ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ներողություն խնդրեք Մանվել Գրիգորյանից. փաստաբանի բաց նամակը Փաշինյանին 06/22/2018 13:16 | ԼՐԱՀՈՍ
ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի փաստաբանը բաց նամակով դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Նամակում մասնավորապես, ասված է.
«Մեծարգո վարչապետ, Դուք այսօր վայելում եք ոչ միայն ՀՀ քաղաքացիների, այլ նաև համայն հայության բացարձակ աջակցությունը: Այսօր բազմաթիվ դեմոկրատական երկրների առաջնորդներ կերազեին իրավամբ վայելել ժողովրդի այնպիսի աջակցություն, ինչպիսին որ Ձերն է:
Ցանկանում եմ հավատալ, որ Դուք ցանկանում եք կառուցել այն Հայաստանը, որ իմ պատկերացումներով պետք է լինի արևային Հայաստան, որը լինելու է նորագույն աշխարհի օրինակելի մոդելը: Վայելելով ժողովրդի բացարձակ մեծամասնության սերը և հարգանքը՝ Ձեր հրապարակային ցանկացած հայտարարություն շատերի մոտ ընդունվում է որպես 100 տոկոսանոց ճշմարտություն:
Այսօր Ձեր խոսքի ուժը այնքան հզոր է, որ կարող եք հերոսին ներկայացնել որպես ազգի տականք, իսկ տականքին՝ ազգի հերոս: Օրեր առաջ Ձեր ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտարարեցիք հետևյալը, որ Մանվել Գրիգորյանի ձերբակալությունը միայն կապված չէ զենք-զինամթերքի հետ, Մանվել Գրիգորյանի ձերբակալությունը կապված է այն կասկածների հետ, որ նա մասնակցություն ունի և ներգրավված է եղել ապրիլյան պատերազմի ժամանակ սնունդ յուրացնելու, գողություն անելու մեջ:
Այնուհետև, խորացնելով Ձեր միտքը, մատ եք թափ տալիս դատարանների վրա՝ ասելով՝ անկախ եք, բայց նայեք, հանկարծ չսխալվեք, ստուգելու ենք և այլն: Ի՞նչ եք կարծում, ըստ իս՝ Ձեր կանխակալ կարծիքը լսելուց հետո հին մեթոդներով աշխատող և իներցիայով շարժվող պետական լիազոր մարմինները և դատարանները ի՞նչ պետք է անեն: Օրենքի կոպտագույն խախտումներով անգամ կամակատար դատարանը իր որոշումներից մեկում մոռացել էր ամսաթիվ դնել որոշման տակ:
Ձերբակալում են բազմաթիվ հիվանդություններ ունեցող անձին և կալանավորում են: Ձեր հայտարարությունից հետո հասարակության մի լայն զանգված ատելությամբ է լցվում դեպի Մանվել Գրիգորյանն ու նրա ընտանիքը, համացանցը լցվում է նրա և նրա մերձավորների ընտանիքների նկատմամբ հաշվեհարդարի կոչերով, սպառնալիքներով, ընդհուպ՝ հաշվեհարդարի կոչերով նրա կողքին կանգնող իրավապաշտպանների նկատմամբ:
Ավելին, Ձեր հայտարարությամբ Դուք խոսում եք գողության, յուրացման մասին, երբ քրեական գործում այդ ժամանակ եղել է միայն ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկած: Ժամանակին երկրորդ նախագահը հոկտեմբերի 27-ի գործով հրապարակային հայտարարեց, որ դա «ուչաստկովիի գործ» է և ըստ էության՝ ուղղորդեց նախաքննությանը, որի իրավունքը չուներ: Այսօր Դուք հրապարակայնորեն մեղադրում եք անձին՝ առանց օրինական ուժ ստացած դատական ակտի, որի իրավունքը Դուք ևս չունեք:
Եթե անձը մեղադրվում է առերևույթ ծանր հանցագործություն կատարելու մեջ, և դա երկրի առաջին դեմքի կողմից հրապարակայնորեն հայտարարվում է, որից հետո պետական լիազոր մարմինները լծվում են Ձեր ասածը սրբագրելու, ապա փաստում եմ, որ Հայաստանում նմանօրինակ հնչեղ գործերով չի կարող լինել արդարադատություն:
Ստեղծեք նախորդ դարի 30-ական թվականների տրոյկաները, իսկ մեղադրվող անձին հրապարակայնորեն կախեք, վառեք, քառատեք:
Մեծարգո պարոն վարչապետ, անկախ անձի կատարած հանցանքի տեսակից ու չափից, երբ նա ունի կալանքի հետ կապված անհամատեղելի հիվանդություններ, պետության կողմից նրան կալանավորելը դիտվում է ծանր հանցագործություն և համարվում է խոշտանգում այդ անձի նկատմամբ:
Դիմելով Ձեզ՝ ակնկալում եմ.
հրապարակային հանդես գալ և կոչ անել ժողովրդին՝ դադարեցնել տարբեր բնույթի ու տեսակի հաշվեհարդարների կոչերը Մանվել Գրիգորյանի և նրա ընտանիքի, մերձավորների նկատմամբ,
հրապարակայնորեն դիմել իրավապահ մարմիններին՝ կատարելու օբյեկտիվ քննություն, և եթե կապացուցվի անձի կամ անձանց մեղքը այդ զազրելի հանցագործության մեջ, պատժել օրենքի ողջ խստությամբ,
հանձնարարել, որպեսզի տան բժշկական օբյեկտիվ եզրակացություն Մանվել Գրիգորյանի կալանքի օրինաչափությանը՝ կապված իր հիվանդությունների հետ,
հաշվի առնելով, որ Մանվել Գրիգորյանին հրապարակայնորեն մեղադրել եք մի բանում, որը պետք է ապացուցվի միայն դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտով, որը Ձեր հայտարարության պահին բացակայել է, որով վիրավորել և զրպարտել եք Մանվել Գրիգորյանի պատիվն ու արժանապատվությունը, հրապարակային ներողություն խնդրեք Մանվել Գրիգորյանից,
հրապարակային հայտարարեք, որ Մանվել Գրիգորյանի պաշտպաններին չվիրավորեն, չահաբեկեն, չնույնականացնեն իրենց պաշտպանյալի հետ, հայտարարեք, որ արդարադատության, իրավունքի կայացման գործում հեգեմոն դեր ունի իրավապաշտպանը:
Մեծարգո պարոն վարչապետ, տարիներ առաջ իրավապաշտպան ոլորտում, երբ իրավական հարթության վրա պայքարում էիք անարդար ընտրությունների, A1+-ի եթերազրկման, հանիրավի մեղադրվող քաղաքական գործիչների կողքին, շատ քիչ լրատվամիջոցներ էին համարձակվում լուսաբանել իմ դատական պրոցեսները, որոնց թվում էր նաև Ձեր կողմից ղեկավարվող լրատվամիջոցը, որոնք համարձակություն էին ունենում գրելու և օբյեկտիվ լուսաբանելու:
Այսօր շատ բան է փոխվել Հայաստանում. այս փոփոխությունը մենք ձեռք ենք բերել տարիների մեր քրտնաջան աշխատանքով, հաճախ լինելով չհասկացված, արհամարհված, փոքրամասնություն, իրավամբ՝ Դուք եք կրողը նոր Հայաստանի՝ Ձեր ետևում ունենալով զտարյուն հայորդիների մի զանգված, որ օր օրի ավելանալու է, եթե գիտակցի, որ իրավունքը գիտություն է բարու և արդարի մասին, եթե գիտակցի, որ ընկածին չեն խփում, եթե գիտակցի, որ վաղուց հաշվեհարդարների ժամանակը անցել է, և մեղավորներին օրենքով սահմանված կարգով միայն պետք է պատժեն, և որ այս ամենի երաշխավորը միայն Դուք եք»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/21/2024 08:33 Հաջորդն ովքեր են SMS ստանալու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:26 Փաշինյանը կանանց տեսակարար կշիռն ավելացրել է իշխանությունում․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:21 Ինչպե՞ս են պատրաստվում այս իշխանությանը զրկել ապագայում մանդատ ստանալու հնարավորությունից. «Փաստ»
- 11/21/2024 08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:14 ՔՊ պատգամավոր Զեյնալյանը հեռացել է անարդարության խոր զգացումով. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից