ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Խիստ մտահոգիչ են խոսքի ազատության նկատմամբ ներգործության վտանգավոր միտումները. ՄԻՊ 06/25/2018 11:31 | ԼՐԱՀՈՍ
Մարդու իրավունքների պաշտպանն անդրադարձել է «Հրապարակ» օրաթերթի նկատմամբ իրականացվող ոտնձգությանը՝ այս կապակցությամբ հաղորդագրություն տարածելով:
Հաղորդագրության մեջ ասվում է.
Ժողովրդավարական երկրի զարգացման հիմնարար ցուցիչներից է խոսքի ազատությունը և լրագրողի պաշտպանված մասնագիտական աշխատանքը: Լրագրողի աշխատանքի շնորհիվ է ձևավորվում և կայանում քաղաքացիական վերահսկողությունը պետության նկատմամբ:
Լրագրողն իր աշխատանքի ընթացքում ղեկավարվում է պատասխանատու լրագրության սկզբունքներով: Սա յուրաքանչյուրին ու առավել ևս պետության ներկայացուցչին պարտավորեցնում է ղեկավարվել լրագրողի օրինավորության և բարեխղճությանկանխավարկածով:
Ուստի, լրագրողի մասնագիտական աշխատանքի նկատմամբ ցանկացած ոտնձգություն պետք է արժանանա պետության իրավասու մարմինների խիստ արձագանքին, իսկ իրավախախտում թույլ տված անձը պետք է ենթարկվի պատասխանատվության անխուսափելի միջոցների: Լրագրողն ինքը պետք է համոզված լինի, որ իր մասնագիտական աշխատանքը պաշտպանված է պետության կողմից:
Իհարկե, հասարակության յուրաքանչյուր անդամ ունի այս կամ այն լրատվամիջոցի ու լրագրողի աշխատանքին հետևելու ազատ ընտրության հնարավորություն: Դրանով հանդերձ, կոնկրետ իրավիճակում խիստ մտահոգիչ է «Հրապարակ» օրաթերթի նկատմամբ սոցիալական ցանցերում առկա՝ վիրավորանք ու ազատ խոսքի նկատմամբ ոտնձգություն պարունակող վերաբերմունքը: Մասնավորապես, սոցիալական մեդիայում արագորեն տարածվում են կոչեր, որոնք ուղղված են լրատվամիջոցը «մերժելուն» ու դրանց թվում նշվող պատճառներից է լրատվամիջոցի «ոչ օբյեկտիվ քննադատությունը»:
Ավելին, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի դիտարկումը վկայում է, որ «Հրապարակ» օրաթերթի էլեկտրոնային կայքի հրապարակումների ներքո առկա են այդ լրատվամիջոցի ու լրագրողների նկատմամբ վիրավորանք և սպառնալիք պարունակող մեկնաբանություններ: Հունիսի 22-ից սկսած այս երևույթը հատկապես է սրվել և ուղեկցվում է լրատվամիջոցի լրագրողներին ուղղված անձնական բնույթի սպառնալիքներով:
Խիստ մտահոգիչ է այն, որ մինչ այժմ պետական որևէ իրավասու մարմին պաշտոնական դիրքորոշմամբ չի արձագանքել այս երևույթին: Այսպիսի մոտեցումը վտանգավոր է նաև այն առումով, որ կարող է ստեղծել նպաստավոր մթնոլորտ լրատվամիջոցներիուընդհանրապեսխոսքիազատության նկատմամբ ոչ իրավաչափ միջամտության համար: Մտահոգությունն ավելի է աճում, եթե հաշվի առնենք, որ սոցիալական ցանցերում չի դադարում անհանդուրժողականությունը, որն առանձին դեպքերում հասնում է ատելության: Այլակարծությունը պետք է լինի մշտապես խրախուսելի, իսկ դրա արդյունավետ երաշխիքներից է այն, երբ երկրում գործում են ազատ լրատվամիջոցներ:
Մարդու իրավունքների պաշտպանն առավել մեծ ուշադրությամբ է հետևելու լրագրողների նկատմամբ վերաբերմունքին սոցիալական մեդիայում ու դրա նկատմամբ պետության համարժեք արձագանքին՝ նպաստելու համար լրագրողի մասնագիտական աշխատանքի նկատմամբ հարգանքի ու նրանց անխոչընդոտ աշխատանքի երաշխավորմանը, այդ թվում՝ համագործակցելով լրագրողների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային կազմակերպությունների հետ:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ