ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ԿԳՆ-ն ամփոփել է «Ֆինանսական կրթությունը դպրոցում» ծրագրի արդյունքները 06/26/2018 18:35 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանը շնորհակալագրեր է հանձնել «Ֆինանսական կրթությունը դպրոցում» փորձնական ծրագրում ներառված դպրոցներին և ուսուցիչներին: Ինչպես տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարությունից, ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ նախարարի տեղակալը նշել է, որ ծրագրի շրջանակում երեխաներին ոչ միայն տեսական, այլ նաև պրակտիկ գիտելիքներ են փոխանցվել, որոնք հնարավորություն կտան որոշակի հմտություններ և ֆինանսական գիտելիքներ ունենալով՝ հետագայում ճիշտ կողմնորոշվել, տնօրինել սեփական գումարը, ինչպես նաև խնայողություն անել:
«Այս ծրագիրը ԿԳՆ-ի համար հենց այս հենքով է կարևոր, քանի որ այն օգնում է մտածողություն զարգացնել: Երեխաները դեռևս փոքր տարիքից պետք է ունենան ֆինանսական գիտելիքներ, գրագիտություն և ամենակարևորը՝ ֆինանսական իրավունքի գիտակցություն»,-նշել է Լուսինե Առաքելյանը՝ ընդգծելով, որ հանդիպման նպատակն է ապահովել հետադարձ կապ ուսուցիչների հետ, վերհանել ծրագրի ուժեղ և թույլ կողմերը, վերամշակել այն և շտկել բոլոր խնդիրները: Ըստ փոխնախարարի՝ ծրագիրը բավականին հավակնոտ է՝ հաշվի առնելով, որ հետագայում այն ներդրվելու է գրեթե ամբողջ հանրապետությունում:
Նշվել է, որ դեռևս 2014 թվականին ՀՀ կառավարութունը հավանության էր արժանացրել ՀՀ-ում ֆինանսական կրթման ազգային ռազմավարությունը, որում առավել կարևորություն էր տրված «Ֆինանսական կրթությունը դպրոցում» ծրագրին՝ նախանշելով դրա իրականացման ընդհանուր սկզբունքները: 2015 թվականից ի վեր ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և ՀՀ կենտրոնական բանկը, համագործակցելով Կրթության ազգային ինստիտուտի, Խնայողական բանկերի միջազգային համագործակցության միավորման հայաստանյան ներկայացուցչության, «Հայաստանի պատանեկան նվաճումներ» հասարակական կազմակերպության հետ, մշակել են «Սովորողների ֆինանսական կոմպետենցիաների մատրից» փաստաթուղթը, որը սահմանում է սովորողների համար անհրաժեշտ նվազագույն ֆինանսական գիտելիքը, հմտությունները, վերաբերմունքը և վարքագիծը՝ ըստ կրթական մակարդակների: Բացի այդ, ընտրվել են նաև այն 4 առարկաները, որոնց ծրագրում ինտեգրվելու է ֆինանսական կրթության բաղադրիչը՝ «Ես և շրջակա աշխարհը» (2-ից 4-րդ դասարաններ), «Մաթեմատիկա» (2-ից 6-րդ դասարաններ), «Հասարակագիտություն» (8-ից 11-րդ դասարաններ), «Հանրահաշիվ» (7-ից 11-րդ դասարաններ): 2016 թվականին ձևավորվել է 11 փորձագետից բաղկացած աշխատանքային խումբ, որը զբաղվել է ]րագրի շրջանակում բովանդակային նյութերի մշակմամբ: Հիմք ընդունելով առարկայական չափորոշիչները և ծրագրերը՝ ուսուցիչ վերապատրաստման մոդուլների համաձայն` 2017 թվականին վերապատրաստվել են 14 դպրոցների 46 առարկայական ուսուցիչներ, որոնք 2017-2018 ուսումնական տարվա ընթացքում փորձարկել են ֆինանսական կրթության բովանդակությունը` առարկաներում ինտեգրելու միջոցով: Ծրագրի փորձարկման արդյունքների հիման վրա վերջնական շտկումներ են իրականացվելու մշակված փաստաթղթերում: 2018 թվականի սեպտեմբերից նախատեսված է ծրագիրը ներդնել նաև ՀՀ բոլոր մարզերի 350 դպրոցներում՝ վերապատրաստելով ավելի քան 3000 ուսուցիչ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 10/31/2024 08:26 Հարկատուների գումարներով հյուրանոց ու ճոպանուղի են կառուցել, տվել մասնավորին. «Ժողովուրդ»
- 10/31/2024 08:23 Որո՞նք են Հայաստանի հանքարդյունաբերության հանդեպ Ադրբեջանի հետևողական հարձակումների պատճառները. «Փաստ»
- 10/31/2024 08:18 ՀԾԿՀ նախագահի պաշտոնը շարունակում է թափուր մնալ. ՔՊ-ն ոլորտը բարձիթողի վիճակում է պահում. «Ժողովուրդ»
- 10/31/2024 08:16 Իշխանական պատգամավորները դժգոհ են․ «Հրապարակ»
- 10/31/2024 08:13 Ագրարային համալսարանի դասախոսները բողոքի ակցիա կիրականացնեն․«Հրապարակ»
- 10/31/2024 08:09 Քյարամյանը չի վիրավորել՝ օրհնել է․ «Հրապարակ»
- 10/31/2024 08:01 «Երրորդ ուժի» հարթակ՝ փակ դռների հետևում. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 10/31/2024 19:01 Հովհաննես Ավետիսյանին ձերբակալել են ապօրինի զենքի հետ կապված կասկածանքով. Արսեն Բաբայան
- 10/31/2024 15:43 Այս պահի դրությամբ Էրեբունու ՁՊՎ ում են գտնում 9 քաղաքացի, որոնց «մեղքը» մեկն է՝ դեմ են արտահայտվում այս իշխանություններին․ Մանուկյան
- 10/31/2024 14:14 Երևանում ավելի քան 40 տարի շահագործվող վերելակները փոխարինվում են նորերով
- 10/31/2024 13:22 Կարծում եմ սա էլ չեք իմանա․ «Նյու Յորք պիցցան», մինչև պիցցայի անվանում դառնալը, ԱՄՆ-ում բավականին հայտնի քաղաք է․ Բաբայանը՝ կոնյակի մասին Փաշինյանի հայտարարության մասին
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 10/31/2024 22:00 Ավտովթար՝ Երևանում․ «Վեգա» հիպերմարկետի մոտ բախվել են «Mercedes»-ն ու «BMW»-ն․ կա վիրավոր
- 10/31/2024 16:00 Չերկեսկ շենքերից մեկում գազ է պայթել. հաղորդվում է 5 զոհի մասին
- 10/31/2024 10:27 Խոշոր ավտովթար Վաղարշյան փողոցում․ կան տուժածներ
- 10/31/2024 10:21 Ձորաղբյուր գյուղում այրվել են ավտոմեքենաներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 10/31/2024 23:38 Գաստրոէնտերոլոգը նշել է ամենավտանգավոր խավարտները
- 10/31/2024 20:20 Քանյե Ուեսթի կինը կրկին փոխել է իմիջը ամուսնալուծության մասին լուրերից հետո
- 10/28/2024 15:13 «Միսս Տիեզերք 2024» մրցույթում Հայաստանը կներկայացնի Էմմա Ավանեսյանը
- 10/26/2024 17:20 Սամվել Ալեքսանյանը պապիկ է դարձել. ծնվել է Ալեքսանյանի որդու դուստրը
Հետաքրքիր է իմանալ
- 10/29/2024 17:26 Արդյո՞ք աստղային բռնկումները կարող են քաղցկեղ առաջացնել Երկրի բնակիչների մոտ
- 10/28/2024 13:56 Մագնիսական փոթորիկը ծածկել է Երկիրը
- 10/26/2024 15:33 Արեգակի վրա հզոր բռնկում է տեղի ունեցել. արդյո՞ք դա կազդի Երկրի վրա
- 10/25/2024 18:11 Պտուղը ողջ է մնացել մոր արգանդում այն բանից հետո, երբ վերջինս ցած է ընկել 14-րդ հարկից