ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դավիթ Հարությունյանը աշխատանք է որոնում. «Հրապարակ» 06/28/2018 10:38 | Մամուլ
«Հրապարակ» թերթը գրում է, որ երեկ համացանցում տեղեկություն տարածվեց, թե արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը մտադիր է իրեն փորձել փաստաբանի դերում, և որ դա նրան խորհուրդ են տվել իր փաստաբան եղբայրները: Փաստաբանների գործը հեղափոխությունից հետո լավացել է, նախկին իշխանավորներից շատերն են այս օրերին լավ փաստաբանի կարիք զգում:
Նշված էր, որ առաջիկայում հնարավոր է Հարությունյանը զբաղվի որևէ օլիգարխի շահերի պաշտպանությամբ:
«Դավիթ Հարությունյանը մեզ հետ զրույցում չհերքեց այս տեղեկությունը՝ որոշ ճշգրտումներով: Նա ասաց, որ ոչ թե փաստաբանությամբ, այլ հնարավոր է իրավաբանական խորհրդատվությամբ զբաղվի:
Փաստաբանությամբ զբաղվելու համար, նկատենք, նախ պետք է փաստաբանի լիցենզիա ձեռք բերել և այլն: «Դա կարող է լինել իրավաբանական խորհրդատվական գրասենյակ, բայց չեմ կարող ասել՝ հաստատ էդ ճանապարհն եմ ընտրել:
Ընդհանուր առմամբ, հետևյալը կասեմ, քանի որ ես բիզնեսմեն չեմ, բնականաբար, որոնում եմ, թե ինչով եմ զբաղվելու: Դա գործընթաց է, ես չեմ բացառում նաև այդ տարբերակը, որ կզբաղվեմ իրավաբանական խորհրդատվությամբ»,- ասաց նա՝ նշելով, որ չի պատրաստվում այս պահին դառնալ փաստաբան:
Չբացառեց նաև, որ իրավաբանական խորհրդատվությամբ կարող է զբաղվել հենց իր եղբոր՝ Հայկ Հարությունյանի «Հարությունյան և գործընկերներ» իրավաբանական ընկերությունում: «Իհարկե, ինչ-որ տեղ պետք է աշխատեմ, չէ՞, դրա համար էլ որոնումների մեջ եմ»,- հավելեց նախկին նախարարը՝ նորմալ համարելով, որ փորձում է զբաղվել որևէ աշխատանքով:
Իսկ հնարավոր է առաջիկայում ստանձնի նախկին իշխանավորներին իրավաբանական խորհրդատվություն տրամադրելու հոգսը, և իր՝ այս դաշտ մտնելը նաև դրանով է պայմանավորված: Հարությունյանը կարճ պատասխանեց՝ դրանք իրար հետ կապված չեն: Հարցրինք նաև՝ նոր իշխանությունների կողմից որևէ առաջարկ եղել է, փորձել են օգտագործել իր ռեսուրսները: «Եթե խոսքը վերաբերում է հանրային ծառայության պաշտոնին, ապա՝ ոչ: Իսկ տարբեր առաջարկություններ, բնականաբար, ես ստանում եմ տարբեր ոլորտներից, և´ Հայաստանից, և´ դրսից: Որոնումների փուլում եմ, կարծում եմ՝ դեռ մտածելու ժամանակ ունեմ, որովհետև ինձ պետք է աշխատանք, որը նաև ինձ հետաքրքրի»,- ասաց նա: Իսկ եթե նոր իշխանությունների կողմից առաջարկ լիներ աշխատել արդարադատության նախարարի պաշտոնում, կհամաձայնե՞ր, Դավիթ Հարությունյանը բացասաբար պատասխանեց»,- գրում է թերթը:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ»-ի՝ 28.06.18թ. համարում:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ