Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   10:55 «Սրբազան պայքար» շարժման համար մասնակիցներ հավաքագրելու գործով ևս երկու անձ արդարացվեց 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/22/2024   10:34 Վերականգնվում է Երևանի ամենահին՝ Կարմիր կամուրջը 11/22/2024   10:30 Խիստ մտահոգված և անհանգստացած ենք Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Լիբանանում, ահագնացող անվտանգային իրավիճակով. վարչապետ 11/22/2024   10:16 Իրավիճակը հանրապետության ավտոճանապարհներին 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ» 11/22/2024   08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ» 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/22/2024   08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ» 11/22/2024   08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ» 11/22/2024   07:58 Ինչ է հայտարարագրել ՔԿ նախագահի հավանական թեկնածու Արթուր Պողոսյանը. «Ժողովուրդ» 11/21/2024   23:47 Սպիտակ տունը պատասխանել է ռուսական «Орешник» հրթիռի արձակմանը 11/21/2024   23:33 Մինչև Հայաստանի իշխանությունը հանցավոր լռում է, պաշտոնական Բաքուն ագրեսորի նոր իմիջ է կերտում Հայաստանի համար. Տիգրան Աբրահամյան 11/21/2024   23:23 Մանկապարտեզներին մատակարարվող սննդի որակը Երևանի քաղաքապետարանն առավել խիստ է հսկում 11/21/2024   23:06 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   22:53 Չեխիայում մոտ հազար ուժայիններ բողոքում են ցածր աշխատավարձի դեմ 11/21/2024   22:36 Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իսպանիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ռիկառդո Մարտինես Վասկեսին 11/21/2024   22:22 Սիրիայում հրթիռակոծվել է ԱՄՆ-ի ռազմաբազան 11/21/2024   22:11 Ոստիկանի նախկին կինը խաղամոլության պատճառով թունավորել է 14 ընկերների 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   21:35 Ռուսական նորագույն զենքին հակազդելու միջոցներ գոյություն չունեն. Պուտին 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/21/2024   21:24 Թաթոյանն անդրադարձել է սահմանային և իրավական անվտանգության մարտահրավերներին և Արցախից հայերի զանգվածային բռնի տեղահանմանը 11/21/2024   20:59 Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարարի հետ 11/21/2024   20:46 Պաղեստինը պաշտպանել է Նեթանյահուի եւ Գալանտի ձերբակալման ՄՔԴ-ի օրդերը 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   20:32 Բասկետբոլի մեր թիմը հանդիպելու է բավական ուժեղ Ավստրիայի հավաքականի հետ 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   20:14 Եւս մեկ բրոնզե մեդալ 11/21/2024   20:07 «Ռոսկոմնադզորն» արգելել է գիտական տարածել VPN-ի մասին 11/21/2024   19:59 Թուրք-ադրբեջանական տարաձայնություններն էներգետիկ ոլորտում. «Գեղարդ» հիմնադրամ 11/21/2024   19:42 Ֆինլանդիան կդադարի փախստականներին մշտական կացության կարգավիճակ տալ 11/21/2024   19:29 Թուրքիան Սոմալիում կհիմնի տիեզերական ռազմաբազա 11/21/2024   19:20 Ուսանողների մոտ պայքարելու մոտիվացիա կա, հեշտ չի լինելու նրանց Բրյուսովի շենքերից հանելը. Ցոլակ Ակոպյան 11/21/2024   19:06 Ժամկետային զինծառաողներ Սամվել Գրիգորյանն ու Հրայր Ալիխանյանը նվաճել են բրոնզե մեդալներ 11/21/2024   18:59 ՀՀ ԶՈՒ հավաքականը հունահռոմեական ոճում զբաղեցնում է 1-ին հորիզոնականը 11/21/2024   18:58 Վթարային ջրանջատում Արարատի մարզում նոյեմբերի 22/23-ին 11/21/2024   18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   18:18 ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի ԵՄ հարցերի հանձնաժողովի նախագահին 11/21/2024   18:01 Հակակոռուպցիոն կոմիտեի պաշտոնյաները ոսկեջրած արծաթյա ժամացույցներ են նվեր ստացել . «Հետք» 11/21/2024   17:56 Կումայրիի համայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու դեպքեր են բացահայտել 11/21/2024   17:52 Խափանման միջոց կալանքի կիրառման դեպքերը նվազել են 6 տոկոսային կետով, իսկ անազատության հետ չկապված խափանման միջոցների կիրառման դեպքերն ավելացել են կրկնակի. Ամփոփում 11/21/2024   17:49 Ինչ կանոններ պետք է պահպանել ընթրելիս չգիրանալու համար 11/21/2024   17:48 «Ուղարկեց պատերազմ, գլուխները կերավ, իսկ հիմա ասում է՝ կամավորությունը սուտի բան ա». Իգոր Սարգսյանի կարծիքով՝ Փաշինյանը սկսել է Ալիեւի հերթական պահանջի կատարումը 11/21/2024   17:45 Վարչապետն ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի պատվիրակությանը 11/21/2024   17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
11/20/2024   15:33 Հայաստանը կանանց ձեռքերում է. Իշխանությունում ևս մեկ թև է ձևավորվել՝ Աննա Հակոբյանինը 11/20/2024   11:17 «Պզոն» «Օրենքով գող» չէ ՝ ըստ դատական ակտի․ նա արդարացվել է 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/20/2024   20:14 Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ. Քպական պատգամավոր 11/20/2024   19:43 Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է պաշտոնանկ արվի Ալեն Սիմոնյանը, իսկ Լենա Նազարյանն ընտրվի նաև Ազգային ժողովի նախագահ․ Ղազարյան 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/20/2024   12:51 ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը հրաժարվում է վայր դնել մանդատը, նա խորհրդարանում է 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/20/2024   18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը 11/20/2024   19:01 Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ Մարալիկում բախվել են դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ն ու «Nissan»-ը. 3 վիրավորներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/20/2024   20:00 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարներն այն դուրս են բերել մեծ դժվարությամբ 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան

Ջերմուկցիները շարունակում են փակ պահել ճանապարհները, նրանք արձագանքում են վարչապետին՝ սաբոտաժ չկա 06/26/2018   14:32  |  ԼՐԱՀՈՍ

Ջերմուկում անհնազանդության գործողություններ իրականացնող քաղաքացիները հայտարարել են, որ ճանապարհները շարունակում են փակ մնալ՝ չնայած վստահում, սիրում ու հարգում են կառավարության ղեկավարին: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ֆեյսբուքյան տեսաուղերձի միջոցով հունիսի 26-ի առավոտյան հայտարարել են «Ջերմուկի զարգացման կենտրոն» ՀԿ նախագահ Վազգեն Գալստյանն ու Ջերմուկի բնակիչ Ահարոն Արսենյանը, ով մասնակցել է մայիսի 24-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ հանդիպմանը: Նրանք կոչ են արել վարչապետ Նիկոլ Փաշինյանին անձամբ գնալ Ջերմուկ ու տեղում ծանոթանալ բողոքողների բարձրացրած խնդրին: Ջերմուկցիները մոտ մեկ ամիս է ժամանակ առ ժամանակ փակում են Ամուլսար տանող ճանապարհը՝ բողոքելով Սոթքի և Ամուլսարի հանքերի գործարկման դեմ:

«Երեկ լսեցինք մեր վարչապետի՝ պարոն Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ նա իրականում չգիտի Ջերմուկում անհնազանդության ակցիաները սաբոտաժ են, թե ժողովրդի իրական պահանջը: Դրա համար նրան հրավիրում ենք Ջերմուկ՝ մոտիկից ծանոթանալու ժողովրդի խնդրին»,-ասաց Ահարոն Արսենյանը:

Նա նշեց, որ իրենք չեն վստահում Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանին և կարծում են, որ նա տեղի ունեցող երևույթները այլ կերպ է զեկուցում կառավարության իր գործընկերներին:

«Տիգրան Ավինյանի հետ հանդիպմանը պարոն Ավինյանը հեռախոսազրույց ունեցավ նախարար Էրիկ Գրիգորյանի հետ, ով ասաց, որ մեր գիտնականները «Լիդիան Արմենիա» այցի ժամանակ կարծիք են փոխել,  որը ընդհանրապես չի համապատասխանում իրականությանը։ Մենք չենք վստահում նրան, այլ կվստահենք մեր վարչապետին»,-ավելացրեց Ահարոն Արսենյանը:

Նրանք բարձր գնահատեցին կառավարության որոշումը ձևավորել աշխատանքային խումբ, որը հասարակական կազմակերպությունների և ԶԼՄ-ների ներկայացուցիչների ներգրավվածությամբ կստեղծի օբյեկտիվ և բազմակարծություն ապահովող հարթակ՝ հնարավորություն ընձեռելով արձանագրված իրավիճակի համար մշակել և ներդնել հասցեական լուծումներ: Աշխատանքային խումբը կղեկավարի Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանը:

«Իրականում Արթուր Գրիգորյանին շատերս ենք ճանաչում, ծանոթացել ենք նրա հետ, գիտենք՝ ինչ փորձ ունի թե բնապահպանության ոլորտում, թե որպես իրավաբան»,-ասաց Վազգեն Գալստյանը՝ հավելելով, սակայն, որ կշարունակեն իրենց գործողությունները մինչև իրենց համար հստակ դառնան խնդրի լուծման ժամկետներն ու քայլերի հաջորդականությունը:

Հունիսի 25-ին ֆեյսբուքյան հարցուպատասխանի ժամանակ այս հարցին անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա կոչ արեց քաղաքացիներին դադարեցնել անհնազանդության գործողությունները և թույլ տալ կառավարությանը զբաղվել այդ հարցով: Նա ասաց, եթե այդ գործողությունների նպատակը սաբոտաժն ու կառավարության համար փակուղային իրավիճակներ ստեղծելը չէ, ապա դադարեցնեն բողոքի գործողությունները:

«Ես չեմ հասկանում քաղաքացիական անհնազանդության այն գործողությունը, որ շարունակում է տեղի ունենալ Ամուլսարում: Ես խնդիրներ ունեմ այդ գործողությունների նպատակը հասկանալու իմաստով, դա կարող է երկակի մեկնաբանությունների տեղիք տալ: Ես կոչ եմ անում դադարեցնել, հնարավորություն տալ կառավարությանը այդ խնդիրներով զբաղվելու և փաստերի հիման վրա խնդիրները լուծելու։ Մենք բոլոր խնդիրներին պետք է լուծում տանք փաստերի հիման վրա: Մենք չենք կարող կայացնել չտեղեկացված որոշումներ»,-ասաց վարչապետը:

Նա վստահեցրեց՝ որևէ կաշկանդող հանգամանք չկա իրենց համար նշյալ հարցով զբաղվելու և լուծում տալու համար: «Հուսով եմ պարզ է, որ ոչ մի կոռուպցիոն կապ, կաշկանդող կապ չունենք որևէ բիզնեսի ու հանքի հետ: Չկա մի սուբյեկտ, որի հետ կապված  կաշկանդվածություն ունենանք գործողություններ իրականացնելու: Բայց բոլոր դեպքերում պետք է մեր գործողությունները հիմնված լինեն փաստերի վրա»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Հունիսի սկզբին «Լիդիան Արմենիայիե գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը հայտարարություն էր տարածել, որում ասել էր, որ «Լիդիան Արմենիան» պատրաստ է ցանկացած ստուգման՝ բնապահպանական չափանիշների, սոցիալական կառավարման, ֆինանսական հոսքերի, բաժնետերերի կազմի, հարկային մուտքերի թափանցիկության և ցանկացած այլ չափանիշներով: Ամուլսարն ամենախոշոր միջազգային ներդրումն է Հայաստանում։ Կապիտալ ներդրումները ուսումնասիրության և հետախուզման փուլում կազմել են մոտ 90 մլն դոլար, իսկ մինչև ավարտը հանքավայրը շահագործման նախապատրաստելու համար շինարարական աշխատանքների և սարքավորումների ձեռքբերման ներդրումային ծախսերը կկազմեն ևս 370 միլիոն դոլար:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

09:14 12/06/2018  |  Մամուլ«Լիդիան Արմենիա»-ն պատրաստվում է հայց ներկայացնել ընդդեմ Հայաստանի. «Ժամանակ»
09:36 30/05/2018  |  Մամուլ«ԳեոՊրոՄայնինգ» ՍՊԸ ռուսական կապիտալով ընկերությունը Հայաստանում լուրջ խնդիրներ ունի. «Ժամանակ»
13:45 25/05/2018  |  ԼՐԱՀՈՍ«Լիդիան Արմենիա»-ն վերականգնել է Ամուլսարում բնականոն աշխատանքերը
11:07 25/05/2018  |  ԼՐԱՀՈՍՈստիկանությունը պարզաբանում է
17:59 24/05/2018  |  ԼՐԱՀՈՍՍոթքի հանքում արտադրությունը կանգ է առել. «ԳեոՊրոՄայնինգ գոլդ»-ի հայտարարությունը
15:51 23/05/2018  |  ԼՐԱՀՈՍԱրմեն Սարգսյանն անձամբ հանդիպեց «Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնության անդամներին ու անգամ պարեց նրանց հետ
15:48 23/05/2018  |  ԼՐԱՀՈՍՄի խումբ ակտիվիստներ փակել են Ամուլսարի ոսկու հանք տանող ճանապարհը
16:33 19/05/2018  |  ԼՐԱՀՈՍ«Չղջիկները» մեկուկես օրով խաթարել էին Սոթքի ոսկու հանքավայրի աշխատանքը` պահանջելով հանքավայրի տնօրենի հրաժարականը
14:41 17/05/2018  |  ԼՐԱՀՈՍՈւմ ենք հայտարարում քաղաքացիական անհնազանդություն. Նիկոլ Փաշինյանը կոչ է անում դադարեցնել բողոքի ակցիաները
14:35 17/05/2018  |  ԼՐԱՀՈՍՄայր Աթոռը պարզաբանում է տարածել Սևանի թերակղզու մոտ տեղի ունեցած բողոքի ցույցերի առնչությամբ

Արխիվ

[]