ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վարչապետն ընդունել է ՊՊԾ գնդի գրավման ժամանակ զոհված ոստիկանների ընտանիքների անդամներին 06/28/2018 19:42 | ԼՐԱՀՈՍ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է 2016 թվականին ՊՊԾ գնդի գրավման ժամանակ զոհված ոստիկանների ընտանիքների անդամներին և լսել նրանց բարձրացրած խնդիրներն ու մտահոգությունները: Այս մասին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
«Լիարժեք կիսում եմ ձեր վիշտը և կարծում եմ՝ դա բոլորիս վիշտն է, որովհետև ես միշտ եղել եմ այն կարծիքին, որ ներհայաստանյան խնդիրների լուծման առումով մենք չպետք է ունենանք բռնության որևէ դրսևորում: Նաև ուրախ եմ, որ այն հեղափոխությունը, որն իրականացրեցինք, տեղի ունեցավ առանց որևէ բռնության և մի կաթիլ արյան: Ընդհանրապես, երկար ժամանակ Հայաստանում այդ բանավեճը եղել է՝ արդյոք հնարավոր են փոփոխություններ առանց բռնության: Ես միշտ եղել եմ այն կարծիքին, որ դրանք հնարավոր են և ուրախ եմ, որ ի վերջո կարողացանք նաև դա ապացուցել»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու կյանքն իր համար բարձրագույն և բացարձակ արժեք է և խնդիրներն ընկալում է հենց այդպես: «Կարծում եմ, որ մեր գործունեությունը դա ապացուցել է: Մենք կարևոր ենք համարում նաև հանրային համերաշխության վերականգնումը և այդ առումով իրական համերաշխությունն այն է, երբ լսելի են բոլոր կողմերը, լսելի են բոլոր տեսակետները, հաշվի են առնված բոլոր մարդկանց շահերը, հույզերը և զգացմունքները: Այս առումով, կարևոր եմ համարում հանդիպումը և շփումը ձեզ հետ»,- նշել է վարչապետը:
Անդրադառնալով դատական գործընթացին՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է. «Ես որպես վարչապետ հայտարարել եմ, որ ընդհանրապես դատարանների գործունեությանը որևէ միջամտություն չեմ ունենալու, որովհետև կարծում եմ, որ դա սխալ է և հենց այդ գործելակերպի պատճառով է նաև, որ մենք բազմաթիվ խնդիրներ ենք ունեցել: Բայց ինձ համար կարևոր է նաև, որ մեր երկրում յուրաքանչյուր քաղաքացու իրավունքը պաշտպանված լինի, իսկ իրավունք ունեն բոլոր քաղաքացիները: Իհարկե, ինքս էլ պրոցեսներին հետևում եմ և իմ քաղաքական դիրքորոշումներն արդեն արտահայտել եմ, որոնք, կարծում եմ, եղել են հավասարակշռված, այսինքն՝ չի եղել մի հայտարարություն, որը հաշվի կառնի քաղաքացիների մի մասի շահերը, իսկ մյուսինը՝ ոչ: Իհարկե, մեր պարտավորությունն է ապահովել քաղաքացիների անվտանգությունը, իրավունքների պաշտպանությունը: Ինձ համար կարևոր էր լսել ձեր տեսակետները, դիրքորոշումները, որոնք դատավճիռ չեն կարող դառնալ, որովհետև ես դատավճիռ կայացնող չեմ և ոչ էլ կցանկանամ հայտնվել այդպիսի կարգավիճակում, բայց զուտ ընդհանուր պատկերացում ունենալու համար, թե դուք ինչ եք մտածում այս իրավիճակի մասին, շատ կարևոր էր լսել ձեզ: Եթե հետագայում էլ լինի անհրաժեշտություն՝ պատրաստ եմ կրկին հանդիպել»,- ասել է կառավարության ղեկավարը:
Վարչապետը զոհված ոստիկանների ընտանիքների անդամներին հորդորել է օգտվել դատավարական իրավունքներից, քանի որ դրանց պաշտպանության տեղը դատարանն է: «Այն մարմիններին, որոնք ենթարկվում են վարչապետին, կտամ հանձնարարականներ, որպեսզի ձեր բարձրացրած որոշ խնդիրներով զբաղվեն: Կիսում եմ ձեր և տարբեր պատճառներով մեր հանրության մեջ առկա ցավը: Ցավոք, մեր երկրում կան շատ խնդիրներ և հույս ունեմ, որ այս իրավիճակում կկարողանանք բոլորս գալ ժողովրդի, պետության, օրինականության շահերից բխող եզրակացությունների և լուծումների»,- եզրափակել է Նիկոլ Փաշինյանը:
Ոստիկանների հարազատները շնորհակալություն են հայտնել վարչապետին իրենց ընդունելու և բարձրացրած հարցերը լսելու համար:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից