պաղպաղակ, սառնարանային պայմաններում պահպանվող կրեմային հրուշակեղեն, մայոնեզ օգտագործելուց
մշտապես պահպանել անձնական հիգիենայի կանոնները՝ ձեռքերը լվանալ ուտելուց առաջ, զուգարանից օգտվելուց հետո, հողի հետ շփվելուց հետո: 
Դիզենտերիային բնորոշ ախտանշանների դեպքում անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկի, չզբաղվել ինքնաբուժմամբ, քանի որ ոչ ճիշտ բուժումը կարող է հանգեցնել հիվանդության քրոնիկ կամ դեղակայուն ձևերի առաջացման, հիվանդի վիճակի բարդացման:

Աղբյուր` Փաստինֆո


Արխիվ

[]