ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պատմական ընտրություններ, որոնք կկանխորոշեն երկրի ապագան. Թուրքիայում նախագահական ու խորհրդարանական ընտրություններ են 06/24/2018 12:10 | Միջազգային լրահոս
Պատմական արտահերթ ընտրություններ, որոնք կկանխորոշեն Թուրքիայի քաղաքական ապագան. հունիսի 24-ին մեկնարկել են Թուրքիայի արտահերթ խորհրդարանական ու նախագահական ընտրությունները:
Սահմանադրական փոփոխություններին հաջորդած առաջին ընտրությունների արդյունքում երկրում խորհրդարանական կառավարման համակարգից անցում կկատարվի նախագահական կառավարման համակարգի: Այս ընտրությունները կորոշեն՝ արդյոք 2002 թվականից Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունն (ԱԶԿ) ու նրա անփոխարինելի առաջատար Ռեջեփ Թայիփ Էրդողանը կշարունակեն մնալ քաղաքական օլիմպոսի գագաթում, թե ի վերջո երկրում վերջին տարիներին նրանց դեմ հասունացած դժգոհությունը կնյութականացվի ու քվեախցիկներում ամրագրված արդյունքներով ի վերջո կուսակցությունը ստիված կլինի տեղը զիջել մեկ այլ քաղաքական ուժի:
Խորհրդարանական ընտրություններին մասնակցում են 8 կուսակցություն: 2018 թվականի սկզբին ընտրական օրենսգրքում կատարված փոփոխությունը հնարավորություն ընձեռեց կուսակցություններին ընտրություններին մասնակցել դաշինքների միջոցով: Արդյունքում, հունիսի 24-ի ընտրություններին իշխող ԱԶԿ-ն «Ժողովրդական դաշինք»-ի ներքո հանդես է գալիս «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ) հետ միասին: Իսկ ընդդիմադիր, քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցությունը (ՀԺԿ), «Լավ», «Երջանկություն» («Սաադեթ») կուսակցությունները միավորվել են «Ազգային դաշինք»-ի ներքո: Քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցություն (ԺԴԿ), ինչպես նաև «Հայրենիք» («Վաթան») և «Ազատ գործ» («Հյուր Դավա») կուսակցությունները հանդես են գալիս առանց դաշինքների:
Նախագահական ընտրություններին մասնակցում են 6 թեկնածուներ՝ «Ժողովրդական դաշինք»-ի թեկնածու, գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ՀԺԿ թեկնածու Մուհարեմ Ինջեն, «Լավ» կուսակցությունից՝ Մերալ Աքշեները, ԺԴԿ-ից՝ Սելահաթթին Դեմիրթաշը, «Երջանկություն»-ից՝ Թեմել Քարամոլլաօղլուն և «Հայրենիք»-ից՝ Դողու Փերինչեքը:
Ընտրություններում ամենաորոշիչ դերակատարները, ակնկալվում է, որ կլինեն քրդերը, որոնք կազմում են Թուրքիայի ազգաբնակչության ավելի քան 15 տոկոսը: Եթե այս ընտրություններում քրդերն իրենց ձայնը տան ԺԴԿ-ին և վերջինս կարողանա հաղթահարել 10 տոկոսանոց ընտրական շեմը, ապա ընտրությունների արդյունքում ձևավորված խորհրդարանում, որը նոր սահմանադրությամբ այսուհետ 550-ի փոխարեն այժմ ունենալու է 600 պատգամավորական մանդատ, քրդամետ կուսակցությունը կստանա առնվազն 80 պատգամավորական մանդատ: Սա թույլ կտա ԺԴԿ-ին միավորվել խորհրդարան անցած մյուս ընդդիմադիր ուժերի հետ` կազմելով մեջլիսում ընդդիմադիր մեծամասնություն: Քրդամետ կուսակցության կողմից ընտրական շեմը չհաղթահարելու պարագայում շուրջ 80 պատգամավորական մանդատ կանցնի Էրդողանի ղեկավարած կուսակցությանը, որը, ունենալով խորհրդարանական մեծամասնություն, փաստորեն կշարունակել երկրի միանձնյա կառավարումն ու իր համար ցանկալի բոլոր օրակարգային հարցերը կընդունի առանց որևէ խոչընդոտի:
Պատահական չէ, որ նախորդող ամիսների ընթացքում Էրդողանը ձերբակալեց ու բանտարկեց ԺԴԿ մեծ թվով պատգամավորների, քաղաքապետերի ու պարզապես կուսակցականների՝ մեղադրելով նրանց ահաբեկչության քարոզչություն իրականացնելու մեջ: Կալանավորվածների շարքում է նաև կուսակցության առաջնորդ Դեմիրթաշը:
Պետք է նկատել, որ նախորդ մի քանի ընտրություններում երկրի գլխավորապես արևելյան քրդաբնակ շրջաններում ձայները մշտապես կիսվել են Դեմիրթաշի ու Էրդողանի ղեկավարած քաղաքական ուժերի միջև: Այն, որ Էրդողանը մտահոգվում է քրդաբնակ շրջաններում ձայներ կորցնելուց, ապացուցելու եկավ օրերս համացանցում հայտնված գաղտնի տեսագրությունը, որտեղ Թուրքիայի նախագահը Ստամբուլում համախոհների հետ հանդիպմանը ասում է, որ իր կուսակիցները պետք է ԺԴԿ հետ կապված կարևոր աշխատանքներ տանեն: «Այս մասին դրսում չեմ կարող խոսել, այդ պատճառով դիմում եմ ձեզ՝ նրանց ընտրական շեմի տակ թողնելը կնշանակի, որ մենք ավելի լավ դիրքերում կլինենք»,- ասել էր նա՝ հայտարարելով, որ կուսակիցները պետք է իրենց ընտրատեղամասերում վերցնեն ընտրացուցակներն ու հատուկ աշխատանք տանեն բոլորի հետ: Տեսագրությունում երևում էր նաև, թե ինչպես է Էրդողանը կոչ անում «գերիշխանություն ունենալ» քվեաթերթիկների հաշվման հանձնաժողովներում՝ հավելելով, որ իրենք «չպետք է կրկնեն հունիսի 7-ը»՝ 2015 թվականին կայացած խորհրդարանական ընտրությունները, որի արդյունքում ԱԶԿ-ն 2002 թվականից ի վեր առաջին անգամ կորցրեց խորհրդարանական մեծամասնությունը և ձախողեց կառավարություն կազմելու գործընթացը, ինչի հետևանքով 2015 թվականի նոյեմբերին նոր ընտրություններ անցկացվեցին:
Վերջին տարիներին Թուրքիան իսլամականացման ճանապարհով տանող Էրդողանին խորհրդարանական մեծամասնությունից զրկելու նպատակով աշխարհիկ ընտրազանգվածը կարող է իր ձայները տալ ԺԴԿ-ին: Այս կարծիքին է մտավորական, ԱԶԿ նախկին նախագահ Ահմեթ Դավութօղլուի վարչապետության օրոք նրա գլխավոր խորհրդական Էթյեն Մահչուփյանը, ով Al-Jazeera-ի հետ զրույցում նշել է. «Աշխարհիկ քվեարկողները ընտրություններին կարող են իրենց աջակցությունը ցույց տալ ԺԴԿ-ին, որպեսզի ԱԶԿ-ն խորհրդարանում կորցնի մեծամասնությունը՝ ինչը տեղի ունեցավ 2015 թվականի հունիսին: Իհարկե, այստեղ խոսք չի գնում մեծ տոկոսների մասին: 2015-ի հունիսի ընտրություններում ԺԴԿ-ն երկրի արևմտյան շրջաններից կարողացավ ստանալ 1.5-2 տոկոս ձայն միայն: Հիմնական գործոնը, որը որոշիչ կլինի կուսակցության խորհրդարան անցնելու հարցում, շարունակում է մնալ քրդաբնակ շրջանների քվեն»- նշել է նա:
Նախագահական ընտրություններում հաղթանակ տանելու համար Էրդողանը պետք է ստանա ձայների ավելի քան 50 տոկոսը, հակառակ պարագայում հուլիսի 8-ին տեղի կունենա նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, որին կմասնակցեն ամենաշատ ձայներ ստացած երկու գործիչները: Ընդդիմադիր թեկնածուներն արդեն իսկ հայտարարել են, որ ընտրությունների երկրորդ փուլի պարագայում աջակցելու են Էրդողանի դեմ հանդես եկող թեկնածուի օգտին: Ներկայիս կանխատեսումները խոսում են այն մասին, որ այդ թեկնածուն կարող է լինել քեմալական կուսակցության թեկնածու Մուհարեմ Ինջեն: Վերջինս քարոզարշավի ընթացքում այցելեց նաև 2016 թվականի նոյեմբերից կալանքի տակ գտնվող Դեմիթաշին ու հանդես եկավ նրան ազատ արձակելու հորդորով, ինչը, շատ փորձագետների խոսքով, կարևոր քայլ էր քրդաբնակ շրջանների ձայները ստանալու տեսանկյունից:
Թուրքիայի պատմության մեջ առաջին անգամ ընտրություններին մասնակցում է թեկնածուն բանտից: Դեմիրթաշը, ում իր խարիզմատիկ կերպարի ու ժողովրդայնության համար ժամանակին անվանում էին քրդերի Օբամա, նախընտրական քարոզարշավ վարեց 12 քառակուսի մետր մեծությամբ բատնախցից: Քարոզարշավի վերջին օրերին նա Էդիրնեի բանտից թուրքական հանրային հեռուստաընկերության եթերում դիմեց ժողովրդին՝ հորդորելով հունիսի 24-ի ընտրություններին քվեարկել ընդդեմ մեկ մարդու՝ Էրդողանի ռեժիմի:
Ոմանց համար ընտրությունները երկրում ժողովրդավարության վերականգնման վերջին իրական հույսն են, սակայն որոշ շրջանակներ էլ հավատացած են, որ ընտրությունները չեն անցնի առանց կոռուպցիայի և ընտրական գործընթացի լուրջ խախտումների: Երկրում հայտարարված արտակարգ դրության պայմաններում անցկացված քարոզարշավի ժամանակ թեկնածուները բազմիցս իրենց բողոքը հայտնեցին ոչ հավասար պայմանների առնչությամբ: Մասնավորապես, նրանք հայտարարում էին, որ լրատվամիջոցները գերազանցապես լուսաբանում են իշխող կուսակցությանն ու նրա թեկնածու Էրդողանին: «Ստացվել է այնպես, որ Էրդողանը գնել է ողջ լրատվադաշտը, և այժմ մեդիան գործում է այնպես, ասես լինի ԱԶԿ օրգանը»,- այս առթիվ նկատել էր «Ջումհուրիեթ» պարբերականի սյունակագիր Այդըն Էնգինը:
Հունիսի 24-ին տեղի ունեցող ընտրությունները մեծ կարևորություն ունեն Թուրքիայի ապագայի համար: Եթե Էրդողանը հաղթանակ տանի նախագահական ընտրություններում, իսկ նրա ղեկավարած կուսակցությունը մեծամասնություն ունենա խորհրդարանում, ապա դա կենթադրի, որ նա առաջիկա տարիներին կշարունակի «մեկ մարդու» քաղաքականությունը՝ կենտրոնացնելով բոլոր լծակներն իր ձեռքում: Եթե ընտրությունների արդյունքում Էրդողանը կորցնի թե նախագահի պաշտոնը, թե խորհրդարանական մեծամասնությունը, ապա դա կենթադրի Թուրքիայի քաղաքական դաշտի կտրուկ փոփոխություն: Իսկ նախագահական ու խորհրդարանական ընտրություններում տարբեր քաղաքական ուժերի հաղթանակի պարագայում երկիրն առաջիկա տարիներին լուրջ քաղաքական ճգնաժամի մեջ կհայտնվի:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ