ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մեկդ չէ՞ր հարցնում՝ ա՛յ ախպեր ջան, էս որտեղի՞ց քեզ, էս ո՞նց ես դու հարստանում. Էդմոն Մարուքյան 06/19/2018 15:25 | ԼՐԱՀՈՍ
«Իրականում չէի ցանկանա, որ տպավորություն ստեղծվի, որ ծառն ընկել է, կացնավորը՝ շատացել, որովհետև մի ծառ է ընկել, բայց դեմներս անտառներ են, բարձր ծառեր՝ հաստ բներով, և մի ծառն ընկնելուց այդքան պետք չի ուրախանալ, ոգևորվել և կացինը վերցնել ու հենց այդ մի ծառի վրա հարձակվել»:
Այդ մասին ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցի քննարկման ժամանակ ԱԺ-ում ասաց ԵԼՔ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
Էդմոն Մարուքյանը հայտարարեց, թե Մանվել Գրիգորյանի մասին չի ցանկանում խոսել, հարցը իրավական տիրույթում է, և իրենք էլ՝ որպես հասարակության ակտիվ անդամներ, ուշադիր կհետևեն:
ԵԼՔ խմբակցության պատգամավորը խոսեց պետական համակարգի, հասարակության մոտեցումների մասին և զենքի մասին:
«Այստեղ օրենք էր քննարկվում, և քննարկում էինք այն հարցը, թե այդ ինչպե՞ս է, որ Հայաստանում կան մարդիկ, ովքեր զինված են ու կան մարդիկ, ովքեր զինված չեն: Ու այն մարդիկ, ովքեր զինված են, նրանցից կա բնական վախ, որովհետև եթե դու գիտես, որ դիմացինդ զինված է ու կարող է կրակել քեզ վրա, դու արդեն իր նկատմամբ անհավասարության մեջ ես: Ես ասում էի՝ ժողովուրդ, կամ եկեք օրենք ընդունենք, Հայաստանում լեգալացնենք զենքը, որ բոլորն իմանան, որ հավասար են, ոչ թե հասարակության կեսը գիտի, որ այն մյուս կեսը զենք ունի և այս մի կեսը, որ խելոք չմնա, այն մյուս կեսը կկրակի իրենց վրա: Ինձ ասացին՝ այս ի՞նչ եք ասում, չեք ամաչում, ուզում եք մարդիկ իրար տան սպանե՞ն»:
Նա նաև նշեց, որ չպետք է ունենանք պետության ներսում փոքր, բայց՝ պետություններ: Պետք է պրոցես սկսել երկրում, որ իրենց պետության տեղ դրած ֆիզիկական և իրավաբանական անձանց օրենքով սահմանված կարգով չեզոքացնենք, ուրիշ տարբերակ չունենք:
«Ես կարծում եմ, որ մենք պետք է վերջ դնենք ինչ-որ թիկնապահներով ման եկող մարդկանց վարք ու բարքին: Այս հարցը ինձ միշտ հուզել է, ես նախորդ իշխանությունների ժամանակ դիմել եմ պետական համապատասխան ծառայություններին, եւ ցանկացել եմ պարզել այս հարցի պատասխանը:
Ո՞վ ունի երկրում իրավունք՝ փարոսիկներով, անվտանգության մեքենաներով ման գալու, ասել են անվտանգության խորհրդի անդամները, ասել եմ՝ լավ: Բայց տեսնում եմ՝ մարդիկ կան, որ էլի այդ նույն մեքենաներով շրջում են, բայց անվտանգության խորհրդի անդամ չեն»:
Բացի այդ, նա նշեց, որ ԱԺ-ում խոսել է պետական պաշտոնյաների հայտարարագրերի և նրանց կենսագրականների մասին. «Նայում ենք կենսագրությունը, 2002 թվականից պետական ծառայության մեջ է: Պաշտոնները նայում եմ, ասենք 2001 թվականից ստացել է 200 հազար դրամ, 2008 թվականից՝ 300 հազար դրամ, 2013-ից էլ ասենք ստացել է 400 հազար դրամ: Ու հայտարարագրել է ասենք 7 մլն դոլար, 8 մլն եվրո, քանի կարատանոց չգիտես ինչ, 60 հեկտար հող, 40 հեկտար շինություն, 70 հատ մեքենա: Մեկդ չէ՞ր հարցնում՝ այ ախպեր ջան, էս որտեղի՞ց քեզ, էս ո՞նց ես դու հարստանում, էս ի՞նչ պրոգրեսիա է քեզ մոտ, էս ինչքան են գործերդ լավ: Մեր պետության գործերը քո գործերի պես լավ լինի, էլ մեզ բռնվելիք չի լինի, ի՞նչ թուրքեր, ի՞նչ թշնամիներ, ի՞նչ բլոկադա: Բայց էլի խոսել ենք, անցել գնացել է: Հիմա էլ եկել ենք, էլի թեմա է բացվել, թեմայի շուրջ խոսում ենք, հարցնում եք՝ բա էդ դաստով վկայականները որտեղի՞ց է, բա դրա մասին անընդհատ խոսում էինք»:
ԱԺ պատգամավորը կողմ է հարստությանը, հարգում է բոլոր հարուստներին: Հարուստները, գործարարները հասարակության, տնտեսության շարժիչ ուժն են: Մենք նրանց պետք է պաշտպանենք, փայփայենք, սիրենք, հարգենք, պատվենք: Բայց ես չեմ հասկանում, ասենք, դոլարով միլիոնատեր նախարարներին, երբեք չեմ էլ հասկացել, թե այդ ի՞նչ հայրենասերներ են, այդ ովքեր են դրանք, որ դոլարով միլիոնատեր են, բայց եկել են, որ 500 հազար դրամով աշխատեն, գան այստեղ նստեն մենք էլ իրենց վրա ասենք գոռգոռանք: Այդ ո՞րն է այդ մարդու մոտիվացիան, այդ ի՞նչ է ուզում այդ մարդը անի: Այդ հարցը միշտ բարձրացրել ենք, հիմա լավ է, չունենք նման նախարարներ, բայց արդյո՞ք պետք է հետ գնանք, նայենք, տեսնենք՝ այս մարդիկ ինչ են արել, մեր պետության առջեւ ծառացած խնդիրները լուծելու շրջանակներում ի՞նչ գույնի են հարստացել:
«Ես ասում եմ հետևյալը՝ մենք, որպես հասարակություն, այսպիսի դեպքերով խայտառակ ենք եղել: Թող ոչ ոք չասի՝ մենք ինչ կապ ունենք, սա հասարակական հիվանդություն է: Պետք է բոլորով համախմբված սրանով զբաղվենք: Կոչ եմ անում նրանց, ովքեր դեռ չեն հայտնվել այս իրավիճակում, ում հետեւից չի եկել գլխավոր դատախազը, թող կամավոր տանեն իրենց զենքը, հանձնեն ոստիկանություն, կամավոր գնան, ասեն՝ ես այսքան հարկ եմ թաքցրել, բերեք վճարենք պետական բյուջե: Ես դեմ եմ ցանկացած թշնամության: Այս երկիրը մենք իրավական պետություն ենք ուզում կառուցել, երբ որ դատարանը կորոշի, երբ որ դատարանը դատավճիռ կարձակի մեղավորության կամ արդարության մասին, դրանից ելնելով մենք կհամակերպվենք իրավիճակին:
Չե՞նք համակերպվի, կլինի վերադաս դատարան, սա է պետության կառուցման ճանապարհը, ուրիշ ճանապարհ չկա, ոչ մեկին չենք կարող գնդակահարել եւ լինչի դատաստան կազմակերպել:
Սա իրավական պետություն է և մենք չենք կարող իրավական պետություն չունենալ, որովհետև այլ ռեսուրսներ չունենք, մեր ռեսուրսը մարդն է, ժողովրդավարությունն է, քաղաքացիական հասարակությունն է, իրավունքի գերակայության վրա խարսխված ինստիտուտներ ձեւավորելն է, եւ շարժվել առաջ մեր պետության առջեւ դրված առաքելությունը իրականացնելն է»,- ասաց Մարուքյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից