Թեմաներ
Չորեքշաբթի 11 / 27 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/26/2024   23:58 Իսրայելը հաստատել է Լիբանանում հրադադարի մասին համաձայնագիրը 11/26/2024   23:45 Բժիշկը նախազգուշացրել է պանրի վնասակարության մասին 11/26/2024   23:32 Երևանի սուպերմարկետներում մեր համազգային ամոթի և անարգանքի ամենօրյա հիշեցումն է. Վարդան Ոսկանյան 11/26/2024   23:24 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/26/2024   23:00 Պենտագոնը պաշտոնապես հաստատել է՝ Կիևին Ռուսաստանի խորքերը հարվածելու թույլտվությունը 11/26/2024   22:44 Բժիշկը խորհուրդներ է տվել ձմռանը քրոնիկ ցավը նվազեցնելու համար 11/26/2024   22:33 Նեթանյահուն հաստատման կներկայացնի Լիբանանում հրադադարի մասին համաձայնագիրը 11/26/2024   22:23 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 11/26/2024   22:14 Նիկոլ Փաշինյանը որոշել է Գյումրիում նախնական ընտրություն անցկացնել. հայտնի են օրերը 11/26/2024   22:07 Բեյրութում ՑԱԽԱԼ-ի հարվածի զոհերի թիվը հասել է 10-ի 11/26/2024   21:56 Ուկրաինային կարող են դրդել մի քանի ամսվա ընթացքում բանակցել ՌԴ-ի հետ․ Washington Post 11/26/2024   21:44 Քյարամյանին աշխատանքից ազատում է, գլխավոր դատախազին՝ ոչ, նրան հսկում է դատախազը. բանակում սպանությունները դարձնում են ինքնասպանություններ, այդպես քննում, գործերը դատարան ուղարկում. իրավապաշտպան 11/26/2024   21:26 Խաղարկությունը այս իշխանության տնտեսական «բրենդն է» 11/26/2024   21:24 Երկրաշարժ Իրանում, որը զգացվել է նաեւ Սյունիքի տարբեր բնակավայրերում 11/26/2024   21:17 Հայտնի է Արմավիրի նոր մարզպետի անունը 11/26/2024   20:52 Օդային տագնապ Է հայտարարվել Ուկրաինայի ողջ տարածքում 11/26/2024   20:43 Իսրայելական ինքնաթիռները Բեյրութի վրա ինտենսիվ թռիչքներ են իրականացնում 11/26/2024   20:36 Նախընտրական քարոզարշավի նախաբանի մեջ ենք, որտեղ բոլորը «զոհվել են» Ն. Փաշինյանի համար, համաձայն են մատաղացուի կարգավիճակի հետ. Վարդանյան (տեսանյութ) 11/26/2024   20:22 Դիլիջանի ոլորաններում մառախուղ է․ Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում 11/26/2024   20:20 Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ զովացուցիչ ըմպելիքներ տեղափոխող «Howo» բեռնատարը բախվել է հողաթմբին և կողաշրջվել 11/26/2024   20:15 Ինչու է դոլարն ու եվրոն սկսել արժևորվել. Տնտեսագետի պարզաբանումը 11/26/2024   20:05 Վերին Լարսի անցակետում 600 հայկական բեռնատար կա կուտակված 11/26/2024   19:59 Էլթոն Ջոնը պատմել է տեսողությունը կորցնելուց հետո կյանքի մասին 11/26/2024   19:44 Ռուսաստանը պատժամիջոցներ է սահմանում բրիտանացի մի շարք պաշտոնյաների դեմ 11/26/2024   19:37 «Ինձ պադվադիտ չանես, Աղազարյան». Նաիրա Զոհրաբյան 11/26/2024   19:31 Ուժեղացված ծառայության ընթացքում պահպանվող հատուկ նոր տարածք է տեղափոխվել 125 մեքենա 11/26/2024   19:19 Բրիտանիայում ամերիկյան ավիաբազաների վերևում անօդաչու թռչող սարքեր են նկատել 11/26/2024   19:10 Լարսը փակվեց նաև մարդատարների համար 11/26/2024   18:54 ՆԳՆ ոստիկանության պետը և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր (տեսանյութ) 11/26/2024   18:42 Հայաստանի համար ՀԱՊԿ-ի «դռները բաց են». Ուշակով 11/26/2024   18:36 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց նորաօծ եկեղեցականներին 11/26/2024   18:33 ՔՊ-ական պատգամավորը հայտարարել է իր նկատմամբ ճնշումների մասին. Դատախազությունը լռում է 11/26/2024   18:30 Չափազանց կարևոր է, որ դպրոցականներին հետաքրքրում է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտը։ Իրավունքի վերաբերյալ պատշաճ տեղեկացվածությունն օգնում է ձևավորել հանդուրժող ու ոչ խտրական միջավայր. ՄԻՊ 11/26/2024   18:22 Հայաստանը չի մասնակցելու ՀԱՊԿ գագաթնաժողովին. Ուշակով 11/26/2024   18:08 Տղամարդը հորինված խաբեբաներից խույս տալով՝ իրական խաբեբաներին է փոխանցել 16 մլն ռուբլի գումար 11/26/2024   18:05 Նոր Արեշում այրվել է երկու «Լեքսուս». հրկիզողը ձերբակալվել է 11/26/2024   17:59 ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդային 11/26/2024   17:56 Ինչ են հայտարարագրել ՊԵԿ ապագա նախագահն ու նրա կինը. Վերջինս ավելի հարուստ է 11/26/2024   17:52 ԳՐԵԿՈ-ն դրական է գնահատել դատավորների, պատգամավորների և դատախազների շրջանում կոռուպցիայի կանխարգելման ոլորտում Հայաստանի վերջին մեկ տարվա ձեռքբերումները 11/26/2024   17:39 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Չիլիի ափերի մոտ 11/26/2024   17:21 ՍԴ-ն որոշեց ՝ 102 մլն եվրոյի վարկի մասին համաձայնագրով ստանձնած պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը 11/26/2024   17:03 Բրիտանացի դիվանագետին կվտարեն Ռուսաստանից լրտեսության համար 11/26/2024   17:03 Տղամարդը, նռնակով սպառնալով, հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվել. հանգամանքները պարզվում են (տեսանյութ) 11/26/2024   16:58 Պարոն Սիմոնյանը ձեզ ի՞նչ է արել, որ իմ հետ գործուղման գալը կամ նկարվելը այի՞բ ա, լո՞ւրջ. Ալեն Սիմոնյան 11/26/2024   16:54 Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Անջեյ Դուդայի հանդիպումը 11/26/2024   16:52 Դատավոր Նարեկ Բադալյանի նկատմամբ կարգապահական վարույթը հարուցվել է՝ 41 քրեական գործերով դատական ակտն ուշացումով կողմերին տրամադրելու համար․ հաղորդումը ներկայացրել է Դատական դեպարտամենտի ղեկավարը 11/26/2024   16:49 Ճտիկով միացող ու անջատվող «քաղաքացիական հասարակությամբ», մեդիաներով, փորձագետներով միշտ մնալու ենք օկուպացիայի տակ. Վրթանեսյան 11/26/2024   16:48 Մահացել է աշխարհի ամենատարեց տղամարդը. նա ծնվել է «Տիտանիկի» խորտակվելու տարում 11/26/2024   16:40 Նոր նշանակում՝ Փաշինյանի ստորագրմամբ 11/26/2024   16:38 Ամուսնացած տղամարդիկ ավելի դանդաղ են ծերանում. բժիշկը պարզաբանում է՝ ինչու
11/26/2024   23:24 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/26/2024   15:17 16-ամյա աղջիկը ծննդաբերել է ու նորածնին գցել աղբամանը. վերջինս մահացել է 11/26/2024   16:58 Պարոն Սիմոնյանը ձեզ ի՞նչ է արել, որ իմ հետ գործուղման գալը կամ նկարվելը այի՞բ ա, լո՞ւրջ. Ալեն Սիմոնյան 11/25/2024   11:57 Տգիտությանը հաղթելու համար ագրեսիվ արշավ է անհրաժեշտ. Աննա Հակոբյան 11/25/2024   20:49 Լարված իրավիճակ՝ «Գլենդել հիլզ»-ում․ 14 հարկանի 2 շենքեր հոսանքազրկվել են․ բնակիչները հայտնվել են 90-ականների գրկում 11/26/2024   19:37 «Ինձ պադվադիտ չանես, Աղազարյան». Նաիրա Զոհրաբյան 11/26/2024   11:30 Աննա Հակոբյանը վերջապես վերադարձավ Վատիկաններից 11/26/2024   13:43 Ես կուզեի, որ Ալեն Սիմոնյանը ինձ սպառնար, քան աներ այն, ինչ արեց իմ գլխին. Աղազարյան 11/26/2024   08:28 Մարզպետներն իրար են անցել, հավաքել են համայնքների ղեկավարներին․«Հրապարակ» 11/25/2024   17:29 Երևանում թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով բռնել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության երիտթևի անդամ, Շրջակա միջավայրի նախարարության աշխատակցին 11/25/2024   16:00 Եգիպտոսում խորտակված զբոսանավից 28 մարդու են փրկել. 17 մարդու որոնողական աշխատանքները շարունակվում են 11/26/2024   08:16 Ով է կաշառք վերցնում, ով՝ դղյակներ կառուցում. «Հրապարակ» 11/26/2024   08:38 Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցե՞լ». «Փաստ» 11/25/2024   17:52 Ալեն Սիմոնյանը քիչ առաջ հանդիպել է Հովիկ Աղազարյանի հետ 11/25/2024   16:19 Նիկոլ Փաշինյանը ուժայիններին սուր քննադատելուց հետո հետքայլ արեց. ինչու 11/26/2024   16:23 Դոլարն ու եվրոն շարունակում են թանկանալ 11/25/2024   22:42 Լարված իրավիճակ՝ Կոտայքի մարզում․ Պտղնի գյուղում տղամարդը մարտական նռնակով զինված սպառնում էր այն պայթեցնել 11/25/2024   12:50 Օդանավակայանի տաքսիստներին թույլ չեն տալիս «Զվարթնոց»-ից ուղևոր դիմավերել. Տաքսիստները ԱԺ-ից պարզաբանում են պահանջում 11/25/2024   17:55 ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է «ադրբեջանական Երևան» անվամբ միջոցառում կազմակերպելու ալիեւյան կլանի փորձին 11/26/2024   08:30 ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ»

Հայաստանն իրականացնում է բազմավեկտոր արտաքին քաղաքականություն. դեսպան Տիգրան Մկրտչյանի հարցազրույցը «Экспресс-неделя»-ին 06/22/2018   18:15  |  ԼՐԱՀՈՍ

Լիտվայում լայն տարածում ունեցող «Экспресс-неделя» շաբաթաթերթի №24-2018 համարում լույս է տեսել Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանի ծավալուն հարցազրույցը, որը նաև տարածվում է ռուսալեզու տարբեր լիտվական կայքերում։ «Արմենպրես»-ը ստորև ներկայացնում է հարցազրույցն ամբողջությամբ։

«Հայաստանում վերջին զարգացումների, այդ երկրի յուրահատուկ պատմության և մշակույթի, ինչպես նաև հայ-լիտվական հարաբերությունների առանձնահատկությունների ու տեղական համայնքի կյանքի մասին «ԷՆ»-ին պատմում է Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Վանիկի Մկրտչյանը:

Հարց. Պրն դեսպան, Հայաստանում ծավալված վերջին իրադարձություների և այսպես կոչված «թավշյա հեղափոխության» լույսի ներքո չեմ կարող Ձեզ չհարցնել, թե ինչպես կփոխվի պաշտոնական Երևանի արտաքին քաղաքականությունը: Այսօր շատերը խոսում են, որ նոր վարչապետ Փաշինյանը որոշակի հակառուսական տրամադրվածություն ունի:


Տիգրան Մկրտչյան. Պետք է հստակ հասկանալ, որ ընթացիկ տարվա ապրիլ-մայիսին տեղի ունեցած իրադարձությունները, որոնք փոխեցին երկրի բնականոն կյանքի հունը, վերաբերում են ներքին, ոչ թե արտաքին քաղաքականությանը: Զանգվածային ցույցերը չունեին որևէ աշխարհաքաղաքական ենթատեքստ, և Հայաստանի նոր ղեկավարությունն առաջին իսկ օրերից հայտարարեց, որ երկրի արտաքին քաղաքականությունը չի ենթարկվի զգալի վերանայման: Հայաստանն իրականացնում է բազմավեկտոր արտաքին քաղաքականություն և չի խաղում աշխարհաքաղաքական կենտրոնների հակասությունների վրա, որպեսզի ստանա ինչ-որ մեկի աջակցությունը: Հակառակը, մենք միշտ հանդես ենք գալիս շփման եզրեր գտնելու օգտին: Մենք չենք կարող սպառնալիքի տակ դնել Հայաստանի անվտանգությունը, որպեսզի դուր գանք կամ դուր չգանք ինչ-որ մեկին: Հայաստանի և հայ ժողովրդի բարեկեցությունը, անվտանգությունը և արժանապատվությունը վեր են մնացած ամեն ինչից:

Հարց. Հնարավոր է՝ ես ճիշտ չեմ, բայց, ելնելով Ձեր դոսյեից, կարելի է եզրակացնել, որ Դուք հանդես եք գալիս եվրոպամետ դիրքերից: Համաձա՞յն եք Դուք այն մտքի հետ, որ այսօր հայ հասարակության մեջ որոշակի պառակտում է նշմարվել, որն արտահայտվեց «հեղափոխության» ընթացքում: Որոշները կողմնորոշվում են դեպի Արևմուտք, մյուսները՝ Արևելք:

Տիգրան Մկրտչյան. Ոչ, ես այդպես չէի ասի: Եվ ընդհանրապես, ես գտնում եմ, որ հայ հասարակության արտաքին քաղաքականության տեսլականի նման բաժանումը սխալ է: Հայաստանը դաշնակցային հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ: Դա մեծ նշանակություն ունի Հայաստանի և ողջ աշխարհի հայերի համար: Միաժամանակ, մեր պետությունը հրաշալի հարաբերություններ ունի ԵՄ և ԱՄՆ հետ: Օրինակ, ԱՄՆ հետ մեր հարաբերությունները մենք բնորոշում ենք որպես «բարեկամական գործընկերություն», Ֆրանսիայի հետ հարաբերությունները՝ որպես «առանձնաշնորհյալ հարաբերություններ»: Այս բոլոր երեք երկրներում՝ Ռուսաստանում, ԱՄՆ-ում և Ֆրանսիայում, ինչպես նաև աշխարհի շատ անկյուններում, գոյություն ունեն հայկական համայնքներ, որոնք Հայաստանի և նշյալ երկրների միջև հանդես են գալիս որպես ամուր կամուրջ և կենդանի թել:

Նաև ցանկանում եմ ուշադրություն հրավիրել այն բանի վրա, որ ընթացիկ տարվա հոկտեմբեր ամսին Հայաստանում կանցկացվի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովը. դա լինելու է ժամանակակից Հայաստանի պատմության մեջ իր մասշտաբներով խոշորագույն միջազգային միջոցառումը: Մենք նախատեսում ենք ընդունել ավելի քան 80 պատվիրակություն, սպասում ենք տարբեր երկրների բազմաթիվ առաջնորդների, այդ թվում նաև՝ Էստոնիայի նախագահին, ինչպես նաև բարձրաստիճան հյուրեր Լիտվայից և Լատվիայից:

Շարունակելով վերոհիշյալ միտքս, նշեմ, որ Հայաստանը շատ սերտ հարաբերություններ ունի Վրաստանի և Իրանի, Մերձավոր Արևելքի երկրների, Չինաստանի, Հնդկաստանի, Ճապոնիայի, լատինամերիկյան երկրների հետ: Հայաստանը և իր ղեկավարությունը հանդես չի գալիս կողմ կամ դեմ դիրքից, այլ հանդես է գալիս բացառապես Հայաստանի Հանրապետության, Հայաստանի քաղաքացիների և ընդհանուր առմամբ հայ ժողովրդի շահերի դիրքերից:

Հարց. Դուք արդեն մեկուկես տարի է, ինչ զբաղեցնում եք այդ պաշտոնը՝ ներկայացնելով Հայաստանը բալթյան բոլոր երկրներում: Դժվար չէ՞ վերահսկել իրավիճակը միանգամից երեք պետություններում:

Տիգրան Մկրտչյան. Ես արդեն երկու տարի է, ինչ Լիտվայում դեսպան եմ, իսկ Էստոնիայում և Լատվիայում՝ մեկուկես տարի: Իմ դիվանագիտական առաքելության առաջին իսկ օրերից հիմնական առաջնահերթությունը եղել և մնում է ինչպես Լիտվայի, այնպես էլ Լատվիայի և Էստոնիայի հետ միջպետական հարաբերությունների հետագա խորացումը: Ինչպես Դուք հասկանում եք, դա շարունակական գործընթաց է, որին բնորոշ է ինստիտուցիոնալությունը և հետևողականությունը: Այդ պատճառով իմ գործունեության մեջ ես հենվում եմ այն բազայի վրա, որը դրվել է այստեղ ավելի վաղ աշխատած իմ նախորդների և գործընկերների կողմից: Իմ աշխատանքը բազմակողմանի և միևնույն ժամանակ շատ հետաքրքիր է, որը ենթադրում է մշտական ուշադրություն՝ Բալթիկայի երկրների հետ Հայաստանի երկկողմ հարաբերությունների պոտենցիալը բացահայտելու հարցում անհրաժեշտ բարենպաստ պայմաններ ստեղծելու համար: Հայաստանը ներկայացնելը մեծ պատիվ և միևնույն ժամանակ մեծ պատասխանատվություն է, որը մենք կարողանում ենք իրականացնել բոլոր երեք երկրներում պետական մարմինների և քաղհասարակության հետ հաստատված փոխգործակցության շնորհիվ:

Հարց. Ինչո՞ւմ է կայանում Լիտվայում կատարած աշխատանքի սկզբունքային տարբերությունները նրանից, որը Դուք անում եք Լատվիայում և Էստոնիայում: Որտե՞ղ եք Դուք ձեզ ավելի հարմարավետ զգում:

Տիգրան Մկրտչյան. Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Բալթիկայի բոլոր երեք երկրները բավականին տարբեր են իրարից, ինչպես և մեր աշխատանքը երկրներից յուրաքանչյուրի հետ: Մեր նստավայրը Վիլնյուսում է: Եվ շատ իմաստներով ես Լիտվայում ինձ զգում եմ գրեթե ինչպես տանը: Մենք փոխգործակցում ենք հասարակության հետ և Լիտվայի կողմից Հայաստանի և հայերի նկատմամբ ներդաշնակություն, ըմբռնում ենք զգում: Պատմականորեն Լիտվայի հետ բավական սերտ հարաբերություններ ունենք, որոնք պահպանվում են մինչ օրս: Դրա հետ մեկտեղ, երախտագիտությամբ պետք է նշեմ, որ Երևանում Լիտվայի դեսպանության ակտիվ գործունեությունը նույնպես իր կարևոր ներդրումն ունի մեր երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում:

Լիտվան աշխարհում առաջին երկիրն է, որը ճանաչել է Հայաստանի անկախությունը և այսօրվա դրությամբ միակ բալթյան երկիրը, որը ճանաչել և դատապարտել է 1915թ. Հայոց ցեղասպանությունը: Կարծում եմ, դա շատ բացատրություններ և պատմական նախապատմություններ ունի: Հայերը Լիտվայում ապրել են դեռ միջնադարից սկսած: Գերմանական աղբյուրների համաձայն՝ հայերը լիտվացիների և լեհերից կողմից մասնակցել են 1410թ. Ժալգիրիսի ճակատամարտին: Հայոց լեզուն պաշտոնապես եղել է վեց լեզուներից մեկը, որն իրավաբանորեն օգտագործվել է Լիտվայի Մեծ Դքսությունում:

1980-ականների վերջում - 1990-ականների սկզբում բալթյան ազգային ճակատը, ներառյալ «Սայուդիս» շարժումը, հետևողականորեն հանդես է եկել Հայաստանի անկախության օգտին: Լեռնային Ղարաբաղի ազգային-ազատագրական շարժման առաջին օրերից, որի 30-ամյակը մենք տոնեցինք այս տարի, լիտվացիները բարոյական և քաղաքական աջակցություն են ցուցաբերել Ղարաբաղի ժողովրդին:

Եթե խոսենք Լատվիայի մասին, ապա պետք է նշել, որ ես վաղեմի անձնական կապեր ունեմ այդ հրաշալի երկրի հետ: Իմ կինն ազգությամբ լատվիացի է, մեր երեխաները կատարելապես տիրապետում են երկու լեզուների՝ հայերենին և լատվիերենին: Այսպիսով, Լատվիան տարածաշրջանում այն երկիրն է, որը ես ինձ համար բացահայտել եմ բոլորից շուտ: Լատվիայում է գտնվում Բալթիկայի ամենամեծ հայկական համայնքը: Հայկական եկեղեցին գտնվում է Ռիգայում և բացառիկ կարևոր դեր է խաղում հայկական ինքնության պահպանման գործում: Լատվիայի հետ մեզ կապում են բավականին ամուր մշակութային կապեր:

Էստոնիայի մասին շատ հայեր խոսում են որպես երկրի, որտեղ 19-րդ դարի սկզբում (Տարտուի համալսարանում) սովորել է ժամանակակից հայոց լեզվի հիմնադիր Խաչատուր Աբովյանը: Աբովյանի հետ մեկտեղ 19-րդ դարի հայկական լուսավորության որոշ ներկայացուցիչներ սերտ կապեր են ունեցել Էստոնիայի հետ, և ես հաճույքով փաստում եմ, որ Տարտուի համալսարանը մինչ օրս Հայաստանից ուսանողներ է ընդունում: Էստոնիան շատ ոլորտներում առաջատար երկիր է, որի հետ մենք շատ ընդհանրություններ ունենք, հատկապես ընդհանուր առաջընթացի խթանման համար տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման ցանկության առումով: Կարծում եմ, որ դա մեր փոխգործակցության առավել առանցքային ոլորտներից է:

Բոլոր երեք երկրների հետ մենք զարգացնում ենք առևտրատնտեսական հարաբերությունները, շեշտը դնում բարձր տեխնոլոգիաների, մշակույթի և կրթության ոլորտներում համագործակցության վրա:

Քաղաքական երկխոսությունը մեծապես ակտիվ է բոլոր երեք երկրների հետ:

Բնականաբար, մեր համագործակցության կարևոր ձևաչափ է ԵՄ «Արևելյան գործընկերության» ծրագիրը:

Երեք երկրների հետ մեր գործունեության կարևոր ոլորտներից է մշակութային դիվանագիտությունը: Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում հայկական համայնքների աջակցությամբ  լավագույն երաժիշտների, կոմպոզիտորների, երաժշտական խմբերի մասնակցությամբ մենք տարբեր միջոցառումներ ենք կազմակերպում: Մենք նաև կազմակերպում ենք ցուցահանդեսներ, ֆիլմերի ցուցադրություններ, կոնֆերանսներ:

Գոհունակությամբ պետք է նշեմ այն փաստը, որ Էստոնիան, Լատվիան և Լիտվան Եվրոպական միության առաջին երեք երկրներն են, որոնք վավերացրեցին 2017թ. վերջին Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև ստորագրված «Համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագիրը»:

Հարց. Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի և Լիտվայի տնտեսական հարաբերությունները և մեր երկրների համագործակցությունն ընդհանուր առմամբ: Ո՞ր ուղղություններով ենք մենք լավ աշխատում, և ի՞նչը պետք է բարելավել:

Տիգրան Մկրտչյան. 2005թ.-ից սկսած հայ-լիտվական երկկողմ տնտեսական, առևտրատնտեսական հարաբերություներում աճ է նկատվում: Դրան մեծապես նպաստել է դեսպանության աշխատանքը, ինչպես նաև Հայաստանի զարգացման հիմնադրամը, որը լիտվական բիզնես համայնքին տեղեկատվություն է տրամադրում այն տնտեսական փոխակերպումների մասին, որոնք ընթանում են Հայաստանում, և հնարավոր փոխգործակցության այն ոլորտների, որոնք կարող են փոխշահավետ և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող լինել: Այս պահի դրությամբ Լիտվայում և Հայաստանում արդեն կայացել են երեք գործարար-համաժողովներ, որոնց ընթացքում գործարարները հետաքրքրություն են հայտնել Հայաստան և Լիտվա արտահանում և ներդրումներ կատարելու նկատմամբ: Հայաստանի և Լիտվայի խոշոր առևտրային և ներդրումային կառույցների միջև արդեն ստորագրվել է փոխըմբռնման երեք հուշագիր, օրինակ՝ Լիտվայի արդյունաբերողների կոնֆեդերացիայի և Հայկական զարգացման գործակալության միջև:

Բացի այդ, երկու երկրներն ընդհանուր առանձնահատկություններ ունեն շուկաներ մուտք գործելու տեսանկյունից. Հայաստանը ներկայանում է ԵԱՏՄ, ԱՊՀ և Պարսից ծոցի երկրների շուկա մուտքով, հատկապես իրանական շուկա, այն ժամանակ, երբ Լիտվան մուտք ունի Սկանդինավյան երկրների և ամբողջ եվրոպական տարածաշրջանի շուկա: 2016թ. Հայաստանը ԱՊՀ միակ երկիրն էր, որտեղ նկատվեց լիտվական արտահանման աճ: 2017թ. առևտրի ծավալն աճեց 11%-ով՝ ցույց տալով մեր երկրների միջև ձեռնարկատիրության աճը:

Նախորդ տարվա հոկտեմբերին տեղի ունեցավ տնտեսական հարցերով հայ-լիտվական միջկառավարական հանձնաժողովի  երկրորդ նիստը, որին լիտվական կողմից մասնակցում էին նախարարներ և գործադիր իշխանության մարմինների ղեկավարների տեղակալներ: Ի լրումն ավանդական երկկողմ Արձանագրության՝ ստորագրվեցին երկու միջկառավարական համաձայնագրեր: Մասնավորապես, խոսքը գնում է աշխատանքի և սոցիալական պաշտպանության, ինչպես նաև ֆիզիկական կրթության և սպորտի բնագավառներում համագործակցության վերաբերյալ համաձայնագրերի մասին: Բացի այդ, գյուղատնտեսության նախարարների տեղակալները ստորագրել են նախարարությունների միջև 2018-2019թթ. համատեղ գործողությունների ծրագիրը:

Օրինակ, Հայաստանում անցկացվում են գինու և ազգային խոհանոցի մի քանի փառատոներ, որոնք, անշուշտ, գրավիչ են գուրմանների համար, ովքեր փնտրում են նոր տպավորություններ գաստրոնոմիայում: Բացի այդ, մենք ունենք արտակարգ լեռնադահուկային հանգստավայրեր, լավ զարգացած է էկոտուրիզմը: Լիտվայում նույնպես կան բազում հետաքրքրություններ, որոնք կարելի է առաջարկել հայերին: Հաշվի առնելով մի շարք չափորոշիչներով մեր երկրների նմանությունը՝ հնարավոր է համատեղ շրջագայությունների կազմակերպումը, և զբոսաշրջային օպերատորները կարող են ուսումնասիրել բալթյան երկրներից Հայաստան և հարևան Վրաստան, իսկ մեր տարածաշրջանից՝ բալթյան երկրների զբոսաշրջային փաթեթների առաջարկումը:

Հարց. Լիտվայում կան հայկական համայնքի ներկայացուցիչներ: Պատմեք այն մասին՝ արդյո՞ք դեսպանությունը կապի մեջ է տեղական համայնքի հետ, և ինչո՞ւմ է կայանում Լիտվայի հայերի առանձնահատկությունը, եթե համեմատենք հայկական սփյուռքի այլ գաղթօջախների և Հայաստանում ապրող հայերի հետ:

Տիգրան Մկրտչյան. Վերջին մարդահամարի համաձայն՝ Լիտվայում 1233 հայ է ապրում: Մի կողմից, դա շատ չէ, բայց Լիտվայի հայերը բավական ակտիվ են: Բացի այդ, նրանց բացարձակ մեծամասնությունն ապրում է երկիր խոշոր քաղաքներում, այսինքն՝ Վիլնյուսում, Կլայպեդայում, Կաունասում, Շյաուլյայում: Չնայած որ այսօրվա հայերի մեծ մասը Լիտվա է տեղափոխվել սովետական տարիներին, հայկական արմատներն այստեղ շատ խորն են, քանզի հայերը Լիտվայում ապրել են դեռ միջնադարում: Ինչպես նշեցի վերևում, համաձայն գերմանական աղբյուրների՝ հայերը մասնակցել են 1410թ. Գրյունվալդյան ճակատամարտում և կռվել Լիտվայի Մեծ Դքսության և Լեհաստանի թագավորության կողմից:

Այս ամենն, անկասկած, իր հետքն է թողել պատմության մեջ և դրոշմվել այսօր Լիտվայում ապրող հայերի ինքնության վրա: Վերջինները Լիտվան համարում են իրենց հայրենիքը, կարող են վստահաբար իրենց կոչել պատմական ժողովուրդ, բայց միևնույն ժամանակ նրանք չեն կտրում Հայաստանի հետ կապերը: Դեսպանությունը ողջունում, խթանում և սատարում է հայկական համայնքները և կիրակնօրյա դպրոցները, որոնք գործում են Կլայպեդայում և Կաունասում: Ուրախացնում է նաև այն, որ ազգային փոքրամասնությունների լիտվական դեպարտամենտը աջակցում է համայնքների գործունեությանը՝ կազմակերպելով տարբեր փառատոներ:

Ցանկանում եմ նաև նշել, որ Վիլնյուսում, Կաունասում և Կլայպեդայում համայնքի ջանքերի շնորհիվ համեմատաբար վերջերս տեղադրվեցին խաչքարեր՝ հայկական ավանդական քարե տապաններ: Նրանք մեր ազգային ինքնության խորհրդանիշն են և տեղադրվում են ոչ միայն Հայաստանի պատմության մեջ հիշարժան օրերը հիշելու համար: Դրա հետ մեկտեղ, նրանք հայերի նկատմամբ լիտվացիների բարյացակամ վերաբերմունքի խորհրդանշական ապացույցն են՝ հայ և լիտվացի ժողովուրդների միջև բարեկամության նշան:


Հարց. Ավելի վաղ Դուք անդրադարձաք ցավոտ թեմայի՝ Հայոց ցեղասպանությանը: 2005թ. Լիտվան պաշտոնական մակարդակով ճանաչեց այդ ողբերգության փաստը, սակայն Լատվիան և Էստոնիան ԵՄ երկրների շարքում վերջիններից են, որոնք հրաժարվում ենք այդ քայլից: Ինչի՞ հետ եք կապում Դուք այս դիրքորոշումը և կա՞ն ինչ-որ առաջխաղացումներ:

Տիգրան Մկրտչյան. Լատվիան և Էստոնիան ճանաչում են հայերի զանգվածային կոտորածների փաստը, սակայն չեն օգտագործում «ցեղասպանություն» եզրույթը: Չնայած դրան, Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրների ցանկը շարունակում է ընդլայնվել ու ընդլայնվել: Վաղ թե ուշ, և որ ամենակարևորն է, մենք ակնկալում ենք, որ հենց Թուրքիան կճանաչի իր պատմության այդ ամոթալի էջը: Իրականում  և՛ Լատվիայում, և՛ Էստոնիայում շատ աշխատանք պետք է տանել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար: Կրթությունը և տեղեկացվածության մակարդակի բարձրացումը ճանաչման ճանապարհին հասնելու անբաժան կարևոր բաղադրիչներն են: Պետք է ասել, որ չնայած բալթյան երկրներից ցեղասպանությունը ճանաչել է միայն Լիտվան, այդ ուղղությամբ բոլոր երեք երկրներում աշխատանք տարվում է:

Ի դեպ, վերջերս Վիլնա Գաոն հրեական պետական թանգարանում տեղի ունեցավ «Դիվանագետները փաստում և դատապարտում են Հայոց ցեղասպանությունը» գրքի շնորհանդեսը. այն 11 երկրների դեսպանների և հյուպատոսների դիվանագիտական հաշվետվությունների հավաքածու է, որոնց թվում են նաև Օսմանյան կայսրության դաշնակից պետությունների՝ Ավստրո-Հունգարիայի, Բուլղարիայի և Գերմանիայի, ինչպես նաև չեզոք պետությունների և Անտանտի տերությունների դիվանագիտական ներկայացուցչությունները: Բացի այդ, բոլոր երեք երկրներում մենք տարածում ենք համապատասխան գրականություն, թարգմանում ենք այն լիտվերեն, լատիշերեն և էստոներեն: Մի խոսքով, դա երկարատև և քրտնաջան աշխատանք է, որի համար կարող է տարիներ պահանջվեն: Բայց ես լիահույս եմ, որ մի օր և՛ Լատվիան, և՛ Էստոնիան կճանաչեն Հայոց ցեղասպանությունը:

Հարց. Հայաստանը յուրահատուկ պատմություն ունեցող երկիր է, սակայն Լիտվայից և բալթյան երկրներից զբոսաշրջիկների հոսքը ընդհանուր առմամբ այդքան էլ մեծ չէ: Օրինակ, հարևան Վրաստան լիտվացիները զգալիորեն ավելի հաճախ են այցելում: Կարո՞ղ եք մի քանի բառով ներկայացնել՝ ինչո՞ւ պետք է բալթյան տարածաշրջանի բնակիչներն այցելեն Հայաստան:

Տիգրան Մկրտչյան. Հայաստանն այսօր մեր ժողովրդի ջանքերի շնորհիվ է այնպիսին, ինչպիսին որ կա. ժողովուրդ, որն ապրել, արարել, որը ցուցաբերել է անսահման հյուրասիրություն և որը առանձնանում է ջերմությամբ և հոգատարությամբ: Հայերը շատ ջերմ զգացմունքներ են տածում բալթյան և այլ երկրների ժողովուրդների նկատմամբ: Հավանաբար, որոշ ընդհանուր գծերը, որոնք մենք ունենք, հենց ձգում են մեզ իրար: Նշեմ, որ Հայաստանի բնակչության մեծ մասը տիրապետում է անգլերենի և ռուսերենի: Համոզված եմ, որ այս գործոնները հարմարավետության և մարդկանց բաց լինելու տեսանկյունից  Հայաստանը գրավիչ տեղ են դարձնում հանգիստը կազմակերպելու համար:

Հայաստանը գտնվում է ենթատրոպիկ գոտում, կլիման այստեղ մայրցամաքային, չափավոր-մայրցամաքային և չափավոր լայնությունների է, որը Հայաստանը տարվա ցանկացած եղանակին այցելության համար եզակի է դարձնում: Եվ, իսկապես, այն հրաշալի տեղ է ամռան սիրահարների համար, որտեղ զբոսաշրջիկները կարող են վայելել լեռնագնացությունը, լողալ  քաղցրահամ Սևանա լճում, որը տեղակայված է ծովի մակարդակից 1900 մետր բարձրության վրա, նաև կարող են վայելել ակտիվ քաղաքային կյանքը, առողջ սնունդը և համաշխարհային մակարդակի ջազ երաժշտություն:

Խոսելով Հայաստանի մասին՝ չի կարելի չհիշատակել մեր հրաշալի խոհանոցը, գինին, կոնյակը և մրգային օղին։ Փաստացի, երկիրը հրաշալի վայր է խոհարարական զբոսաշրջության համար։

Ձմռան սիրահարներն էլ կարող են զբաղվել դահուկասահքով համեմատաբար քիչ հայտնի լեռնադահուկային հանգստավայրերում, ինչպիսին են օրինակ Արագած լեռը կամ Ծաղկաձորը։

Մեզ մոտ բավական զարգացած է մշակութային զբոսաշրջությունը։ Մի քանի տեսարժան վայրեր ներառված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում

«Տաթևի» ճոպանուղին տեղակայված 9-րդ դարի Տաթև վանական համալիրի մոտ, գրանցված է Գինեսի ռեկորդների գրքում որպես «ամենաերկար հետադարձելի ճոպանուղին աշխարհում»։

Չեմ կարող չանդրադառնալ նաև դեպի Հայաստան ուխտագնացություններին։ Հայկական եկեղեցիները համարվում են տարբեր դավանանքի քրիստոնյաների ամենաարժեքավոր հարստություններից մեկը։ Բացի Էջմիածնից, որտեղ տեղակայված է աշխարհում առաջին քրիստոնեական եկեղեցի, հարկ է այցելել նաև Գեղարդ վանական համալիր՝ հիմնադրված 4-րդ դարում քարանձավում՝ սուրբ աղբյուրի տեղում։ Եվ իմ այս թվարկածները միայն մի քանիսն են, բայց կան բազում այլ յուրահատուկ վայրեր։

Հարց. Լեռնային Ղարաբաղի կամ Արցախի հիմնախնդիրը միջազգային քաղաքականության դժվարին խնդիրներից մեկն է։ 2016թ. հերթական սրացումը եղավ, յուրաքանչյուր կողմն էլ զոհեր ունեցավ։ Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ է իրավիճակն այդ տարածաշրջանում «սառեցված»։ Չե՞ք կարծում, որ վերջին շրջանում համաշխարհային գերտերությունների «համակրանքն» այդ հարցում արտահայտվում է Ադրբեջանի օգտին։

Տիգրան Մկրտչյան. Այդ հարցում միջազգային հանրությունը չի աջակցում ոչ Ադրբեջանին, ոչ էլ Հայաստանին։

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը` ի դեմս Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի, միջազգային հանրության կողմից տրված համապատասխան մանդատ ունեցող միակ կառույցն է, որի առաքելությունը կայանում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի քաղաքական-դիվանագիտական միջոցներով կարգավորմանը հասնելու համար կողմերի աջակցություն տրամադրելու մեջ:

Սա յուրահատուկ օրինակ է, երբ բոլոր այս երկրները գործում են միասին։

Նրանք նախորդ տասնամյակի ընթացքում մի քանի առաջարկություններ են մշակել: Ցավոք, շատ ժամանակ և ջանքեր խլած դիվանագիտական աշխատանքից հետո Ադրբեջանը վերջնական արդյունքում ամեն անգամ հրաժարվում է միջնորդների առաջարկություններից։ Ադրբեջանը հրաժարվում է բանակցությունների ավելի բնական և տրամաբանական ավարտից, այսինքն՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի՝ Ղարաբաղի կարգավիճակը պարտադիր իրավական ուժ ունեցող կամարտահայտության միջոցով որոշելու իրավունքից:

Դա միջազգային հանրության առանցքային առաջնահերթություններից մեկն է։ Ադրբեջանի նախագահը, ընդհակառակը, ասում է, որ միջազգային հանրությունը ստիպում է իրեն համաձայնել Ղարաբաղի անկախության հետ և պարծենում է, որ նա դա չի անի։ Ավելին, վերջերս նա սկսեց «քարոզներ կարդալ» այն մասին, թե այժմյան Հայաստանը և վերջինիս մայրաքաղաքը «հին Ադրբեջանի» մաս են կազմել։ Որոշ ժամանակ առաջ Ադրբեջանի առաջնորդը նաև վստահեցնում էր, որ ամբողջ աշխարհի հայերը այդ երկրի համար մեկ թշնամին են։ Բնական է՝ նման մոտեցումները, որոնք իրենցով ռասիստական և քսենոֆոբիական բնույթ են կրում, առողջ մթնոլորտ չեն ստեղծում հակամարտության կարգավորման համար։ Անգամ եթե պաշտոնական Բաքվի այս հայտարարություններն ուղղված են ներքին լսարանին, այս հայտարարություններն արտահայտում են ադրբեջանական ղեկավարության փոխզիջումային լուծում գտնելու մտադրության բացակայությունը։ «Ամեն ինչ, կամ ոչինչ» մոտեցումը միջազգային հարաբերություններում ոչ մի լավ բանի չի հանգեցրել, այլ դարձել է բացասականի աղբյուր։  

Հարց. Անկասկած, Հայաստանի ԱԳՆ-ն ունի արտաքին քաղաքականության իր ռազմավարությունն ու կարգավորումները՝ կապված որոշակի տարածաշրջաններում նպատակների իրականացման հետ, իսկ ի՞նչ դիրք են զբաղեցնում դրանում բալթյան երկրները, ի՞նչ նպատակներ է հետապնդում պաշտոնական Երևանը բալթյան տարածաշրջանում։

Տիգրան Մկրտչյան. Հայաստանի յուրաքանչյուր դիվանագիտական ներկայացուցչության խնդիրն է աշխատել երկկողմ օրակարգի վրա ի շահ քաղաքական երկխոսության զարգացման, տնտեսական համագործակցության խթանման, մշակութային կապերի խորացման, ապակենտրոնացված համագործակցության ընդլայնման և գործնական լրացման, երկիրն ամբողջական տեսքով ներկայացման և իհարկե արտերկրում Հայաստանի շահերի և վարկի պաշտպանության։ Վստահ ենք, որ բալթյան երկրների հետ մեր հարաբերությունները ունեն միայն մեկ՝ հետագա զարգացման ճանապարհ»։

Աղբյուր` Փաստինֆո


Տեսանյութեր

10/07/2024   12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն է

Տեսադարան

09/02/2024   10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն է

Մամուլ

Արխիվ

[]